Այս քաղաքում վերջին 17 տարվա մեջ առաջին անգամ երեխա է ծնվել
Thu, 02 Apr 2026 23:00:41 +0400
Հարավային Կորեայի Հոնսոն շրջանի փոքր բնակավայրերից մեկում վերջին 17 տարվա մեջ առաջին անգամ երեխա է ծնվել։ Նորածին երեխայի պատվին քաղաքի կենտրոնական փողոցում նույնիսկ շնորհավորական բաններ են տեղադրել։ Այս մասին հայտնում է Good News Network-ը։ Երեխան ծնվել է կամբոջացի վերաբնակչի ընտանիքում։ Նորածինը տղա է։
Տեղի իշխանությունները երեխայի ծնունդն իրենց քաղաքի համար համարում են շատ կարեւոր իրադարձություն։ Հայտնի է, որ բնակավայրը ներկայումս ունի 2 հազար բնակիչ։