«Բարսելոնան» իրոք հետաքրքրվել է Սպերցյանով
Thu, 02 Apr 2026 22:15:43 +0400
Հայտնի ֆուտբոլային գործակալ Պաուլու Բարբոսան մեկնաբանել է, թե ինչու չի կայացել Էդուարդ Սպերցյանի հնարավոր տեղափոխությունը ռուսական «Կրասնոդարից» պորտուգալական «Պորտու»։
Նրա խոսքով՝ գործարքի ձախողման հիմնական պատճառը եղել է ֆինանսական կողմը․ «Կրասնոդարի» կողմից պահանջված գումարը չափազանց բարձր է եղել «Պորտուի» համար, ինչի հետևանքով ակումբը չի կարողացել ավարտին հասցնել տրանսֆերը։
Միևնույն ժամանակ Բարբոսան նշել է, որ Սպերցյանի շուրջ հետաքրքրություն եղել է նաև այլ խոշոր ակումբների կողմից։ Նրա խոսքով՝ «Բարսելոնայի» հետ հնարավոր գործարքի վերաբերյալ քննարկումներ իսկապես ընթացել են, և այդ մասին տարածված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը։
Գործակալը ընդգծել է, որ ֆուտբոլիստի մակարդակը և խաղային որակները նրան դարձրել են եվրոպական առաջատար ակումբների հետաքրքրության առարկա, սակայն տեղափոխությունը տարբեր պատճառներով այդպես էլ չի կայացել։