«Հրապարակ»․ ԼՀԿ-ի «տունը կռիվ է ընկել»

«Հրապարակ»․ ԼՀԿ-ի «տունը կռիվ է ընկել»

Fri, 03 Apr 2026 08:00:58 +0400


Թեեւ ապրիլի 11-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն արտահերթ համագումար է նշանակել՝ օրակարգում 2 հարց․ հաստատել կուսակցության ընտրական ցուցակի առաջին 30 թեկնածուին, ինչպես նաեւ՝ ընդունել կուսակցության նախընտրական ծրագիրը, սակայն, որոշ տեղեկություններով, ԼՀԿ-ի «տունը կռիվ է ընկել», եւ տարաձայնություններ կան հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցի շուրջ։

Բանն այն է, որ տեւական ժամանակ է, ինչ կուսակցության առաջնորդը բանակցում էր Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» ուժի հետ, որպեսզի նրանց ցուցակով մասնակցեին, սակայն բանակցությունները սպասված արդյունքը չեն տվել, իսկ ԼՀԿ ղեկավարն արդեն հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին։

Սակայն թիմում կան առանցքային դեր ունեցող կուսակցականներ, որոնք կտրականապես դեմ են միայնակ մասնակցելուն, կարծում են, որ անտեղի ռեսուրսների վատնում է լինելու, եւ, ամենակարեւորը՝ իրենց մեղադրելու են ձայներ փոշիացնելու մեջ, քանի որ հարցումներն էլ են ցույց տալիս, որ այս ուժն անցողիկ շեմը հաղթահարելուց շատ հեռու է։ Սակայն Մարուքյանը կողմ է մասնակցությանը։ Թե ինչպես կհանգուցալուծվի այս վեճը, եւ արդյո՞ք որոշ կուսակցականներ չեն համաձայնի ընդգրկվել ցուցակում, պարզ կդառնա մեկ շաբաթից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Էրդողանի խորհրդականին պաշտոնից ազատել են Ադրբեջանին քննադատելուց հետո

Էրդողանի խորհրդականին պաշտոնից ազատել են Ադրբեջանին քննադատելուց հետո Mon, 26 Oct 2026 13:30:39 +0400 Թուրքիայի…

14 րոպե ago

Նիկոլ Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թույլ՝ Ալիևի առջև․ «Ուժեղ Հայաստան»

Նիկոլ Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թույլ՝ Ալիևի առջև․ «Ուժեղ Հայաստան» Mon, 26 Oct 2026…

24 րոպե ago

Ով է կառուցելու մետրոյի «Աջափնյակ» կայարանը

Ով է կառուցելու մետրոյի «Աջափնյակ» կայարանը Mon, 26 Oct 2026 13:15:38 +0400 Երևանի մետրոյի «Աջափնյակ»…

29 րոպե ago

Նիկոլ, դու թույլ ես, սովետին 100 տոկոս ձայնով չես հասնում…

Նիկոլ, դու թույլ ես, սովետին 100 տոկոս ձայնով չես հասնում… Mon, 26 Oct 2026 13:15:12…

29 րոպե ago

Իսակովի պողոտան նորից կքանդե՞ն

Իսակովի պողոտան նորից կքանդե՞ն Mon, 26 Oct 2026 13:09:41 +0400 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեմ…

35 րոպե ago

ՆԳ նախարարը՝ Շաքիի դեպքի մասին

ՆԳ նախարարը՝ Շաքիի դեպքի մասին Mon, 26 Oct 2026 13:05:56 +0400 ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի…

39 րոպե ago