Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ փորձել է հրաժարական տալ

Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ փորձել է հրաժարական տալ

Thu, 02 Apr 2026 11:48:35 +0400


Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցի օրը Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը անդրադարձել է Հայաստանի և Արցախի իշխանությունների համագործակցությանը՝ ընդգծելով, որ այն միշտ եղել է համատեղ և շարունակական՝ անկախ իրավիճակից։

Նրա խոսքով՝ թե՛ խաղաղ պայմաններում, թե՛ ռազմական գործողությունների ընթացքում բոլոր կարևոր հարցերը քննարկվել և համաձայնեցվել են Հայաստանի իշխանությունների հետ։ Շահրամանյանը նշել է, որ Հայաստանը հանդիսացել է Արցախի անվտանգության գլխավոր երաշխավորը, և այդ շրջանակում մշտապես պահպանվել է կապը երկու կողմերի միջև։ Նա նաև հաստատել է, որ անձամբ ունեցել է շփումներ Հայաստանի վարչապետի հետ և մասնակցել է նման քննարկումներին։

Անդրադառնալով մեղադրանքներին, թե Արցախում տեղի է ունեցել իշխանության բռնի փոփոխություն, Շահրամանյանը դրանք հերքել է՝ ներկայացնելով իրավիճակի ամբողջական պատկերը։ Նրա խոսքով՝ մինչև բռնի տեղահանումը Արցախը շուրջ 9-10 ամիս գտնվել է ծանր շրջափակման մեջ, իսկ որոշ միջադեպերից հետո այդ վիճակը վերածվել է լիակատար պաշարման։

Նա նշել է, որ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը բազմիցս բարձրացրել է հրաժարականի հարցը՝ դա հիմնավորելով ստեղծված բարդ իրավիճակով և անհրաժեշտ ռեսուրսների բացակայությամբ։ Շահրամանյանի խոսքով՝ քաղաքական դաշտի տարբեր ներկայացուցիչներ փորձել են հետ պահել նրան այդ որոշումից, սակայն որևէ ճնշում նրա նկատմամբ չի գործադրվել։

Նրա ներկայացմամբ՝ Հարությունյանը նաև ակտիվորեն զբաղվել է նոր թեկնածուի որոնմամբ՝ հանդիպելով մի քանի հնարավոր թեկնածուների հետ։ Սահմանադրական փոփոխություններից հետո նախագահը պետք է ընտրվեր Ազգային ժողովի կողմից, և անհրաժեշտ էր քաղաքական ուժերի լայն համաձայնություն։

Շահրամանյանը նշել է, որ Ազգային ժողովում ներկայացված խոշոր քաղաքական ուժերը, այդ թվում նաև իշխանական կուսակցությունը, աջակցել են այդ գործընթացին։ Նա նաև անդրադարձել է այն պնդումներին, թե որոշ քաղաքական ուժեր փորձել են զավթել իշխանությունը՝ ընդգծելով, որ նման գնահատականները չեն համապատասխանում իրականությանը։

Նրա խոսքով՝ Ազգային ժողովի ղեկավարի ընտրությունն իրականացվել է օրենքի շրջանակում, և այդ որոշումները կայացվել են գործող նախագահի մասնակցությամբ և համաձայնությամբ։

«Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ է հայտարարել հրաժարական տալու իր մտադրության մասին, և ես անձամբ ականատես եմ եղել, ինչպես մեր քաղաքական դաշտում ներկայացուցիչները, այդ թվում նախկին նախագահները, այդ թվում Ռուբեն Վարդանյանը, երկար փորձում էին համոզել, որ չգնա նման քայլի, որովհետև դա այդ ժամանակահատվածում երևի ճիշտ չէր։ Բոլոր փորձերը բլոկադայի ժամանակ են եղել։ Վերջին անգամ գործող նախագահ Արայիկ Հարությունյանը բարձրացրեց այդ հարցը, որ ինքը պետք է հրաժարական տա և հիմնավորում էր, որ ինքը կորցրել է վստահությունը ժողովրդի առաջ, չունի այն ռեսուրսը, որպեսզի իրականացնի գործողություններ, որոնք դուրս կբերեն Արցախը այդ իրավիճակից։ Որևիցե ճնշում Արայիկ Հարությունյանի նկատմամբ ես չեմ տեսել քաղաքական գործիչների, էքս նախագահների, Ռուբեն Վարդանյանի կողմից։ Արայիկ Հարությունյանը զբաղված էր նաև թեկնածուների որոնման հարցով»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երբ Հայաստանում ցույցեր էին անում, իմ հայրն ու Մերուժան Մոսիյանը ջոկատ էին հավաքում

Երբ Հայաստանում ցույցեր էին անում, իմ հայրն ու Մերուժան Մոսիյանը ջոկատ էին հավաքում Thu, 02…

19 րոպե ago

Փաշինյանը Կրեմլից վերադարձել է գժված

Փաշինյանը Կրեմլից վերադարձել է գժված Thu, 02 Apr 2026 14:45:05 +0400 Կարևոր չէ, թե ինչ…

35 րոպե ago

Հայաստանը պատրաստվում է մտնել ՌԴ-ին թշնամական դաշինք, ծանր հետևանքներ կլինեն․ Օվերչուկ

Հայաստանը պատրաստվում է մտնել ՌԴ-ին թշնամական դաշինք, ծանր հետևանքներ կլինեն․ Օվերչուկ Thu, 02 Apr 2026…

50 րոպե ago

#Ուղիղ․ Դավիթ Ղազինյանի և Արամ Օրբելյանի մամուլի ասուլիսը

#Ուղիղ․ Դավիթ Ղազինյանի և Արամ Օրբելյանի մամուլի ասուլիսը Thu, 02 Apr 2026 14:11:08 +0400 Latest…

1 ժամ ago

Նոր որոշում` սովորողների համար

Նոր որոշում` սովորողների համար Thu, 02 Apr 2026 14:03:22 +0400 Որոշ դպրոցներ հայտարարությամբ են հանդես…

1 ժամ ago

Սուր իրավիճակներում կարող է զենք գործադրել անվտանգության աշխատակիցը

Սուր իրավիճակներում կարող է զենք գործադրել անվտանգության աշխատակիցը Thu, 02 Apr 2026 14:01:24 +0400 Վարչապետ…

1 ժամ ago