Նա մեր տղերքի արյան համար պետք է պատասխան տա` հատ առ հատ

Նա մեր տղերքի արյան համար պետք է պատասխան տա` հատ առ հատ

Fri, 03 Apr 2026 16:45:38 +0400


Մարտի 31-ին 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ գլխավոր դատախազության դիմաց։ Նրանք հանցագործության մասին ավելի քան երեք հաղորդում են ներկայացրել դատախազություն՝ կապված մարտի 30-ին ԱԺ–ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ։

Մասնավորապես, նա ԱԺ–ում հայտարարել էր. «2020–ին գիտակցված զոհողության են գնացել և դրա արդյունքում է, որ ձեռք են բերել պետություն ու անկախություն։ Դրանից առաջ բոլոր զոհողությունների հեղինակը մենք չենք եղել, մեզ տարել են կառափնարան և զոհել իրենց շահերին։ Առաջին անգամ մենք զոհողության ենք գնացել մեր շահերի համար, պետության, մեր ինքնության, մեր ապագայի համար»։

Ծնողները հենց դատախազության դիմաց ստորագրահավաք էին իրականացրել, որպեսզի համապատասխան դիմումը մուտքագրեն դատախազության աշխատակազմ։ Փաստաբան Վահան Հովհաննիսյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` ինչի՞ մասին են այդ երեք հաղորդումները, որ ներկայացվել են դատախազություն եւ կա՞ արձագանք դատախազությունից, թե ոչ: Փաստաբանը մեզ հետ զրույցում ասում է. «Դեռևս չկա պատասխան: Ոչ մերժվել է, ոչ էլ վարույթ է նախաձեռնվել: Դրանցից մեկը` ընտրակաշառքի մասին է, երբ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ քաղաքացուն խոստացավ 12 հազար դրամով բարձրացնել աշխատավարձը, մյուսը` մարդկության դեմ ուղղված հանցագործության մասին է` հայրենիքի դավաճանություն, պետական դավաճանություն և այլն, մյուսն էլ վերաբերում է Փաշինյանի` հայտնի պատերազմի սպառնալիքին»:

Պատերազմում զոհված Արման Օհանջանյանի մայրն էլ` Էլիզավետա Օհանջանյանը մեզ հետ զրույցում, խոսելով այս մասին, ասաց. «Ես դեռ շատ վաղուց գիտեի, որ այդ մարդն ամեն բան արել է նպատակադրված: Անկեղծ ասած, դա ինձ համար նորություն չէ, արդեն քանի անգամ նա բացահայտ ասում է այդ մասին: Մարդը խոսում է այն, ինչ արել է: Ինձ ավելի շատ ցավ է պատճառում այն հանգամանքը, որ ասում է` տղաները չեն կռվել: Կոնկրետ իմ տղան իր արյան միչև վերջին կաթիլը տվել է հայրենիքի համար և նոր զոհվել է: Նիկոլն այնքան սրբապիղծ է, որ ոչ մի հերոսի մասին խոսելու իրավունք ընդհանրապես չունի: Ես դեմ չեմ, այո, եղել են նաև փախչողներ, եղել են իր նման դավաճաններ: Իհարկե, մեր մեջ նաև Նիկոլի կատեգորիայի մարդիկ կան, բայց դա չի նշանակում, որ բոլոր հերոսների մասին պետք է այդպես բարբաջել: Անամոթ ստահակ, իսկ եթե անգամ եղել են փախչողներ, ինչո՞ւ մինչ օրս պատժված չեն, դե իհարկե, ո՞վ պատժի` դո՞ւ, մեկը լինի քեզ պատժի, դու կարո՞ղ ես արդյոք մարդկանց դավաճանության մեջ մեղադրել, եթե ինքդ ես մեծագույն դավաճանը: Ասել եմ ու նորից եմ ասում` ինձ համար ամենաառաջին թշնամին Նիկոլն է, հետո նոր թուրքը: Այս գլխավոր դավաճանի խնդիրն այսօր 10 հազարով թոշակ բարձրացնելն է: Խոսելով ծեր մարդկանց մասին, ասում է` վերջապես լուծեցինք սովածների հարցը: Անդաստիարակ ապուշ: Իսկ մեր ազգը դրանից վատ չի զգում: Ինձ առաջ թվում էր, թե մենք խելացի ազգ ենք, բայց չէ, ես սխալվել եմ: Կամ գուցե չեմ սխալվել, բայց Նիկոլը մեր ազգի կեղտը հանեց ջրի երես: Մաղվել է հայ ազգը, լավերը` գետնի տակ են, պայքարողները` քիչ, ստորները` շատ: Ինչ վերաբերում է այն հարցին, թե Դատախազությունից ինչ ակնկալիք ունեմ, անկեղծ ասած` մեծ ակնկալիք չունեմ: Մինչև իշխանափոխություն չլինի, ոչ մի բան էլ չի լինելու: Արդարությունը կարող է վերականգնվել, եթե լինի իշխանափոխություն: Առաջ ես ուզում էի Նիկոլին մեռած տեսնել, իսկ հիմա ես ուզում նրան տեսնել բանտում փտելիս: Նա պետք է բանտ գնա: Նա մեր տղերքի արյան համար պետք է պատասխան տա` հատ առ հատ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրկուտսկում ժանտախտ չկա․ Ռուսաստանը պատասխանել է ԱՀԿ-ին

Իրկուտսկում ժանտախտ չկա․ Ռուսաստանը պատասխանել է ԱՀԿ-ին Wed, 07 Oct 2026 14:00:42 +0400 Առողջապահության համաշխարհային…

6 րոպե ago

«Ռուսական բանակը Պուտինի ծննդյան օրը մեզ նվիրեց․․․»․ Զելենսկու արձագանքը

«Ռուսական բանակը Պուտինի ծննդյան օրը մեզ նվիրեց․․․»․ Զելենսկու արձագանքը Wed, 07 Oct 2026 14:00:33 +0400…

6 րոպե ago

Լարված իրավիճակ․ քաղաքացիները ճանապարհ են փակել

Լարված իրավիճակ․ քաղաքացիները ճանապարհ են փակել Wed, 07 Oct 2026 13:44:03 +0400 Latest news from…

22 րոպե ago

Ալժիրը ԵՄ-ի միջոցով ռազմական բեռներ է տեղափոխում Ռուսաստան․ ԶԼՄ

Ալժիրը ԵՄ-ի միջոցով ռազմական բեռներ է տեղափոխում Ռուսաստան․ ԶԼՄ Wed, 07 Oct 2026 13:30:34 +0400…

36 րոպե ago

Հանգուցյալ Ռոբերտ Նազարյանի փեսայի գույքն են ուզում առգրավել

Հանգուցյալ Ռոբերտ Նազարյանի փեսայի գույքն են ուզում առգրավել Wed, 07 Oct 2026 13:19:53 +0400 Հակակոռուպցիոն…

47 րոպե ago

Որոնք են ԱՄՆ առաջնահերթությունները Հարավային Կովկասում

Որոնք են ԱՄՆ առաջնահերթությունները Հարավային Կովկասում Wed, 07 Oct 2026 13:15:30 +0400 Հայտնի է, որ…

51 րոպե ago