Դպրոցական եղբայրների գործը և Վեդու համայնքապետի սկանդալային գրառումը

Դպրոցական եղբայրների գործը և Վեդու համայնքապետի սկանդալային գրառումը

Thu, 02 Apr 2026 13:15:01 +0400


Հարցազրույց Արցախցի հասարակական գործիչ, իրավապաշտպան Նարե Սիմոնյանի հետ։

– Մամուլում լայն արձագանք ստացավ երկու դպրոցական եղբայրների ձերբակալության, ապա նրանցից մեկի կալանավորման դեպքը։ Որպես հասարակական գործիչ՝ ի՞նչ գնահատական կտաք այս ամենին, ըստ Ձեզ, այն ունի՞ քաղաքական ենթատեքստ։

– Համոզված եմ, որ սա ոչ միայն իրավական գործընթաց չէ, այլև ունի հստակ քաղաքական ենթատեքստ։ Կարծում եմ՝ սա հանրային քաղաքական պատիժ է։ Դեպքը տեղի ունեցավ եկեղեցում՝ Ծաղկազարդի տոնի օրը, երբ վարչապետը մեծ շքախմբով և անվտանգության աշխատակիցներով մտավ եկեղեցի։ Իմ կարծիքով՝ դա նպատակ ուներ սադրանք հրահրելու։ Արդյունքում ստեղծվեց միջադեպ, որի ընթացքում, ինչպես տեսնում ենք տեսանյութերից, անվտանգության աշխատակիցները հրում և հարվածում են երիտասարդին։ Այս ամենը, իմ գնահատմամբ, երկու նպատակ ունի․ առաջինը՝ հերթական հակաեկեղեցական արշավն է՝ ուղղված Հայ առաքելական եկեղեցու հետևորդներին վախեցնելուն, հատկապես ընտրություններից առաջ։ Երկրորդը՝ վարչապետի ցածր վարկանիշի պայմաններում երիտասարդների քաղաքական ակտիվությունը զսպելն է և հասարակության մեջ վախի մթնոլորտ ստեղծելը։

– Վեդու համայնքապետը ծաղրել էր կալանավորված 18-ամյա երիտասարդին՝ գրելով, որ նա «վերջին զանգը կանցկացնի Արմավիր քրեակատարողական հիմնարկում»։

– Դա նույնիսկ մեկնաբանության կարիք չունի։ Դատարանի բակում մենք տեսանք այդ երիտասարդի մոր տառապանքը, նրա ընկերների աջակցությունը։ Մի կողմում ունենք, իմ համոզմամբ, քաղաքական գործընթացի զոհ դարձած երիտասարդներ, մյուս կողմում՝ իշխանական շրջանակների ցինիկ հայտարարություններ։ Սա լավագույնս ցույց է տալիս նրանց վերաբերմունքը։

– Իշխանական շրջանակները պնդում են, որ 18-ամյա երիտասարդը փորձել է հարվածել վարչապետին։ Սակայն տեսանյութերում երևում է, որ հարվածը հասցվել է անվտանգության աշխատակցի կողմից։ Ձեր գնահատմամբ՝ ո՞րն է իրականությունը։

– Ես դիտել եմ այդ տեսանյութերը։ Դրանցում հստակ երևում է, որ վարչապետն իր շքախմբով անցնում է երիտասարդների կողքով, և նրանք սկզբում որևէ արձագանք չեն տալիս։ Միջադեպը սկսվում է այն պահին, երբ անվտանգության աշխատակիցները կիրառում են ուժ՝ հրելով և հարվածելով երիտասարդին։

– Այդ իրավիճակում նրա շարժումներն ավելի շատ նման են պաշտպանական ռեակցիայի, և նույնիսկ հստակ չէ՝ արդյոք նա փորձե՞լ է հարվածել, թե՞ պարզապես արձագանքել իր նկատմամբ կիրառված ուժին։ Ավելին՝ անվտանգության նույն աշխատակիցը տարբեր կադրերում աչքի է ընկնում անհամաչափ ուժի կիրառմամբ։

– Երիտասարդները դպրոցում բարձր առաջադիմություն ունեն եւ լավ են բնութագրվում ուսուցիչների եւ իրենց հասակակիցների կողմից։ Շուտով ոչ միայն վերջին զանգն է, այլ նաեւ ընդունելության քննությունները։ Կալանավորումը կարո՞ղ է ազդել նրանց կրթության շարունակության վրա։ Հնարավո՞ր է, որ նրանք հետ մնան ուսումից։

– Իհարկե, նման իրավիճակը կարող է կործանարար ազդեցություն ունենալ այդ տարիքի երիտասարդի վրա։ Խոսքը օրինակելի վարքագծով, բարձր առաջադիմություն ունեցող աշակերտների մասին է, որոնք նաև ակտիվ մասնակցություն են ունեցել եկեղեցական կյանքին։ Կարծում եմ՝ եթե որոշում կայացնողները գոնե նվազագույն հումանիտար մոտեցում ունենային, կալանավորումը չէր ընտրվի որպես խափանման միջոց։ Նույնիսկ քաղաքական մոտիվների պարագայում կարելի էր կիրառել ավելի մեղմ տարբերակ, օրինակ՝ տնային կալանք։ Սակայն այստեղ ակնհայտ է ուժի ցուցադրությունը և երիտասարդների լռեցման փորձը։

Արամ Դավթյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը Կրեմլից վերադարձել է գժված

Փաշինյանը Կրեմլից վերադարձել է գժված Thu, 02 Apr 2026 14:45:05 +0400 Կարևոր չէ, թե ինչ…

16 րոպե ago

Հայաստանը պատրաստվում է մտնել ՌԴ-ին թշնամական դաշինք, ծանր հետևանքներ կլինեն․ Օվերչուկ

Հայաստանը պատրաստվում է մտնել ՌԴ-ին թշնամական դաշինք, ծանր հետևանքներ կլինեն․ Օվերչուկ Thu, 02 Apr 2026…

31 րոպե ago

#Ուղիղ․ Դավիթ Ղազինյանի և Արամ Օրբելյանի մամուլի ասուլիսը

#Ուղիղ․ Դավիթ Ղազինյանի և Արամ Օրբելյանի մամուլի ասուլիսը Thu, 02 Apr 2026 14:11:08 +0400 Latest…

50 րոպե ago

Նոր որոշում` սովորողների համար

Նոր որոշում` սովորողների համար Thu, 02 Apr 2026 14:03:22 +0400 Որոշ դպրոցներ հայտարարությամբ են հանդես…

58 րոպե ago

Սուր իրավիճակներում կարող է զենք գործադրել անվտանգության աշխատակիցը

Սուր իրավիճակներում կարող է զենք գործադրել անվտանգության աշխատակիցը Thu, 02 Apr 2026 14:01:24 +0400 Վարչապետ…

60 րոպե ago

Համազգային ողբ ու թաղում՝ Իրանում․ ու՞մ են հանձնել հողին (ֆոտո)

Համազգային ողբ ու թաղում՝ Իրանում․ ու՞մ են հանձնել հողին (ֆոտո) Thu, 02 Apr 2026 14:00:41…

1 ժամ ago