Ինչ տենդենցներ կան համաշխարհային գրականության մեջ

Ինչ տենդենցներ կան համաշխարհային գրականության մեջ

Fri, 03 Apr 2026 00:00:49 +0400


Ընթերցանության կարեւորության մասին հաճախ կարելի է լսել, թե արդյո՞ք հասարակությունը ներկայում` Հայաստանում եւ աշխարհում, ընթերցասեր է կամ ոչ։ Ինչ խոսք, ընթերցանությունը կարեւոր է մարդու ինքնազարգացման համար։ Սակայն նաեւ կարեւոր է այն, թե ինչ կարող է այսօրվա մարդը կարդալ։ Տեսնենք, թե ժամանակակից աշխարհում գրականության ոլորտում, հատկապես արձակի ժանրում, ինչ տենդենցներ են նկատվում։ Ի սկզբանե նշենք, որ այժմ գրականությունը զարգանում է որպես բարդ մշակութային երեւույթ՝ արտացոլելով սոցիալական, տեխնոլոգիական եւ աշխարհայացքային այն տրանսֆորմացիաները, որոնք կան ներկայիս աշխարհում։ Ավելի պարզ ասած՝ գլոբալացման, թվային մշակույթի եւ մշակույթի թվայնացման, ինչպես նաեւ՝ ընթերցանության պրակտիկայի հիմնավոր փոփոխություններ են նկատվում աշխարհում։ Այսօրվա արձակը ողջ աշխարհում է աչքի ընկնում ժանրային ընդլայնումով, հիբրիդային ժանրային ձեւերի ի հայտ գալով։ Վեպը, պատմվածքը, վիպակը, այսպես ասած՝ ակտիվորեն համագործակցում են այնպիսի ժանրերի հետ, ինչպիսիք են՝ վավերագրությունը, էսսեիստիկան, փիլիսոփայական տրակտատը։ Նույնիսկ հրապարակախոսությունն այսօր հայտնվում է գրական արձակում, եւ դա նորմալ է դիտվում։

Մասնագետները նշում են, որ այս ամենը նորմալ է, քանի որ գրողները փորձում են համաքայլ ընթանալ ժամանակի հետ ու այն աշխարհի, որում ապրում են։ Արձակ գործերի վրա էլի շատ մեծ է հետմոդեռնիզմի ազդեցությունը։ Սակայն, զուգահեռաբար, այսօրվա գործերում մեծ է մարդու ներքին, հոգեբանական վիճակների եւ ապրումների, մարդկային ներաշխարհի վրա կենտրոնացվածությունը։ Գրական գործերում հեղինակները խոսում են մարդու ներքին կոնֆլիկտների, վախերի, տրավմաների, ինքնաճանաչման, սեփական ինքնության գիտակցման մասին։ Ինչպեսեւ կարելի էր սպասել, գրականության ժամանակակից տենդենցներում շարունակում են առաջնային մնալ գլոբալիզացիան եւ մշակութային ինքնության հետ կապված հարցերը, միգրացիան, սոցիալական անհավասարությունը, տեխնոլոգիական փոփոխություններն ու թվայնացումը, նաեւ՝ քաղաքական պրոցեսները՝ հակամարտություններ, պատերազմներ, համավարակ կամ համաճարակներ։ Շատ մասնագետներ արձանագրում են, որ որոշակիորեն փոխվել է նաեւ արձակի շարադրման ձեւը՝ այն դարձել է ավելի ինտերակտիվ ու դինամիկ՝ «շնչող», որով էլ գրավում է ընթերցողներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ․ 5 երիտասարդ ձերբակալվել է

Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ․ 5 երիտասարդ ձերբակալվել է Sun, 05 Apr 2026 17:45:25 +0400 Մարտի…

12 րոպե ago

Կարիերան ավարտում է 34 տարեկանում

Կարիերան ավարտում է 34 տարեկանում Sun, 05 Apr 2026 17:30:53 +0400 Բրազիլիայի ֆուտբոլյի ազգային հավաքականի…

26 րոպե ago

Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք

Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք Sun, 05 Apr 2026 17:15:46 +0400 Ավագ…

41 րոպե ago

Մեքենան մխրճվել է շքերթի դուրս եկած մարդկանց մեջ․ կան տուժածներ

Մեքենան մխրճվել է շքերթի դուրս եկած մարդկանց մեջ․ կան տուժածներ Sun, 05 Apr 2026 17:00:31…

56 րոպե ago

Հորոսկոպի տարբեր նշանների կանանց ցանկությունները

Հորոսկոպի տարբեր նշանների կանանց ցանկությունները Sun, 05 Apr 2026 16:45:21 +0400 Դարեր շարունակ կանայք արտահայտել…

1 ժամ ago

Մոսկվայի սրտում գտնվող հայկական ամենամեծ եկեղեցական համալիրը

Մոսկվայի սրտում գտնվող հայկական ամենամեծ եկեղեցական համալիրը Sun, 05 Apr 2026 16:32:42 +0400 Մոսկվայի սրտում…

1 ժամ ago