Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ՄԻՊ-ն է կարծում, որ կալանքի ինստիտուտը չարաշահում են

Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ՄԻՊ-ն է կարծում, որ կալանքի ինստիտուտը չարաշահում են

Thu, 02 Apr 2026 16:48:13 +0400


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ապրիլի 2-ին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ` Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանին տեսակցելու նպատակով:

Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ազատությունից զրկված անձի հետ, ինչպես նաև ուսումնասիրել նրա վերաբերյալ կազմված փաստաթղթերը։ Բարձրացված հարցերի մի մասը տեղում քննարկվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմի հետ՝ այդ թվում` բժշկական հսկողության պատշաճ կազմակերպումն ապահովելու համար։ Հատուկ ուշադրության կենտրոնում են եղել անձի կրթության իրավունքի ապահովման հետ կապված հարցերը:

Պաշտպանը կարևորում է յուրաքանչյուր ազատությունից զրկված անձի կյանքի և առողջության իրավունքի ապահովումը՝ ընդգծելով, որ պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն՝ երաշխավորելու նրանց անվտանգությունն ու պատշաճ բժշկական օգնությունը, ինչպես նաև կրթության և այլ հիմնարար իրավունքների լիարժեք իրացումը։

Չանդրադառնալով կոնկրետ գործով/գործերով կալանքի կիրառման իրավաչափության հարցին և պահպանելով դատարանների գործունեությանը չմիջամտելու արգելքը` Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է ընդգծել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկայի համակարգային խնդիրները:

Պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել դրա կիրառման իրավաչափությանը վերաբերելի չափանիշները՝ հաշվի առնելով և այն, որ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է մեղադրյալի փախուստը, նրա կողմից հանցանք կատարելը կամ մեղադրյալի վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:

Կալանքի ինստիտուտի չարաշահումը, իր հերթին, կարող է լրջորեն վնասել քրեական արդարադատության ամբողջ շղթայի նկատմամբ վստահությունը և առաջացնել այլ համակարգային խնդիրներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մոսկվայում համոզված են՝ ԱՄՆ-ն առանց ցավի կարող է «հրաժարվել» Հայաստանից

Մոսկվայում համոզված են՝ ԱՄՆ-ն առանց ցավի կարող է «հրաժարվել» Հայաստանից Thu, 04 Jun 2026 10:07:24…

7 րոպե ago

Հունիսի 7-ին պետք է անպայման գնալ ընտրության, ընտրել իրական ընդդիմադիր ուժերից մեկին

Հունիսի 7-ին պետք է անպայման գնալ ընտրության, ընտրել իրական ընդդիմադիր ուժերից մեկին Thu, 04 Jun…

10 րոպե ago

Լիբանանն ու Իսրայելը համաձայնել են պահպանել հրադադարը

Լիբանանն ու Իսրայելը համաձայնել են պահպանել հրադադարը Thu, 04 Jun 2026 10:00:47 +0400 Լիբանանն ու…

13 րոպե ago

Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգելու համար

Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգելու համար Thu, 04 Jun 2026 09:57:38 +0400 Այսօր…

16 րոպե ago

«Հրապարակ»․ Սահմանադրության մեջ ինչքան հոդված կա, խախտել են

«Հրապարակ»․ Սահմանադրության մեջ ինչքան հոդված կա, խախտել են Thu, 04 Jun 2026 09:45:28 +0400 «Հրապարակի»…

29 րոպե ago

Ճամփորդությունդ դարձրու ավելի հարմարավետ

Ճամփորդությունդ դարձրու ավելի հարմարավետ Thu, 04 Jun 2026 09:32:51 +0400 Դե ինչ, ժամանակն է պլանավորել…

41 րոպե ago