Եռաբլուր պանթեոնում հնչած ամենացավոտ պատմություններից մեկը

Եռաբլուր պանթեոնում հնչած ամենացավոտ պատմություններից մեկը

Thu, 02 Apr 2026 11:35:16 +0400


Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցի օրը Եռաբլուր պանթեոնում հնչած ամենացավոտ պատմություններից մեկը ներկայացրեց Արցախից բռնի տեղահանված Միքայել Հաջյանը, ով երկու պատերազմներում կորցրել է իր երկու որդիներին։

Նրա ավագ որդին՝ Նորայր Հաջյանը, զոհվել է 2016 թվականի ապրիլի 4-ին՝ Թալիշի դիրքերում, իսկ կրտսերը՝ Երվանդ Հաջյանը, կյանքից զրկվել է 2020 թվականի հոկտեմբերի 6-ին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում։ «Երկու որդի եմ ունեցել, երկուսից էլ զրկվեցի»,- ցավով նշել է նա։

Հաջյանը խոստովանել է, որ կորուստի ցավը չափազանց ծանր է և հաճախ անտանելի, սակայն փորձում է ուժ գտնել ապրելու համար՝ հանուն իր թոռների։ Նրա խոսքով՝ ինքը չի ցուցադրում իր վիշտը մարդկանց ներկայությամբ․ հակառակը՝ փորձում է ժպտալ և ուժեղ երևալ։ «Մարդիկ կարծում են՝ ես ժայռ եմ, բայց ես էլ նրանց նման մարդ եմ, իմ ցավը պահում եմ ներսում»,- նշել է նա՝ հավելելով, որ իր ժպիտով փորձում է նաև ուրիշներին փոքր-ինչ ուրախություն փոխանցել։

Նրա երկու որդիներն էլ եղել են կամավորականներ և աշխարհազորայիններ։ Ավագ որդին դեռ 16 տարեկանից միացել է ազատամարտին և մինչև պատերազմի ավարտը մասնակցել մարտերին տարբեր ջոկատների կազմում։ Հայրը պատմել է, որ որդիներից ոչ մեկը նախապես չի ասել, որ պատրաստվում է մեկնել կռիվ, սակայն վստահ է՝ նույնիսկ եթե իմանար, չէր կարող նրանց հետ պահել այդ որոշումից։

Որդիների կորստից հետո Հաջյանը հաճախ է ասել, որ իրեն համարում է Արցախի «ամենաբազմազավակ հայրերից մեկը», քանի որ բոլոր այն երիտասարդները, ովքեր պայքարել են հայրենիքի համար, իր զավակներն են։

Անդրադառնալով պատերազմներին՝ նա նշել է, որ 2016 թվականի ապրիլյան մարտերը մի տեսակ նախերգանք էին 2020 թվականի լայնածավալ պատերազմի համար։ Նրա խոսքով՝ թշնամու դեմ կռվելը որքան էլ դժվար, միևնույն ժամանակ պարզ է, քանի որ հակառակորդը տեսանելի է։ Սակայն, երբ խնդիրներ են առաջանում ներսից, զինվորի համար պայքարը դառնում է ավելի բարդ։

Միևնույն ժամանակ, Միքայել Հաջյանը վստահություն է հայտնել, որ մի օր իրականություն կդառնա իր ամենամեծ երազանքը՝ վերադարձը Արցախ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մահացել է ռուսական «Լյուբե» խմբի անդամ Ալեքսեյ Տարասովը

Մահացել է ռուսական «Լյուբե» խմբի անդամ Ալեքսեյ Տարասովը Mon, 02 Nov 2026 13:30:04 +0400 Մահացել…

4 րոպե ago

Ինչ վտանգներ է պարունակում Փաշինյանի նոր հայտարարությունը

Ինչ վտանգներ է պարունակում Փաշինյանի նոր հայտարարությունը Mon, 02 Nov 2026 13:16:21 +0400 Նիկոլ Փաշինյանի՝…

18 րոպե ago

Ինչ եղանակ է սպասվում նոյեմբերին

Ինչ եղանակ է սպասվում նոյեմբերին Mon, 02 Nov 2026 13:14:32 +0400 Latest news from Հրապարակ…

19 րոպե ago

Սյունիքում կարող է արտահերթ սահմանազատում իրականացվել

Սյունիքում կարող է արտահերթ սահմանազատում իրականացվել Mon, 02 Nov 2026 12:56:58 +0400 Հայաստանի և Ադրբեջանի…

37 րոպե ago

Ընդդիմությունը նորից դեսպանի հետ է հանդիպում

Ընդդիմությունը նորից դեսպանի հետ է հանդիպում Mon, 02 Nov 2026 12:54:50 +0400 Մեր տեղեկություններով, այսօր…

39 րոպե ago

Հայաստանը տարիներ շարունակ ֆինանսավորե՞լ է Ադրբեջանին

Հայաստանը տարիներ շարունակ ֆինանսավորե՞լ է Ադրբեջանին Mon, 02 Nov 2026 12:52:04 +0400 ԱԺ-ում 2027 թվականի…

42 րոպե ago