Ռուսաստանը տեսնում է, որ Երևանում ԵՄ–ի հետ հարաբերությունների շուրջ քննարկում կա․ Պուտինը՝ Փաշինյանին
Wed, 01 Apr 2026 21:49:12 +0400
«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում քննարկում է ընթանում Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման շուրջ։ Մենք դրան միանգամայն հանգիստ ենք վերաբերվում։ Մենք հասկանում ենք, որ ցանկացած երկիր առավելագույն օգուտներ է փնտրում 3–րդ երկրների հետ համագործակցությունից»։ Այս հայտարարությունն արել է Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:
«Ռուսաստանը տեսնում է, որ Երևանում ԵՄ–ի հետ հարաբերությունների շուրջ քննարկում կա, և Մոսկվան դրան հանգիստ է վերաբերվում։
Եթե նայենք, թե ինչ է կատարվում Հայաստանի տնտեսության մեջ, ինձ թվում է` դուք նույնպես տեսնում եք, որ Հայաստանից արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ վերջին տարիներին աճել է 10 անգամ»,– ընդգծել է Պուտինը: