Անասնապահն ականի պայթյունից վիրավորվել է

Անասնապահն ականի պայթյունից վիրավորվել է

Fri, 03 Apr 2026 11:39:13 +0400


Նոյեմբերյան համայնքի Կոթի գյուղից տեղեկացանք, որ ապրիլի 2-ին, ժամը 15-ի սահմաններում Կոթի գյուղի սահմանամերձ Խոլնի քար տարածքում իր կորած անասունն է որոնելիս եղել եւ հակահետևակային ականի պայթյունից վիրավորվել է։ Վիրավորվածը Կոթի գյուղի 41-ամյա բնակիչ Արտյոմ Հարությունյանն է։ Համագյուղացիները նրան սահմանագոտուց դուրս են բերել, շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխել Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ նրա աջ ոտքը՝ կոճից վերև անդամահատվել է։

Եթե անասնապահը հասել է սահման ու ականի վրա վիրավորվել, հարց է ծագում՝ իսկ ո՞ւր էին սահմանի այդ հատվածը հսկող սահմանապահները։ Կամ՝ զգուշացնող նշանները, որ բնակչին զգուշացնեին տարածքի ականապատված լինելու մասին։ Նրանք անգամ ականի պայթյունից հետո չեն հայտնվել, որ վիրավորին աջակցություն ցուցաբերեն։ Մինչ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զբաղված է իշխող կուսակցության քարոզարշավով, բանակում, սահմանագոտում արտակարգ դեպքեր են լինում, որոնց հետևանքով լինում են նաեւ զոհեր ու վիրավորներ, իսկ ինքը ընդդիմություն է «քլնգում» եւ սրտիկներ ցույց տալիս։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Նույն մանկապարտեզը քարոզարշավի ժամանակ այս անգամ ժողովրդին է «ծախում» Նիկոլը

Նույն մանկապարտեզը քարոզարշավի ժամանակ այս անգամ ժողովրդին է «ծախում» Նիկոլը Fri, 03 Apr 2026 13:38:13…

9 րոպե ago

Սամվել Կարապետյանին հայտնած իմ աջակցությունը չի ենթադրում պարտադիր անդամակցում

Սամվել Կարապետյանին հայտնած իմ աջակցությունը չի ենթադրում պարտադիր անդամակցում Fri, 03 Apr 2026 13:36:53 +0400…

10 րոպե ago

Քրեական վարու՞յթ կնախաձեռնվի

Քրեական վարու՞յթ կնախաձեռնվի Fri, 03 Apr 2026 13:34:23 +0400 Գլխավոր դատախազության դիմաց անցկացված բողոքի ակցիայի…

13 րոպե ago

Ինչու՞ է Արցախի ոչնչացման հարցը միշտ հունից հանելու Նիկոլ Փաշինյանին

Ինչու՞ է Արցախի ոչնչացման հարցը միշտ հունից հանելու Նիկոլ Փաշինյանին Fri, 03 Apr 2026 13:32:40…

15 րոպե ago

Իրանը կրկին հրթիռակոծել է Իսրայելը

Իրանը կրկին հրթիռակոծել է Իսրայելը Fri, 03 Apr 2026 13:30:57 +0400 Իսրայելի հյուսիսային հատվածը հրթիռակոծվել…

16 րոպե ago

Հ1-ի եթերով այսպիսի մեծ աջակցություն ու սատարում երբեք չեն ունեցել

Հ1-ի եթերով այսպիսի մեծ աջակցություն ու սատարում երբեք չեն ունեցել Fri, 03 Apr 2026 13:27:07…

20 րոպե ago