ՀԺԱՄ-ը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին

ՀԺԱՄ-ը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին

Fri, 03 Apr 2026 19:23:53 +0400


ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբ․

Վերջին տարիներին, մեր պետությունն ունեցավ ծանր կորուստներ, ենթարկվելով արտաքին ճնշումների և ներքին ապակողմնորոշումների: Գործող իշխանությունների սխալ քաղաքականության արդյունքում կորցրեցինք Արցախի հանրապետությունը, էթնիկ զտման ենթարկվեց Արցախը, Հայաստանի Հանրապետությունն հայտնվեց քաղաքական և հոգեբանական փակուղում։ Իշխանությունները որդեգրել են արտաքին ճնշումներին չդիմակայելու, քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու, ազգային եկեղեցին կազմաքանդելու, պատմական անցյալից հրաժարվելու, պարտության հետ համակերպվելու վտանգավոր քաղաքականություն:

Այն թեզը, որ հրամցնում են իշխանությունները, թե Հայաստանը պետք է պարզապես հաշտվի ստեղծված իրավիճակի հետ, իջեցնի իր նշաձողը և սովորի ապրել մշտական նահանջի պայմաններում անընդունելի և մերժելի դիրքորոշում է:

ՀԺԱՄ կուսակցությունը մշտապես գործել է կոլեկտիվ մտածողությամբ, ընդունել է համագործակցությունը որպես ապրելակերպ, եղել և մնում է պետությանը սատարող դիրքում։

Պետություն, որն իր քաղաքացիների համար պարտավոր է ապահովել բարեկեցիկ, անվտանգ և արժանապատիվ գոյություն: Հետևաբար ընդունելի է այն պետական քաղաքականությունը, որը հիմնված է ազգային շահի, իրատեսության, ուժի և կոլեկտիվ պատասխանատվության վրա։

Մենք վստահ ենք, որ ուժեղ Հայաստան ունենալու համար ապագան պետք է կառուցվի հետևյալ սկզբունքների վրա՝

• ուժեղ և կազմակերպված պետություն,

• խաղաղություն միայն արժանապատիվ և անվտանգ պայմաններով,

• բազմավեկտոր, բայց ինքնիշխան արտաքին քաղաքականություն,

• ուժեղ բանակ և անվտանգության նոր համակարգ,

• ազգային արժանապատվության վերականգնում,

• քրիստոնեական արժեհամակարգի գերակայություն,

• պատասխանատու և մասնագիտական կառավարում։

Այս ընտրական փուլում մենք առաջնորդվում ենք ոչ թե անձնական համակրանքներով, ոչ թե զգացմունքներով և երազանքներով, այլ՝ սթափ բանականությամբ և հարց ենք բարձրացնում․

ո՞վ է առավել ունակ կանգնեցնելու Հայաստանի պարտությունների շղթան, վերականգնելու ազգային ոգին, ուժեղացնելու պետությունը՝ ապահովվելով հանրության բարեկեցիկ, անվտանգ ու արժանապատիվ գոյությունը։

Դատապարտելով իշխանությունների պարտվողական քաղաքականությունը և նրանց քաղաքական բռնաճնշումները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, ազգային բարերար Սամվել Կարապետյանի և բազմաթիվ արժանապատիվ հայորդիների նկատմամբ՝ ՀԺԱՄ կուսակցությունն արձանագրում է, որ Հայաստանը կանգնած է պատմական շրջադարձի առաջ, կամ Հայաստանը վերջնականապես կգլորվի բռնապետական ռեժիմ, կամ մեր հանրությունը իր մեջ ուժ կգտնի ոտքի կանգնելու, պարտությունների շղթան կանգնեցնելու և Հայաստանը դուրս բերելու որակապես նոր հարթություն:

Այս իրավիճակից դուրս գալու համար մեկ առանձին քաղաքական ուժի կարողությունները բավարար չեն, այն հնարավոր է իրականացնել միայն հանրության և քաղաքական միավորների լայն համագործակցությամբ։

Այդ իսկ պատճառով ՀԺԱՄ-ն իր աջակցությունն է հայտնում Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետանի հետ» դաշինքին և հույս հայտնում, որ նրանք առաջնորդվելով վերը նշված սկզբունքներով կկարողանան իրականացնել լայն համախմբում և առաջներդել դեպի հաղթանակ:

Մենք կոչ ենք անում մեր համախոհներին, ընկերներին և հայրենակիցներին ակտիվ մասնակցել ընտրություններին, դրան մոտենալ պատասխանատվությամբ և հավատով, որ Հայաստանը դեռ ունի հզորանալու հնարավորություն։

Այսպիսով՝ ի գործ դեպի ուժեղ Հայաստան:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Օրական քանի գրամ շոկոլադն է թույլատրելի առողջ մարդուն

Օրական քանի գրամ շոկոլադն է թույլատրելի առողջ մարդուն Fri, 03 Apr 2026 21:00:14 +0400 Գիտնականները…

4 րոպե ago

Դեսպանն այցելելու է բուհ

Դեսպանն այցելելու է բուհ Fri, 03 Apr 2026 20:45:05 +0400 Ապրիլի 8-ին և 15-ին Մանկավարժական…

19 րոպե ago

Հանդիպել են Գագիկ Ծառուկյանն ու «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամները

Հանդիպել են Գագիկ Ծառուկյանն ու «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամները Fri, 03 Apr 2026 20:41:47…

22 րոպե ago

Արեւի վրա հզոր բռնկում է եղել

Արեւի վրա հզոր բռնկում է եղել Fri, 03 Apr 2026 20:30:54 +0400 Արեւի վրա ուժգնության…

33 րոպե ago

Դավիթ Մինասյանի դասընկերներն ու նրանց ծնողները նամակ են հանձնել ՄԻՊ գրասենյակին

Դավիթ Մինասյանի դասընկերներն ու նրանց ծնողները նամակ են հանձնել ՄԻՊ գրասենյակին Fri, 03 Apr 2026…

48 րոպե ago

Հակոբ Հակոբկոխյանը հրավիրվել է Ներքին անվտանգության վարչություն բացատրություն տալու. ՔԿ

Հակոբ Հակոբկոխյանը հրավիրվել է Ներքին անվտանգության վարչություն բացատրություն տալու. ՔԿ Fri, 03 Apr 2026 20:06:53…

57 րոպե ago