Նիկոլը թքած կունենա այդ ամենի վրա

Նիկոլը թքած կունենա այդ ամենի վրա

Fri, 03 Apr 2026 17:30:30 +0400


Արդեն հստակ երևում է, որ Նիկոլը որոշել է կյանքի կոչել մոլդովական փորձը: Այն է՝ ընտրական գործընթացից, նախքան հունիսի 7-ը, դուրս թողնել Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը: Դա կյանքի կոչելու համար մարզերում՝ առաջինն Արմավիրն էր, սկսել են քրեական գործեր կարել «Մեր ձևով» նախաձեռնության հետ կապ ունեցող անհատների ու նույնիսկ հասարակական կազմակերպություննների անդամների վրա: Ինչպես պարզվեց, երկրորդ դեպքը Տավուշի մարզում էր: Առաջինի ժամանակ կուսակցական անհատ հետևորդների էին կալանավորել, իսկ այնուհետև 6-ից 5-ին բաց թողել՝ կալանքի ավելի մեղմ տարբերակով: Այս անգամ հարված են հասցրել հենց կազմակերպությանը՝ ձերբակալելով «Մեր ձևով ազգային արժեքների պահպանության» ՀԿ-ի Դիլիջան համայնքի գրասենյակի ղեկավարին:

Ինչպես երևում է, մարզային ակտիվիստներին չեզոքացնելուց հետո քննչականը կմոտենա մայրաքաղաքին: Չնայած եթե չմոտենա էլ, նրանց չեզոքացնելով՝ Նիկոլը կթուլացնի հիմնական մրցակից կուսակցության մարզային կադրային բազան: Ինչը շատ լուրջ ազդեցություն կարող է թողնել ընտրությունների վրա: Դա էլ հենց մոլդովական փորձի մի տարբերակն էր: Փաստորեն Նիկոլը որոշել է ընտրախախտում կատարել ոչ թե քվեատուփի մեջ նախկինների նման քվեաթեթիկների տրցակ լցնելով, այլ ավելի «քաղաքակիրթ» տարբերակով. կուսակցության մարզային գրասենյակները գլխատելով: Եվ վերջում էլ, եթե իրադրությունը թույլատրի, կուսակցությանն ընդհանրապես գործընթացից դուրս թողնելով: Հատկապես որ Մոսկվայում արդեն հայտարարել էր, որ ռուսական քաղաքացիություն ունեցող մարդիկ օրենսդրորեն իրավունք չունեն առաջադրվելու պետական ընտրովի պաշտոնների:

Ասվածի համատեքստում այնքան էլ չեմ հասկանում Նիկոլին Մոսկվա կանչելու իմաստը: Չեմ հասկանում այնտեղ նրան վախեցնելը գազի գնի ավելացման, գյուղատնտեսական ապրանքների ներկրման արգելման և այլ տնտեսական առումներով: Կամ, ասենք, մոդուլային միջուկային ռեակտորի առումով բարձրաձայնելը, որ ԱՄՆ-ը փորձ չունի: Միակ լուրջ կռվանը հայկական երկաթգծի կոնցեսիայից հօգուտ Ղազախստանի չհրաժարվելն էր. չենք տալիս և վերջ: Ու, մեծ հաշվով, չեմ հասկանում նաև մեր ընդդիմադիր քաղաքագետների ոգևորվածությունն այդ առումով: Հանուն անձնական իշխանության պահպանման՝ Նիկոլը թքած կունենա այդ ամենի վրա: Բնակչությունը կբողոքի՞ սոցիալ-տնտեսական իրավիճակի բարդացումից՝ է՜հ, թող բողոքի: Եվրամիությունից մի քիչ փող կմուրա ու կշպրտի բողոքողների դեմը: ԵՄ-ն, էլ բնականաբար, կտա. եթե վերջինս պատրաստ է 90 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային, ինչու չի կարող, ասենք, 0,5-1 միլիարդ էլ հատկացնել Նիկոլին: Հատկապես որ երկու դեպքում էլ տալու է ոչ թե հանուն Ուկրաինայի կամ Հայաստանի, այլ ընդդեմ Ռուսաստանի:

Ժամանակին Վլադիմիր Պուտինի մոտ ՌԴ նախագահ աշխատած Մեվեդևն էլ, նկատի ունենալով ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու ու ԵՄ-ի՝ ռազմականացված կառույցի վերածվելու խոսակցությունները, հաթաթա է տալիս, թե ԵՄ ձգտող պետությունները վերածվելու են Ռուսաստանի թշնամու: Իսկ ո՞վ ասաց, որ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը դա չի գիտակցում: Լավ էլ գիտակցում է, բայց թքած ունի նաև այդ հանգամանքի վրա: Իրեն պետք է, որպեսզի ռուսական հաթաթաները մնան խոսքի մակարդակում մինչև հունիսի 7-ը: Իսկ այնուհետև, եթե կարողանա վերընտրվել, Մեդվեդևին ևս կուղարկի, ռուսի ասած, աշխարհի չորս կողմերը: Իսկ մեզ էլ մնում է անել հնարավորն ու անհնարը, որպեսզի հունիսի 7-ին ընտրողները «ոչ» ասեն Նիկոլին ու նրա հիմնադրած կուսակցությանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ադրբեջանական հարձակումների, խեղաթյուրման և յուրացման թիրախում

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ադրբեջանական հարձակումների, խեղաթյուրման և յուրացման թիրախում Fri, 03 Apr 2026 23:15:55 +0400…

14 րոպե ago

Ովքեր են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները․ ՔՊ ցուցակի 2-րդ մասը

Ովքեր են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները․ ՔՊ ցուցակի 2-րդ մասը Fri, 03 Apr 2026 23:14:39 +0400…

15 րոպե ago

Հայտնի է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը

Հայտնի է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը Fri, 03 Apr 2026 23:10:12 +0400 «Քաղաքացիական պայմանագիր»…

20 րոպե ago

Թրամփը ռեկորդային մակարդակի է հասցնում ռազմական ծախսերը

Թրամփը ռեկորդային մակարդակի է հասցնում ռազմական ծախսերը Fri, 03 Apr 2026 23:00:19 +0400 Թրամփի վարչակազմը…

30 րոպե ago

Ոստիկանության 5 ծառայող կազատվի աշխատանքից

Ոստիկանության 5 ծառայող կազատվի աշխատանքից Fri, 03 Apr 2026 22:45:41 +0400 ՆԳ նախարարության ներքին կարգապահության…

44 րոպե ago

Հայաստանում մարդիկ չպետք է կալանավորվեն Նիկոլ Փաշինյանի քմահաճույքով. քաղաքագետ

Հայաստանում մարդիկ չպետք է կալանավորվեն Նիկոլ Փաշինյանի քմահաճույքով. քաղաքագետ Fri, 03 Apr 2026 22:37:57 +0400…

52 րոպե ago