18-ամյա Դավիթին շտապ տեղափոխել են հիվանդանոց

18-ամյա Դավիթին շտապ տեղափոխել են հիվանդանոց

Fri, 03 Apr 2026 13:56:44 +0400


Սուրբ Աննա եկեղեցում միջադեպից հետո երկու ամսով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի վիճակը «Աբովյան» ՔԿՀ–ում կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։

Հիշեցնենք՝ մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։

Այս գործով 3 անձ ձերբակալվել է, նրանից երկուսը 18 տարեկան երկվորյակ եղբայրներ են՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները, երրորդը հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն է։

18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել է, Նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։ Նույն գործող անցնող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը ևս ազատ էր արձակվել 5 մլն գրավի դիմաց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հնարավոր է իրականացվի մասնակի դե-մոբիլիզացիա

Հնարավոր է իրականացվի մասնակի դե-մոբիլիզացիա Thu, 18 Jun 2026 19:30:11 +0400 Ուկրաինայում այս տարվա վերջին…

11 րոպե ago

Նարեկ Կարապետյանն իմ նայելով՝ հավասարը չունի. կարծում եմ՝ մի օր կդառնա վարչապետ. Սամվել Կարապետյան

Նարեկ Կարապետյանն իմ նայելով՝ հավասարը չունի. կարծում եմ՝ մի օր կդառնա վարչապետ. Սամվել Կարապետյան Thu,…

15 րոպե ago

Իրենք գործ պետք է ունենան ոչ թե երեք գլխի, այլ՝ յոթ հարյուր հազար գլխի հետ․ Կարապետյան

Իրենք գործ պետք է ունենան ոչ թե երեք գլխի, այլ՝ յոթ հարյուր հազար գլխի հետ․…

22 րոպե ago

Հունիսի 7-ի ընտրությունները ո՛չ օրինավոր էին և ո՛չ էլ արդար

Հունիսի 7-ի ընտրությունները ո՛չ օրինավոր էին և ո՛չ էլ արդար Thu, 18 Jun 2026 19:15:56…

25 րոպե ago

Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տալիս

Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տալիս Thu, 18 Jun 2026 19:10:33 +0400 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ…

30 րոպե ago

Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն

Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Thu, 18 Jun 2026 19:08:09…

33 րոպե ago