Կորպուսի հրամանատարն անարդար է վարվել կին զինծառայողի նկատմամբ

Կորպուսի հրամանատարն անարդար է վարվել կին զինծառայողի նկատմամբ

Thu, 02 Apr 2026 18:17:33 +0400


Նոյեմբերյան համայնքի Ջուջևան գյուղի բնակիչ Գոհար Ալեքսանյանը խորապես վիրավորված է իր հանդեպ բանակային կորպուսի հրամանատարի անարդարացի վերաբերմունքից։

1974թ․ ծնված, երկու երեխաների մայր Գոհարը 13 տարի ծառայել է Նոյեմբերյանի սահմանապահ զորամասի կապի ծառայությունում, ծառայության ընթացքում միշտ բարեխիղճ կատարել է իր զինվորական պարտականությունները։ Նա պատմեց, որ 2025թ․ ամռանն իրեն կանչել են 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Սիմոն Նազարյանի մոտ։ Նազարյանն իրեն հայտնել է, որ ՀՀ զինված ուժերի կապի վարչությունում որոշում է ընդունվել այն մասին, որ կապի ծառայությունում ծառայող կանանց ազատեն աշխատանքից, քանի որ կանայք չեն կարող կապի վնասված գիծը նորոգել դաշտային պայմաններում, սահմանի հատվածում։ Գ․ Ալեքսանյանը կորպուսի հրամանատարին հայտնել է, որ ինքն առողջական խնդիր ունի, բուժման, դեղորայքի համար գումար է պետք, ուստի իր համար աշխատանք, կայուն վարձատրություն ունենալը շատ կարևոր է։ Սակայն Սիմոն Նազարյանն անհաղորդ է մնացել Գոհարի խնդրանքին։

Զորամասից Գոհարին հորդորել են աշխատանքից ազատման դիմում գրել` ասելով, որ այլապես իր հետ վերջնահաշվարկ չեն կատարելու։ 2025թ․ օգոստոսի 11-ին Գոհար Ալեքսանյանը դիմում է գրել, աշխատանքից ազատվել, վերջնահաշվարկի գումարը ստացել։ Դրանից հետո նա ուրիշ տեղից իմացել է, որ ԶՈՒ կապի վարչությունում կին կապավորներին զորացրելու վերաբերյալ որոշում չի եղել։ Նա տեսել, համոզվել է, որ նույն զորամասի կապի ծառայությունում շարունակում են աշխատել թվով 4 կին կապավորներ։

Գոհարն այլևս ցանկություն չունի վերադառնալ զինվորական ծառայության, քանզի այնտեղ իր հետ անարդար են վարվել, սակայն խիստ վրդովված ու վիրավորված է իր հանդեպ նման վերաբերմունքից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Անձնագրային նոր «գաղափարախոսությունը»

Անձնագրային նոր «գաղափարախոսությունը» Sun, 15 Nov 2026 20:15:45 +0400 Հայաստանցիները և հատկապես խորհրդային երկրում ծնված…

12 րոպե ago

Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի

Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Sun, 15 Nov 2026 20:07:03…

21 րոպե ago

Հութիները ներխուժում են

Հութիները ներխուժում են Sun, 15 Nov 2026 20:00:08 +0400 Կիրակի օրը Եմենի կառավարամետ ուժերը հայտարարել…

28 րոպե ago

Նոյեմբերի 20-ից արգելվում է

Նոյեմբերի 20-ից արգելվում է Sun, 15 Nov 2026 19:45:28 +0400 ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի…

43 րոպե ago

Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը

Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Sun, 15 Nov 2026 19:42:19…

46 րոպե ago

Գագիկ Ծառուկյանը բանտում է, և նրա միակ մեղքը, որ մասնակցել է ընտրություններին. Արման Աբովյանը` Մոսկվայում

Գագիկ Ծառուկյանը բանտում է, և նրա միակ մեղքը, որ մասնակցել է ընտրություններին. Արման Աբովյանը` Մոսկվայում…

57 րոպե ago