«Հրապարակ». Արցախցիներին ՀՀ քաղաքացիություն չտալու պատճառները

«Հրապարակ». Արցախցիներին ՀՀ քաղաքացիություն չտալու պատճառները

Thu, 02 Apr 2026 08:45:37 +0400


Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից վերջին ամիսներին հաճախ ահազանգեր ենք ստանում՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացում իրենց համար ստեղծված խոչընդոտների, մասնավորապես բյուրոկրատական քաշքշուկի հետ կապված։ 2026 թվականի մարտի պաշտոնական տվյալներով, 22 հազար չափահաս արցախցի է ՀՀ քաղաքացիություն ստացել։ Զուգահեռ՝ հարյուր-հազարավոր դեպքերի մասին են բարձրաձայնում, որ ամիսներ առաջ դիմել են քաղաքացիություն ստանալու համար, բայց դեռ չեն ստացել, եւ սայլը տեղից չի շարժվում։ Պաշտոնական վիճակագրությամբ, այժմ ավելի քան 10 հազար դիմում ընթացքի մեջ է` անհայտ ճակատագրով: Իսկ ոչ պաշտոնական տեղեկություններով, կրկնակի-եռակի շատ են դիմողներն ու խոչընդոտների հանդիպածները։ Արցախցիների շրջանում կա համոզմունք, որ դժվար էլ մոտ ապագայում իրենց քաղաքացիություն տրամադրելու գործընթացում առաջընթաց նկատվի, քանի որ արցախցիներին ՀՀ քաղաքացիություն չտրամադրելու պատճառները մի քանիսն են։

Նախ՝ իշխանության բոլոր հարցումները ցույց են տալիս, որ իրենց պատճառով տնից-տեղից, հայրենիքից զրկված արցախցիները, հատուկենտ բացառությամբ, դեմ են իշխանական ուժին եւ ընտրություններին ընդդիմադիր ուժերին են ձայն տալու, ուստի ամեն ինչ անում են, որ քաղաքականապես ակտիվ մոտ 100 հազար արցախցի չմասնակցի ընտրություններին եւ չընտրի ընդդիմադիր ուժերին։ Ամենավերին ատյանից հրահանգ կա՝ սառեցնել քաղաքացիության տրամադրումը։ Բայց սա միայն պատճառներից մեկն է։ Մեր աղբյուրներն առավել քան վստահ են, որ իշխանությունները գործընթացը ձգձգում են նաեւ այն պատճառով, որ ֆինանսական բեռ չավելացնեն պետական բյուջեի համար։

Բանն այն է, որ եթե Արցախի բնակիչները պաշտոնապես ճանաչվեն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, կառավարությունը պարտավոր կլինի պաշտպանել նրանց իրավունքները, այդ թվում՝ սեփականության, գույքային իրավունքը, հոգալ նրանց բնակարանային խնդիրները, իսկ վերջերս ընդունված որոշմամբ` Երեւանից դուրս տուն եւ բնակարան ձեռք բերելու համար արցախցի ընտանիքների յուրաքանչյուր անդամին 3 միլիոնի փոխարեն 4 միլիոն են հատկացնում։ Հիմա իշխանությունները մանեւրի դաշտ ունեն, կարող են ասել՝ Արցախի բնակիչները քաղաքացիություն չունեին, այդ պատճառով էլ զրկված են բնակարանից ու պետբյուջեից հատկացումներից։

Հիշեցնենք, որ Արցախից բռնի տեղահանվածներն ունեն նույն կապույտ անձնագրերը, ինչ ՀՀ քաղաքացիները, մի տարբերությամբ, որ նրանց անձնագրերում 070 կոդն է նշված, եւ այս անհեթեթ ու արհեստական պատճառաբանությամբ, ՀՀ իշխանությունը որոշեց, որ նրանք ՀՀ քաղաքացիներ չեն, պետք է դիմեն քաղաքացիություն եւ նոր կոդով անձնագիր ստանալու համար, որ նաեւ կարողանան օգտվել բնակապահովման եւ այլ ծրագրերից։ Կան նաեւ տեղեկություններ, որ իշխանությունները, այդուհանդերձ, իրենց աջակից արցախցիներին քաղաքացիություն ստանալու հարցում զարտուղի ճանապարհներով ընդառաջում են` պրոիշխանական տրամադրված արցախցիներին հավաքագրում են, չկողմնորոշվածներին՝ նյութապես շահագրգռում։ Մենք ավելի վաղ գրել էինք, որ այդպիսի հրահանգ է իջել բոլոր մարզպետներին, իսկ բուն արցախցիների հետ ակտիվորեն աշխատում են Անվտանգության խորհրդի արցախցի քարտուղար Արմեն Գրիգորյանի հորեղբորորդին՝ նախկին ԱԱԾ-ական Անդրանիկ Գրիգորյանը, եւ արցախցի հասարակական գործիչ Լիանա Պետրոսյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ահա թե ինչու պատերազմների զեկույցները չհրապարակվեցին

Ահա թե ինչու պատերազմների զեկույցները չհրապարակվեցին Thu, 02 Apr 2026 12:34:29 +0400 Ազգային ժողովի «Հայաստան»…

8 րոպե ago

Թրամփը խոստովանեց՝ ՌԴ-ի հետ ավելի «լավ» ենք, քան՝ ՆԱՏՕ–ի

Թրամփը խոստովանեց՝ ՌԴ-ի հետ ավելի «լավ» ենք, քան՝ ՆԱՏՕ–ի Thu, 02 Apr 2026 12:30:52 +0400…

12 րոպե ago

2016-ին բոլորը գիտեին իրենց անելիքը, 2020-ին՝ ոչ

2016-ին բոլորը գիտեին իրենց անելիքը, 2020-ին՝ ոչ Thu, 02 Apr 2026 12:29:54 +0400 ԱԺ «Հայաստան»…

13 րոպե ago

Սա նշանակում է՝ ընտրության պահը մոտենում է

Սա նշանակում է՝ ընտրության պահը մոտենում է Thu, 02 Apr 2026 12:25:45 +0400 Կրեմլում տեղի…

17 րոպե ago

Զսպող մեխանիզմները վերանում են

Զսպող մեխանիզմները վերանում են Thu, 02 Apr 2026 12:23:55 +0400 Հայաստանի Ազգային ժողովում շարունակվում են…

19 րոպե ago

Ռոսսելխոզնադզորն ուժեղացրել է ՀՀ–ից ներմուծվող ապրանքների վերահսկողությունը

Ռոսսելխոզնադզորն ուժեղացրել է ՀՀ–ից ներմուծվող ապրանքների վերահսկողությունը Thu, 02 Apr 2026 12:23:07 +0400 Ռոսսելխոզնադզորի ղեկավար…

19 րոպե ago