Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ՄԻՊ-ն է կարծում, որ կալանքի ինստիտուտը չարաշահում են

Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ՄԻՊ-ն է կարծում, որ կալանքի ինստիտուտը չարաշահում են

Thu, 02 Apr 2026 16:48:13 +0400


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ապրիլի 2-ին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ` Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանին տեսակցելու նպատակով:

Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ազատությունից զրկված անձի հետ, ինչպես նաև ուսումնասիրել նրա վերաբերյալ կազմված փաստաթղթերը։ Բարձրացված հարցերի մի մասը տեղում քննարկվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմի հետ՝ այդ թվում` բժշկական հսկողության պատշաճ կազմակերպումն ապահովելու համար։ Հատուկ ուշադրության կենտրոնում են եղել անձի կրթության իրավունքի ապահովման հետ կապված հարցերը:

Պաշտպանը կարևորում է յուրաքանչյուր ազատությունից զրկված անձի կյանքի և առողջության իրավունքի ապահովումը՝ ընդգծելով, որ պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն՝ երաշխավորելու նրանց անվտանգությունն ու պատշաճ բժշկական օգնությունը, ինչպես նաև կրթության և այլ հիմնարար իրավունքների լիարժեք իրացումը։

Չանդրադառնալով կոնկրետ գործով/գործերով կալանքի կիրառման իրավաչափության հարցին և պահպանելով դատարանների գործունեությանը չմիջամտելու արգելքը` Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է ընդգծել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկայի համակարգային խնդիրները:

Պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել դրա կիրառման իրավաչափությանը վերաբերելի չափանիշները՝ հաշվի առնելով և այն, որ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է մեղադրյալի փախուստը, նրա կողմից հանցանք կատարելը կամ մեղադրյալի վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:

Կալանքի ինստիտուտի չարաշահումը, իր հերթին, կարող է լրջորեն վնասել քրեական արդարադատության ամբողջ շղթայի նկատմամբ վստահությունը և առաջացնել այլ համակարգային խնդիրներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի

«Հրապարակ»․ ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի Thu, 23 Apr 2026 08:25:58 +0400 Ազգային ժողովում խորհրդակցական մարմին…

12 րոպե ago

«Հրապարակ»․ Հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան

«Հրապարակ»․ Հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան Thu, 23 Apr 2026 08:20:36 +0400…

18 րոպե ago

«Ուժեղ Հայաստան»-ը տեսանյութ է հրապարակել․ հանդիպում առաջնորդի հետ․ Շուտով

«Ուժեղ Հայաստան»-ը տեսանյութ է հրապարակել․ հանդիպում առաջնորդի հետ․ Շուտով Thu, 23 Apr 2026 08:20:23 +0400…

18 րոպե ago

«Հրապարակ»․ Ովքե՞ր են Թաթոյանի ցուցակում

«Հրապարակ»․ Ովքե՞ր են Թաթոյանի ցուցակում Thu, 23 Apr 2026 08:15:03 +0400 Ինչպես տեղեկացրել էինք՝ Կապանի…

23 րոպե ago

«Հրապարակ»․ Լսումներ, թե՞ բողոքի ակցիա

«Հրապարակ»․ Լսումներ, թե՞ բողոքի ակցիա Thu, 23 Apr 2026 08:10:44 +0400 44-օրյա պատերազմում անհայտ կորածների…

27 րոպե ago

«Հրապարակ»․ Ո՞վ է առաջնորդելու ԴՕԿ-ի ցուցակը

«Հրապարակ»․ Ո՞վ է առաջնորդելու ԴՕԿ-ի ցուցակը Thu, 23 Apr 2026 08:05:11 +0400 ԱՄՆ-ում անազատության մեջ…

33 րոպե ago