Դու մենակ ես, մենակ ես

Դու մենակ ես, մենակ ես

Fri, 03 Apr 2026 09:00:49 +0400


Պետք չէ զարմանալ այն նյարդայնության, հիստերիայի, ջղաձգումների, անհավասարակշիռ պահվածքի եւ տարօրինակ միմիկայի վրա, որ նկատում ենք Նիկոլ Փաշինյանի մոտ:

Ոչ ոք չէր դիմանա, շատերս ուղղակի ողջ չէինք մնա, եթե մեր սեփական ժողովրդին, մեր պետությանն այդքան վնաս պատճառած լինեինք, այդքան ստեինք ու ստերի մեջ խճճվեինք, լարախաղացի նման դեգերեինք թշնամու եւ բարեկամների, Արեւմուտքի եւ Արեւելքի, բարի ու չարի, վախի եւ քաջության միջեւ: Այդքան սթրեսի ենթարկվեինք, այդքան փակուղու մեջ լինեինք եւ երկիրն էլ մղած լինեինք այսպիսի խոր ու անհուսալի փակուղի: Հետն էլ փորձեինք վերարտադրվել, որովհետեւ ապրել ենք ուզում եւ լավ ապրել ենք ուզում:

Եթե փորձեինք մարդկանց համոզել, որ մածունը սեւ է, եւ չարը` բարի: Փորձեինք հանրության նսեմ կրքերը ջրի երես հանել եւ հույսը դնել մարդկանց խավարամտության, դյուրահավատության, հիմարության ու անգրագիտության վրա եւ քաջ գիտակցեինք, որ խելացի ու գրագետ զանգվածը, եթե անգամ չի ատում ու զզվում քեզնից, ապա գոնե շատ լավ հասկանում է, թե ինչ է կատարվում, եւ նվազագույնը` խղճում է ու արհամարհում քո ամոթալի ջանքերը:

Ոչ մի բանական մարդ, իրականում, չէր դիմանա այս հոգեկան եւ էմոցիոնալ փորձությանը, որով անցնում է Նիկոլ Փաշինյանը մենակ: Մենակ՝ որովհետեւ նրա թիմում ոչ ոք մազաչափ չի թեթեւացնում նրա հոգսը: Նրա իշխանությունից օգտվողները շատ են, բեռը կիսողներ չկան, եւ անգամ կողակիցն իր կողքին չէ, չնայած հեռվից ամեն ինչով աջակցում է: Նա մենակ է նաեւ այն պատճառով, որ մեր երկրում կատարված ամեն ինչի միակ պատասխանատուն է եւ իր որոշումները կայացնելիս` անգամ եթե ունի խորհրդատուներ, նրանք ստվերում են եւ երբեք չեն կիսելու պատասխանատվությունը, անգամ երբ ինքը պատասխան տա օրենքի առաջ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանը շարունակում է Հայաստանի և համաշխարհային հայության դեմ նարատիվային պատերազմը․ քաղաքագետ

Ադրբեջանը շարունակում է Հայաստանի և համաշխարհային հայության դեմ նարատիվային պատերազմը․ քաղաքագետ Tue, 06 Oct 2026…

11 րոպե ago

Զելենսկին տագնապալի լուր է հայտնել․ ի՞նչ է կատարվում

Զելենսկին տագնապալի լուր է հայտնել․ ի՞նչ է կատարվում Tue, 06 Oct 2026 22:00:07 +0400 Ուկրաինայի…

27 րոպե ago

Որոշումը կայացվել է․ մանրամասներ Հայկ Սարգսյանի հետ ՔՊ հանդիպումից

Որոշումը կայացվել է․ մանրամասներ Հայկ Սարգսյանի հետ ՔՊ հանդիպումից Tue, 06 Oct 2026 21:54:27 +0400…

32 րոպե ago

Այսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն է

Այսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն է Tue, 06 Oct 2026 21:51:38 +0400…

35 րոպե ago

Դիլիջանում կեսգիշերին թանձր խավար է հաստատվում

Դիլիջանում կեսգիշերին թանձր խավար է հաստատվում Tue, 06 Oct 2026 21:45:36 +0400 Դիլիջանում փողոցային լուսավորությունն…

41 րոպե ago

Կարպիս Ափրիկյան․ ֆրանսահայ անվանի կոմպոզիտորը դառնում է 100 տարեկան

Կարպիս Ափրիկյան․ ֆրանսահայ անվանի կոմպոզիտորը դառնում է 100 տարեկան Tue, 06 Oct 2026 21:30:39 +0400…

56 րոպե ago