Պահանջում ենք դադարեցնել Մինասյան եղբայրների ճակատագրերի հետ խաղալու և երկիրը հոգևոր խավարի բանտի վերածելու արատավոր ուղին. Հարություն Աղա-Սարգսյան

Պահանջում ենք դադարեցնել Մինասյան եղբայրների ճակատագրերի հետ խաղալու և երկիրը հոգևոր խավարի բանտի վերածելու արատավոր ուղին. Հարություն Աղա-Սարգսյան

Fri, 03 Apr 2026 11:53:49 +0400


Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով դպրոցահասակ Դավիթ և Միքայել Մինասյանների դեմ իրականացվող ապօրինի հետապնդումներին։

Հայտարարության մեջ ասվում է.

«Հայաստանի օրվա իշխանությունները հիվանդագին մոլուցքով, նպատակաուղղված և անթաքույց կերպով երկիրը գլորում են դեպի ներքին արյունահեղություն, հոգևոր սպանդ և բարոյական հատակ։

Այն, ինչ այսօր արվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց Վեհափառի և Եկեղեցու կողքին կանգնած յուրաքանչյուր հայ մարդու դեմ, պետական լծակներով զինված վախկոտների բացահայտ ահաբեկչություն է։

Միքայել և Դավիթ Մինասյան եղբայրների դեմ սանձազերծված հաշվեհարդարը այս պետական խուլիգանության ամենազզվելի դրսևորումներից է։ Երբ շինծու, եկեղեցական միջավայրում տեղի ունեցած միջադեպի անվան տակ թիրախավորվում են դպրոցահասակ երիտասարդներ, երբ նրանցից մեկը ցուցադրաբար գցվում է բանտ՝ ունենալով առողջական խնդիրներ, սա կեղտոտ վենդետա է և հասարակությանը սարսափեցնելու էժանագին փորձ՝ սնուցված հակաեկեղեցական կատաղի ատելությամբ։ Պետությունը որպես դահիճ օգտագործելը՝ հիվանդ երիտասարդների կյանքի հաշվին քաղաքական մեսիջներ հղելու և հավատացյալներին վախեցնելու համար, բարոյական այլասերման գագաթնակետն է։

Ով ձեռք է բարձրացնում Մայր Աթոռի վրա, ով պետական ապարատը ծառայեցնում է եկեղեցատյացությանը և ով խեղում է երիտասարդների ճակատագրերը՝ դա անելով հանուն օրվա իշխանության պահպանման, նա ուղիղ հարվածում է Հայաստանի պետականության ողնաշարին։ Սա սխալ չէ, սա գիտակցված ազգադավություն է։

Մենք խստագույնս պահանջում ենք անհապաղ և առանց պայմանների վերջ տալ Եկեղեցու և նրա հետևորդների նկատմամբ պետական մակարդակով հրահրվող ատելությանն ու ահաբեկումներին, դադարեցնել Մինասյան եղբայրների դեմ կարված քաղաքական հաշվեհարդարը, ապահովել արդարություն՝ անվերապահորեն հաշվի առնելով նրանց առողջական ծանր վիճակն ու մարդկային տարրական իրավունքները, դադարեցնել ազգը պառակտելու, երիտասարդների ճակատագրերի հետ խաղալու և երկիրը հոգևոր խավարի բանտի վերածելու արատավոր ուղին։

Ոչ մի ժամանակավոր իշխանություն իրավունք չունի իր աթոռը վեր դասել ազգի դարավոր սրբություններից ու քաղաքացու կյանքից։ Հայ ժողովուրդը չի հանդուրժելու, որ վախը դառնա կառավարման գործիք։ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը ամենայն կոշտությամբ պայքար է մղելու ցանկացած ոտնձգության դեմ, որն ուղղված է մեր հավատքի, մեր Եկեղեցու և մեր հայրենակիցների կյանքի ու արժանապատվության դեմ»։

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանի կսմթոցից հետո նույնիսկ մահացածներն են հետապնդվում

Ռուսաստանի կսմթոցից հետո նույնիսկ մահացածներն են հետապնդվում Tue, 25 Aug 2026 17:15:12 +0400 Նիկոլ Փաշինյանը…

11 րոպե ago

Քանի՞ կուսակցություն է անցել Ղազախստանի խորհրդարան

Քանի՞ կուսակցություն է անցել Ղազախստանի խորհրդարան Tue, 25 Aug 2026 17:00:56 +0400 Ղազախստանում հինգ կուսակցություններ…

26 րոպե ago

Փաշինյանը քարոզարշավին բացում էր մարդկանց վերքը, քրքրում, որ քվե ստանա. Վարդևանյան

Փաշինյանը քարոզարշավին բացում էր մարդկանց վերքը, քրքրում, որ քվե ստանա. Վարդևանյան Tue, 25 Aug 2026…

34 րոպե ago

ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը

ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը Tue, 25 Aug 2026 16:47:11 +0400 Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի…

39 րոպե ago

Հայկական դպրոցների դեմ սահմանափակումներ չկան․ Թուրքիան հերքեց

Հայկական դպրոցների դեմ սահմանափակումներ չկան․ Թուրքիան հերքեց Tue, 25 Aug 2026 16:45:22 +0400 Թուրքիայի նախագահականի…

41 րոպե ago

Իսրայելում սպանել են «կովկասյան մաֆիայի» առաջնորդին․ ո՞վ էր նա

Իսրայելում սպանել են «կովկասյան մաֆիայի» առաջնորդին․ ո՞վ էր նա Tue, 25 Aug 2026 16:30:15 +0400…

56 րոպե ago