«Հրապարակ»․ Արցախի դրոշի պատճառով հեռացվել է պաշտոնից

«Հրապարակ»․ Արցախի դրոշի պատճառով հեռացվել է պաշտոնից

Fri, 03 Apr 2026 08:15:18 +0400


Արցախի դրոշը դպրոցի «փառքի անկյունից» չհեռացնելու համար օրերս աշխատանքից ազատման դիմում է գրել Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը։

Դրոշն Արցախի Հադրութի շրջանից են ուղարկել Սարդարապատի աշակերտներին՝ ի նշան երախտագիտության, որ դպրոցի սաները թե՛ ապրիլյան պատերազմի, թե՛ 44-օրյայի օրերին քաղցրավենիք են ուղարկել Հադրութի զինծառայողներին։ Նրանք էլ դրոշի վրա իրենց անունները գրված՝ ուղարկել են դպրոցին։ Սակայն Փաշինյանի արցախատյաց քաղաքականության արդյունքում եւ ԿԳՄՍՆ-ից վերջերս դպրոցներին ուղարկված շրջաբերականից հետո դպրոցի տնօրինությունը կանգնել է ընտրության առաջ՝ կա՛մ հեռացնել հերոսների անկյունը՝ դրոշը ներառյալ, կա՛մ տնօրենը պետք է հրաժեշտ տա պաշտոնին։

Սկզբում Արմավիրի փոխմարզպետն է որպես սուրհանդակ գնացել, սակայն չի կարողացել ճնշել Կարինե Սմբատյանին եւ ձեռնունայն հեռացել է։ Ապա անձամբ մարզպետ Վահրամ Խաչատրյանն է դպրոց այցելել ու տնօրենին հորդորել՝ կա՛մ հեռացնում է, կա՛մ ինքն է հեռանում։ Սմբատյանը երկրորդ ճանապարհն է ընտրել, երեկ նաեւ գրառում էր արել. «Պաշտոնը ժամանակավոր է, հայրենիքը՝ հավերժ։ Իմ հեռացումը կամ պաշտոնից զրկվելը փոքրագույն գինն է այն ամենի դիմաց, ինչին ես հավատում եմ եւ ինչին ծառայում եմ։ Ես չեմ կարող լռել, երբ հարվածի տակ են դրվում մեր սաների հոգեւոր ու հայրենասիրական արժեքները: Այն դրոշը, որն այսօր դարձել է քննարկման առարկա, պարզապես խորհրդանիշ չէ. այն մեր աշակերտների համար կենդանի հիշողություն է, սրբություն եւ պատգամ՝ գրված մերօրյա հերոսների ձեռքով: ․․․Պարոն մարզպետ, Դուք կարող եք հեռացնել ինձ պաշտոնից, բայց չեք կարող հեռացնել հայրենասիրությունն իմ սրտից»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի

Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի Mon, 26 Oct 2026 12:00:16 +0400 Նոյեմբերին՝…

20 րոպե ago

Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը

Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը Mon, 26 Oct 2026 11:45:26 +0400 Եվրոպայում սկիզբ առած…

35 րոպե ago

Արդեն բոլոր սահմաններն անցնում են

Արդեն բոլոր սահմաններն անցնում են Mon, 26 Oct 2026 11:30:16 +0400 Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքները,…

50 րոպե ago

Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնել

Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնել Mon, 26 Oct 2026 11:15:37 +0400 Երևանի քաղաքապետ Տիգրան…

1 ժամ ago

«Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին…»,«Չափի մեջ մնացեք». Բաքոյանն արձագանքեց Ղազարյանին

«Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին...»,«Չափի մեջ մնացեք». Բաքոյանն արձագանքեց Ղազարյանին Mon, 26…

1 ժամ ago

Naré-ն վերադարձավ հայրենիք

Naré-ն վերադարձավ հայրենիք Mon, 26 Oct 2026 11:07:26 +0400 Naré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով…

1 ժամ ago