Նրանց սխրանքը մեր պատմության մեջ կմնա որպես արժանապատվության բարձրագույն չափանիշ. Նաիրի Սարգսյան

Նրանց սխրանքը մեր պատմության մեջ կմնա որպես արժանապատվության բարձրագույն չափանիշ. Նաիրի Սարգսյան

Thu, 02 Apr 2026 19:39:19 +0400


Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է։

Մեր խոնարհումն այն հերոսների հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքի գնով կանգնած էին հայրենիքի սահմանին։ Նրանց սխրանքը մեր պատմության մեջ կմնա ոչ միայն որպես պայքարի օրինակ, այլ նաև որպես արժանապատվության բարձրագույն չափանիշ։

Հայ զինվորը երբեք չի խուսափել պայքարից․ նա կռվել է, կռվում է և պատրաստ է կռվի, երբ վտանգվի իր տունը, իր հողը, իր ապագան։

Մեր զինվորը հայրենիքի պաշտպան է, և ոչ՝ ագրեսոր, ինչպես փորձում են ներկայացնել ներքին և արտաքին թշնամիները։

Մեր ցավերը, մեր կորուստները միայն արտաքին սպառնալիքների հետևանք չեն․ դրանք սխալ կառավարման, անտեսված խնդիրների, չիրականացված իրական բարեփոխումների արդյունք են։ Ու ամենածանր դրսևորումն էլ եղավ 2020 թվականի 44-օրյա պատերազմը, երբ հայ զինվորը կրկին կռվեց մինչև վերջ, բայց սխալ կառավարման արդյունքում ունեցանք ծանր կորուստներ՝ հետագայում կորցնելով նաև մեր հայրենիքի մի մասը։ Գործող իշխանությունը դասեր չքաղեց 2016 թվականից, փոխեց ընթացքն այն վերլուծությունների, որոնք արվել էին սխալների վրա և «ելակային» բարեփոխումներով գնաց դեպի կործանում։

Եթե մենք ցանկանում ենք այլևս չկրկնել այդ ճանապարհը, պետք է փոխենք ոչ թե զինվորի ոգին՝ այն միշտ էլ եղել է բարձր, այլ պետության վերաբերմունքն իր բանակի նկատմամբ։

Մեր ապագան կախված է ոչ միայն խիզախությունից, այլ նաև խելացի կառավարմամբ կառուցված, ժամանակակից պահանջներին համապատասխանող, տեխնոլոգիապես հագեցած մարտունակ բանակից։

Մենք ունենալու ենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը՝ կոփված զինվորի ոգով և ամրապնդված ժամանակակից աշխարհի պահանջներին համարժեք հզոր նյութատեխնիկական հիմքով։

Հավերժ փառք մեր հերոսներին։

«Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այլևս Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ

Այլևս Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Tue, 28 Jul 2026 17:30:55 +0400 Մադրիդի «Ռեալի» նախկին…

18 րոպե ago

Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում. Աննա Հակոբյան

Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում. Աննա Հակոբյան Tue, 28 Jul 2026 17:22:57 +0400 Աննա Հակոբյանը…

26 րոպե ago

Դատախազությունն անցել է գործի

Դատախազությունն անցել է գործի Tue, 28 Jul 2026 17:17:06 +0400 ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է…

32 րոպե ago

Ինչ է կատարվել Ուրցաձորում

Ինչ է կատարվել Ուրցաձորում Tue, 28 Jul 2026 17:15:12 +0400 Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն…

33 րոպե ago

Սենսացիոն ու տարօրինակ դեպք Իտալիայում

Սենսացիոն ու տարօրինակ դեպք Իտալիայում Tue, 28 Jul 2026 17:00:39 +0400 Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական…

48 րոպե ago

Ռեսուրսների անփույթ բաշխում, թե՞ արդարադատության կանխամտածված կաթված

Ռեսուրսների անփույթ բաշխում, թե՞ արդարադատության կանխամտածված կաթված Tue, 28 Jul 2026 16:57:08 +0400 Հանրային պաշտպանները…

51 րոպե ago