Քելեխաճառ

Wed, 01 Apr 2026 22:15:14 +0400


Հարգելի սեղանակիցներ, քիչ առաջ երգուտաղով հողին հանձնեցինք Հաբեթին՝ մեր ընկերության գագաթնակետին: Եկեք խոնարհվենք մինչև գետին: Ո՞վ է ասում, թե Հաբեթը մեռած է, չէ՛, նա դեռ մեզ հետ է, որովհետև մեր Հաբեթը պետ էր, բայց ազիզ պետ էր, նարդու, թղթախաղի վարպետ էր: Սիրած զառը՝ դուշեշն էր, սիրած խոսքը՝ «այ էշը»: Կանանց գիտակ էր, ընտրում էր այնպիսի կանանց, որոնց հմայքն էր անանց, մեկը մյուսից սիրուն, մեկը մյուսից փափլիկ: Օղու, կոնյակի հետ վատ չէր, եթե չհատներ: Նրա համար մի տակառ գարեջուրը նույնն էր, ինչ մեզ համար մի բաժակ սառը ջուրը: Վարքը վայել էր իմաստուն պետին, ոչ մեկիս պատիվը չէր գցում գետնին, խոսքերի մեջ միտք չուներ հետին, միտք էր ներշնչում կետին ու ստորակետին, մինչև անգամ՝ բազմակետին: Մարդ էր Աստվածավախ, փող կվերցներ ու չէր անի ախուվախ, միշտ էր արխեին, գործի ոչ շառին էր խառնվում, ոչ խերին:

Ծանր-ծանր ասում էր՝ եղածը թողեք, չեղածը տարեք, բայց իմ փայն ինձ սևասարեք: Այնքան մարդասեր էր, որ երբ գործարանը փակեց, ասաց՝ «Թող մարդիկ չաշխատեն, կյանքը մի անգամ է տրվում», ու մարդիկ գնացին արտասահման` այնտեղ աշխատեն: Ամենից շատ սիրում էր արդարությունը, եթե մեկի հետ գործ էր անում, կեսը իրեն էր վերցնում, որ մյուս կեսը մարդուն մնա: Չէ՛, չի մարի նրա հիշատակը, պատից կկախենք նրա հուշատախտակը: Երեխեքի մասին չեմ մտածում, փառք Աստծո՝ պետություն ունենք, նրանց կպահի որբանոցում, իմ գլխավոր ցավը նրա կինն է՝ Անին մեր նազանի, նայեք նրան, սև շալը ուսին, նստել է լուռ՝ ոնց որ լիալուսին, ինչպե՞ս է ապրելու առանց ամուսին: Դրա համար էս արդար հացով երդվում եմ հանդիսավոր՝ չեմ թողնի, որ մեր Անին թառամի մի օր, մեր աննման Անիին, նրա բոլոր հոգսերը, իրեն էլ հետը միասին կառնեմ իմ ուսերին, բոլոր բնագծերով կփոխարինեմ Հաբեթ ամուսինին: Դե ուրեմն, կենացդ, Հաբեթ անթառամ, դու մեր կերածը չարեցիր հարամ, մնամ քեզ հարգող՝Ցավերո՜վ՝ Արամ…

Ապրիլի 1-ին գրի առավ Գագիկ Անտոնյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am
Tags: Հաբեթ

Recent Posts

Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ

Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ Mon,…

4 ժամ ago

Արջը հարձակվել է կնոջ վրա եւ սպանել նրան

Արջը հարձակվել է կնոջ վրա եւ սպանել նրան Mon, 21 Sep 2026 00:00:10 +0400 Արջը…

4 ժամ ago

Ինքնաթիռի օդաչուն նկարել է հայտնի «Մոնա Լիզային» իր թռիչքի հետագծով

Ինքնաթիռի օդաչուն նկարել է հայտնի «Մոնա Լիզային» իր թռիչքի հետագծով Sun, 20 Sep 2026 23:45:25…

4 ժամ ago

Հայտնի ավտոարտադրող ընկերությունը կշարունակի զանգվածային կրճատումները

Հայտնի ավտոարտադրող ընկերությունը կշարունակի զանգվածային կրճատումները Sun, 20 Sep 2026 23:30:03 +0400 Porsche ընկերությունը հավելյալ…

5 ժամ ago

Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում

Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում Sun, 20 Sep 2026 23:20:07 +0400 Սեպտեմբերի 16-ին անօդաչու թռչող սարքով…

5 ժամ ago

Կոնգրեսը Թրամփին ուղղված՝ Իրանական պատերազմն ավարտելու կոչ-բանաձեւ է ընդունել

Կոնգրեսը Թրամփին ուղղված՝ Իրանական պատերազմն ավարտելու կոչ-բանաձեւ է ընդունել Sun, 20 Sep 2026 23:15:43 +0400…

5 ժամ ago