Որն է հապաղման իմաստը, երբ բազմաթիվ անձինք կրկին զրկվելու են ազատությունից․ Փաստաբան
Thu, 02 Apr 2026 23:49:12 +0400
Արդեն գրեթե երկու տարի է, ինչ Սահմանադրական դատարանը չի հրապարակում իր որոշումը, թե արդյո՞ք քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասը՝ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար պատասխանատվություն սահմանելու մասով, վերջապես համապատասխանում է Սահմանադրությանը կամ ոչ։
Ընդ որում. թե’ դիմումի իրավագետ հեղինակներս, թե’ դիմող Ազգային ժողովի պատգամավորների 1/5-րդը, թե’ ՄԻՊ-ը և թե’ Վենետիկի հանձնաժողովը գտել են, որ ըստ էության դիմումն ակնհայտ հիմնավոր է, հոդվածի մասը` հակասահմանադրական։
Իրոք չեմ հասկանում այս որոշման հրապարակման հապաղման իմաստը, երբ նախընտրական քարոզարշավով պայմանավորված` բազմաթիվ անձինք կրկին զրկվելու են ազատությունից` հակասահմանադրական օրենքի կիրառման հիմքով։
Փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից