«Վատ է վերաբերվում ամուսնուն»․ Թրամփը՝ Մակրոնի կնոջ մասին
Thu, 02 Apr 2026 13:00:11 +0400
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիտը, «վատ է վերաբերվում ամուսնուն»։
«Մտածում եմ զանգահարել Մակրոնին, ում կինը չափազանց վատ է վերաբերվում. նա դեռ վերականգնվում է ծնոտին ստացած հարվածից», – ասել է Թրամփը։
Հարց է՝ արդյոք սա հերթական հեգնական արտահայտությունը չէ Մակրոնի հասցեին, որին վերջերս քննադատել է Թրամփը։
Ավելի վաղ սոցիալական ցանցերի օգտատերերը նշել էին Ֆրանսիայի նախագահի տեսքը և աչքի արյունատար անոթների պայթելը։ Նրանք սկսել էին կատակել, որ Մակրոնը կարող է ընտանեկան բռնության զոհ դառնալ կնոջ կողմից։
Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան զարմացած է Թրամփի մեկնաբանություններից, որոնցում նա քննադատում էր Փարիզին՝ Իսրայել մեկնող ամերիկյան ինքնաթիռներին Ֆրանսիայի տարածքով թռչելու թույլտվություն չտալու համար։
Մակրոնը նշել է, որ սա Փարիզի դիրքորոշումն է եղել Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի սկզբից ի վեր։
«Ֆրանսիան չի փոխել իր դիրքորոշումը (պատերազմի առաջին օրվանից)։ Մենք վերահաստատում ենք այս որոշումը», – ասել է Մակրոնը։