Սխալն ուղղել են 8 ամիս անց

Սխալն ուղղել են 8 ամիս անց

Thu, 02 Apr 2026 22:39:36 +0400


«Առողջության իրավունք» հ/կ նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2025 թվականի օգոստոսի 04 -ին մի հրապարակում էի արել՝ «Беспредел-ի շարքից կամ «լավ» ՀՀ առողջապահության նախարարի «լավ» իրավաբանությունը» վերնագրով, որում նշվում էր, որ 2017 թվականին «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ն կառավարության որոշմամբ հանվեց Առողջապահության նախարարության ենթակայությունից և տեղափոխվեց Պետական գույքի կառավարման ենթակայության ներքո, ինչից հետո ընդգրկվեց «Պետական գույքի մասնավորեցման 2017–2020 թվականների ծրագրի մասին» օրենքի ցանկում։

Սակայն, առանց օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու, նախարարությունը կառավարության որոշմամբ կրկին վերադարձրեց «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ն ՀՀ առողջապահության նախարարության ենթակայություն։

Եվ ահա, e-draft համակարգում տեղադրվել է մի նախագիծ, որով փորձում են ուղղել այդ սխալը՝ ուշադրություն՝ 8 ամիս անց։

Ապրե՛ք։ Ասում եմ՝ ճիշտ է ուշացումով, բայց անում եք։

Իսկ թե ինչ իրավական գնահատական պետք է տրվի՝ սկզբում օրենքին հակասող կառավարության որոշման ընդունմանը, ապա օրենքի փոփոխությանը, թողնում եմ իրավաբանների վերլուծությանը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Աշխատուժի դեֆիցիտի առաջ կկանգնեն

Աշխատուժի դեֆիցիտի առաջ կկանգնեն Sun, 14 Jun 2026 18:30:01 +0400 2036 թվականին Գերմանիան աշխատուժի դեֆիցիտի…

5 րոպե ago

Մանուկ Սուքիասյանի սուր ելույթը ԿԸՀ-ի դիմաց

Մանուկ Սուքիասյանի սուր ելույթը ԿԸՀ-ի դիմաց Sun, 14 Jun 2026 18:25:38 +0400 Latest news from…

9 րոպե ago

Այս ընտրությունները լեգիտիմ չեն, մանդատ վերցնելու-չվերցնելու հարցը կհայտնենք 1 – 2 օրից

Այս ընտրությունները լեգիտիմ չեն, մանդատ վերցնելու-չվերցնելու հարցը կհայտնենք 1 - 2 օրից Sun, 14 Jun…

11 րոպե ago

Ես պահանջում եմ հերքում․ Գոհար Մելոյանի պահանջները

Ես պահանջում եմ հերքում․ Գոհար Մելոյանի պահանջները Sun, 14 Jun 2026 18:21:17 +0400 Latest news…

14 րոպե ago

Պահանջում ենք նոր ընտրություններ նշանակել. «Ուժեղ Հայաստանի»-ի անդամ

Պահանջում ենք նոր ընտրություններ նշանակել. «Ուժեղ Հայաստանի»-ի անդամ Sun, 14 Jun 2026 18:18:27 +0400 Latest…

17 րոպե ago

Ովքեր կանցնեն խորհրդարան. վերջնական արդյուքներ

Ովքեր կանցնեն խորհրդարան. վերջնական արդյուքներ Sun, 14 Jun 2026 18:15:57 +0400 ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների…

19 րոպե ago