Փաշինյանը Կրեմլից վերադարձել է գժված

Փաշինյանը Կրեմլից վերադարձել է գժված

Thu, 02 Apr 2026 14:45:05 +0400


Կարևոր չէ, թե ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում։ Կարևորն այն է, թե ի՛նչ ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Սա շատ լավ հասկանում է Նիկոլ Փաշինյանը և գիտի, որ իր խոսքերը պարզապես քամի են՝ Հայաստանում գտնվող իր փոքրաթիվ խմբակի համար, որպեսզի չջրվող խոտի նման չթառամեն։

Թե բա՝ դու ասել ես, որ Արցախը Ադրբեջան է, ու ես էլ քո ասելուց հետո գնացել ու Պրահայում ստորագրել եմ, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Տեսա՞ք՝ ոնց Պուտինի պորտը տեղը դրեց,— գրում է նրա ֆեյքաբանակը․․․ Հզո՜րը։
Իրականությունը այնքան թշվառ է, որ նկարագրելու կարիք գրեթե չկա։ Մարդիկ ասում են՝ տեսնես Պուտինն այդքան բան որ ասաց բաց հանդիպման ժամանակ, փակ հանդիպման ժամանակ ինչե՜ր է ասել։ Սա է իրականը։

Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի բաց հանդիպումից «հզո՜րը» հերսոտվել էր։ Բայց այստեղ մի փոքր սառը նայենք․ դիվանագիտության մեջ կարևոր է ոչ միայն ինչ է ասվում, այլ՝ ինչպես, երբ և ինչ ենթատեքստով։ Իսկ այդ հանդիպման ընթացքում Պուտինի խոսքի շեշտադրումները, ընդհատումները և ուղղակի արձանագրումները հուշում էին, որ նա ոչ թե քննարկում էր, այլ փաստի առաջ էր կանգնեցնում։

Պուտինը բաց տեքստով հասկացրեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է իմանա իր տեղը՝ միջազգային քաղաքականության սեղանի շուրջ։ Եվ սա արդեն ոչ թե հեգնանքի նյութ է, այլ քաղաքական կշռի ցուցիչ․ ով է ձևակերպում օրակարգը, և ով է ստիպված արձագանքել դրան։

Հիշեցնեմ, որ Պուտինը Դոնալդ Թրամփը չէ և, որպես կանոն, դիմացինի նկատմամբ հակասությունների պարագայում՝ պահպանում է հարգանքի որոշակի չափանիշ։ Բայց երեկվա նրա խոսքը դուրս էր այդ սահմաններից և ավելի շուտ ազդակ էր՝ ուղղված ոչ միայն Հայաստանին, այլ նաև ամբողջ տարածաշրջանին։

Այստեղ էլ է խնդիրը․ երբ երկրի ղեկավարը հայտնվում է դիրքում, որտեղ ինքը չի ձևավորում օրակարգը, այլ մշտապես արձագանքում է ուրիշների ասածին, այդ պահին սկսում է քայքայվել նաև պետության սուբյեկտայնությունը։ Իսկ դա արդեն հեգնանքի թեմա չէ, այլ հետևանքներով լուրջ քաղաքական իրողություն։

Բավարարվենք բաց հանդիպման նյութերով, ու փակ հանդիպումը, ելնելով մեր ծայրահեղ վիճակից, չփորձենք փորփրել։
Փաշինյանը Կրեմլից վերադարձել է գժված։ Կինոյի նման՝ որ ասում է՝ արդեն երգում է․․․ Ֆեյսբուքյան իր էջով փորձում է շեղել հանրությանը․
Քեզ ասում եմ, մի գնա,
Մի գնա, գնա, գնա,
Մնա, իմ գրկում մնա,
Իմ գրկում մնա, մնա։

Գրառումները նայեք։ Լավ է, որ հանրությունն արդեն չի տրվում նրա նյութերին ու չի արձագանքում։ Բայց նա չի ընկրկում՝ իր ռեզերվով փորձում է հանրային կարծիք ձևավորել, որ Պուտինն ասի՝ էս ի՜նչ հզոր է եղել, չեմ իմացել։
Բայց քաղաքականությունը Ֆեյսբուքի մեկնաբանությունների դաշտ չէ։ Այնտեղ «հզո՜ր» լինելը չափվում է ոչ թե գրառումներով, այլ այն պահերով, երբ դիմացինը քեզ չի ընդհատում, չի ուղղում և չի ձևակերպում քո փոխարեն։
Մոռանում է, որ Պուտինն իր թռած տեղով քայլելով է գնում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մոլդովան դուրս եկավ ԱՊՀ-ից՝ անտեսելով Ալմաթայի հայտնի հռչակագիրը

Մոլդովան դուրս եկավ ԱՊՀ-ից՝ անտեսելով Ալմաթայի հայտնի հռչակագիրը Thu, 02 Apr 2026 16:30:03 +0400 Մոլդովայի…

6 րոպե ago

Դավիթ Մինասյանի դասընկերները ակցիա կանեն

Դավիթ Մինասյանի դասընկերները ակցիա կանեն Thu, 02 Apr 2026 16:21:45 +0400 Այսօր՝ ժամը 17:00, կալանավոր…

15 րոպե ago

Դոշին խփած քարտեզը նույնն է, ինչ «Արցախը Հայաստան է ու վերջ»

Դոշին խփած քարտեզը նույնն է, ինչ «Արցախը Հայաստան է ու վերջ» Thu, 02 Apr 2026…

21 րոպե ago

ԱՄՆ-ն չեղարկել է Վենեսուելայի ղեկավարի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ն չեղարկել է Վենեսուելայի ղեկավարի դեմ պատժամիջոցները Thu, 02 Apr 2026 16:00:43 +0400 ԱՄՆ ֆինանսների…

36 րոպե ago

Դատաքննության ժամանակ ՀԾԿՀ-ն հստակ չի ապացուցել ՀԷՑ-ի խախտումները. Օրբելյան

Դատաքննության ժամանակ ՀԾԿՀ-ն հստակ չի ապացուցել ՀԷՑ-ի խախտումները. Օրբելյան Thu, 02 Apr 2026 15:51:12 +0400…

45 րոպե ago

Ծուղակներ են տակը դրած, ընտրություններից հետո սակագինը թանկանալու է

Ծուղակներ են տակը դրած, ընտրություններից հետո սակագինը թանկանալու է Thu, 02 Apr 2026 15:45:17 +0400…

51 րոպե ago