Դու մենակ ես, մենակ ես

Դու մենակ ես, մենակ ես

Fri, 03 Apr 2026 09:00:49 +0400


Պետք չէ զարմանալ այն նյարդայնության, հիստերիայի, ջղաձգումների, անհավասարակշիռ պահվածքի եւ տարօրինակ միմիկայի վրա, որ նկատում ենք Նիկոլ Փաշինյանի մոտ:

Ոչ ոք չէր դիմանա, շատերս ուղղակի ողջ չէինք մնա, եթե մեր սեփական ժողովրդին, մեր պետությանն այդքան վնաս պատճառած լինեինք, այդքան ստեինք ու ստերի մեջ խճճվեինք, լարախաղացի նման դեգերեինք թշնամու եւ բարեկամների, Արեւմուտքի եւ Արեւելքի, բարի ու չարի, վախի եւ քաջության միջեւ: Այդքան սթրեսի ենթարկվեինք, այդքան փակուղու մեջ լինեինք եւ երկիրն էլ մղած լինեինք այսպիսի խոր ու անհուսալի փակուղի: Հետն էլ փորձեինք վերարտադրվել, որովհետեւ ապրել ենք ուզում եւ լավ ապրել ենք ուզում:

Եթե փորձեինք մարդկանց համոզել, որ մածունը սեւ է, եւ չարը` բարի: Փորձեինք հանրության նսեմ կրքերը ջրի երես հանել եւ հույսը դնել մարդկանց խավարամտության, դյուրահավատության, հիմարության ու անգրագիտության վրա եւ քաջ գիտակցեինք, որ խելացի ու գրագետ զանգվածը, եթե անգամ չի ատում ու զզվում քեզնից, ապա գոնե շատ լավ հասկանում է, թե ինչ է կատարվում, եւ նվազագույնը` խղճում է ու արհամարհում քո ամոթալի ջանքերը:

Ոչ մի բանական մարդ, իրականում, չէր դիմանա այս հոգեկան եւ էմոցիոնալ փորձությանը, որով անցնում է Նիկոլ Փաշինյանը մենակ: Մենակ՝ որովհետեւ նրա թիմում ոչ ոք մազաչափ չի թեթեւացնում նրա հոգսը: Նրա իշխանությունից օգտվողները շատ են, բեռը կիսողներ չկան, եւ անգամ կողակիցն իր կողքին չէ, չնայած հեռվից ամեն ինչով աջակցում է: Նա մենակ է նաեւ այն պատճառով, որ մեր երկրում կատարված ամեն ինչի միակ պատասխանատուն է եւ իր որոշումները կայացնելիս` անգամ եթե ունի խորհրդատուներ, նրանք ստվերում են եւ երբեք չեն կիսելու պատասխանատվությունը, անգամ երբ ինքը պատասխան տա օրենքի առաջ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Նեթանյահուն հակառակվեց Թրամփին․ սարսափելի ժամեր են սպասվում

Նեթանյահուն հակառակվեց Թրամփին․ սարսափելի ժամեր են սպասվում Tue, 16 Jun 2026 12:00:04 +0400 Իսրայելի վարչապետ…

9 րոպե ago

Ինչպիսի՞ն կլինի Ծաղկաձորի ճոպանուղու «պետականացված» տարածքի ճակատագիրը

Ինչպիսի՞ն կլինի Ծաղկաձորի ճոպանուղու «պետականացված» տարածքի ճակատագիրը Tue, 16 Jun 2026 11:58:51 +0400 Պետականացվեց Ծաղկաձորի…

10 րոպե ago

Հայաստանի ադրբեջանացումը սկսվում է Հայաստանի քաղաքական համակարգի ադրբեջանացումից

Հայաստանի ադրբեջանացումը սկսվում է Հայաստանի քաղաքական համակարգի ադրբեջանացումից Tue, 16 Jun 2026 11:53:48 +0400 Հայաստանի…

16 րոպե ago

Ինչու «Միասնության թեւերը» չմիացավ 6 ընդդիմադիր ուժերի հայտարարությանը

Ինչու «Միասնության թեւերը» չմիացավ 6 ընդդիմադիր ուժերի հայտարարությանը Tue, 16 Jun 2026 11:49:11 +0400 Latest…

20 րոպե ago

«Հրապարակ». Գետահովիտցին դատախազությանը դատի է տվել

«Հրապարակ». Գետահովիտցին դատախազությանը դատի է տվել Tue, 16 Jun 2026 11:45:25 +0400 Իջեւան քաղաքին հարակից…

24 րոպե ago

«Հասնելու ենք նրան, որ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչվեն, նշանակել 2-րդ փուլ»

«Հասնելու ենք նրան, որ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչվեն, նշանակել 2-րդ փուլ» Tue, 16 Jun 2026…

28 րոպե ago