ԱՄՆ-ն չեղարկել է Վենեսուելայի ղեկավարի դեմ պատժամիջոցները
Thu, 02 Apr 2026 16:00:43 +0400
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսին հանել է իր պատժամիջոցների ցանկից, որը, ըստ Associated Press-ի, և դրանով իսկ փաստացի ճանաչում է նրան որպես երկրի օրինական առաջնորդ։
Ռոդրիգեսը X սոցիալական ցանցում գրել է, որ սա համարում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման և ամրապնդմանն ուղղված քայլ։ Նա նաև հույս է հայտնել Վենեսուելայի դեմ պատժամիջոցների հնարավոր վերացման վերաբերյալ։
Ռոդրիգեսը և նրա եղբայր Խորխեն նախկինում պատժամիջոցների են ենթարկվել Դոնալդ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում՝ Վենեսուելայի ժողովրդավարությունը խաթարող գործողություններին մասնակցելու համար։