«Հրապարակ»․ Ամոթ է, որ տարիքն առած մարդն ընկել է իր երեխաներից փոքր տղաների ետեւից

«Հրապարակ»․ Ամոթ է, որ տարիքն առած մարդն ընկել է իր երեխաներից փոքր տղաների ետեւից

Thu, 02 Apr 2026 10:15:45 +0400


«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Սուրեն Զոլյանն է:

– Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը: Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ ՌԴ-ն Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է սկսել, որ Ռուսաստանի գործողությունները վնասում են Հայաստանին, նրա երաշխավորության շրջանում ենք կորցրել տարածք եւ ունեցել զոհեր, սակայն արդեն 38 անգամ` 2018-ից ի վեր, այցելում է Մոսկվա: Ի՞նչն է նրան դրդում այդ քայլին:

– Պատասխանն ակնհայտ է` Նիկոլ Փաշինյանի կողմից արվող հայտարարությունները՝ հիբրիդային պատերազմ, չգիտես ինչ, լրիվ սուտ են: Եթե լիներ հիբրիդային պատերազմ, ապա բնական է, որ Փաշինյանը չէր գնա թշնամի երկիր, որտեղ անմիջապես կարող էր ձերբակալվել: Պատերազմի ժամանակ պատերազմող երկրի ղեկավարները կարող են միմյանց ձերբակալել: Իրականում, ոչ մի պատերազմ տեղի չի ունենում, եւ մենք կարող ենք եզրակացնել, որ այս ամենը մեծ սուտ է, սուտ է նաեւ գլխավոր լրտեսուհու զեկույցը, որ իբրեւ արտաքին հետախուզությունն ինչ-ինչ բաներ է հայտնաբերել, սուտ է նաեւ այն նամակը, որ գրել է արտաքին գործերի նախարարը` ԵՄ ներկայացուցիչներին, նրանք էլ իրենց հերթին փորձում են աշխատանք տանել այդ մասով, ինչ-որ խմբեր են ուղարկում Հայաստան եւ այլն: Այս ամենը բավարար է, որ վարչապետն ԱԳ նախարարին հորդորի ազատման դիմում գրել ու հեռանալ, քանի որ նա փաստացի կեղծ նամակներ է ուղարկել ԵՄ, խայտառակելով մեր պետությունը: Արտաքին հետախուզության տիկինը եւս պետք է հեռանա: Ալեն Սիմոնյանը եւս հայտնվել է անհարմար վիճակի մեջ:

– Բայց Փաշինյանը նաեւ հայտարարում է, որ Ռուսաստանը Հայաստանի բարեկամն է:

– Ուշացած, բայց լավ է, որ գոնե այդքանը հասկացել է, եկեք իրեն շնորհավորենք այդ կապակցությամբ:

– Բայց նա գնում է նաեւ Եվրապառլամենտ, խոստումներ է տալիս, ծափողջույնների է արժանանում….

– Նա պետք է ի վերջո կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է շարժվում: Տպավորություն է, թե այդ տղային ինչ-որ կոմպրոմատներով շանտաժի են ենթարկում, եւ նա ստիպված է այդ քայլերին դիմում:

– Իսկ հետեւո՞ւմ եք Փաշինյանի նախընտրական քարոզարշավին: Կիրակի օրը նրա մասնակցությամբ Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ, արդյունքում` 18-ամյա մի պատանի 2 ամսով կալանավորվեց:

– Դա ուղղակի մեծագույն խայտառակություն է: Բարոյական տեսանկյունից եթե դիտարկենք, անկախ այն բանից՝ վարչապետ ես, թե ոչ, ամոթ է, որ տարիքն առած մարդն ընկնում է իր երեխաներից փոքր տղաների ետեւից: Սա անբարոյականություն է: Այդ ճեղքումը` եկեղեցում, թիկնապահների պահվածքն ուղղակի ամոթալի են: Ես իրավաբան չեմ, բայց գիտեմ, որ գոյություն ունի աֆեկտի գաղափարը: Մարդուն երբեմն հասցնում են քայլերի, որը նա չի գիտակցում: Դեպք գիտեմ, որ անգամ ամուսնուն սպանած կնոջն են արդարացրել: Ամուսինը շատ խիստ վիրավորել էր կնոջը, եւ պատասխանը եղել էր նման ձեւով: Եթե անգամ մարդասպանություններն են երբեմն արդարացվում, ի՞նչ է արել այդ 18-ամյա տղան, որ պետք է երկու ամսով բանտարկվի: Աֆեկտի հանգամանքը պետք է անպայման հաշվի առնել, նույն գործողությունը կարող են կատարել տարբեր անձինք, մեկին արդարացնեն, մյուսին` ոչ, որովհետեւ մեկը կարող է լինել աֆեկտի տակ, իսկ մյուսը` սթափ: Օրինակս կրկին սպանությունների վրա բերեմ: Մի տեղ արդարացնում են կնոջը, որը սպանել էր ամուսնուն, մեկ այլ դեպքով չեն արդարացնում, քանի որ ասվում է, որ կինը գնացել, նկուղից կացին է բերել եւ սպանել ամուսնուն, այսինքն` մի տեղ մարդն ունեցել է սթափվելու ժամանակ, իսկ մի տեղ` ոչ: Իրավաբանության մեջ անպայման պետք է հաշվի առնել այդ հանգամանքը: Չի կարելի այդ տղայի քայլը համարել բռնության փորձ, էլ չենք խոսում այն մասին, որ պատահական մարդուն տանում են որպես կազմակերպիչ: Սա աբսուրդի ժանրից է, մարդը, թիկնապահներով շրջապատված, սարսափի մեջ է ապրում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Փաշինյան ջան, Պուտինին խղճա, մեղք է»

«Փաշինյան ջան, Պուտինին խղճա, մեղք է» Tue, 01 Sep 2026 15:45:05 +0400 Երբ հանրությունը շունչը…

16 րոպե ago

Հայ և ռուս երիտասարդները կարող են դեր ունենալ կապերի ամրապնդման գործում․ Զախարովա

Հայ և ռուս երիտասարդները կարող են դեր ունենալ կապերի ամրապնդման գործում․ Զախարովա Tue, 01 Sep…

25 րոպե ago

Պատերազմին վերջ դրեցինք, հիմա աշխատում ենք Հայաստանի հետ․ Ալիև

Պատերազմին վերջ դրեցինք, հիմա աշխատում ենք Հայաստանի հետ․ Ալիև Tue, 01 Sep 2026 15:30:27 +0400…

30 րոպե ago

Նիկոլը ցայսօր ամենախոր, ասիմետրիկ հարվածները ստացել է Սրբազան պայքարից

Նիկոլը ցայսօր ամենախոր, ասիմետրիկ հարվածները ստացել է Սրբազան պայքարից Tue, 01 Sep 2026 15:30:20 +0400…

30 րոպե ago

Հատուկ «թիրախավորում» եմ տեխնիկական հսկիչին

Հատուկ «թիրախավորում» եմ տեխնիկական հսկիչին Tue, 01 Sep 2026 15:24:21 +0400 Երեւանի կենտրոնում, Պռշյան փողոցում…

36 րոպե ago

Դպրոցները՝ փակ, ճանապարհը՝ 2000 դրամ

Դպրոցները՝ փակ, ճանապարհը՝ 2000 դրամ Tue, 01 Sep 2026 15:15:10 +0400 Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Հայաստանի…

46 րոպե ago