ՀԺԱՄ-ը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին

ՀԺԱՄ-ը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին

Fri, 03 Apr 2026 19:23:53 +0400


ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբ․

Վերջին տարիներին, մեր պետությունն ունեցավ ծանր կորուստներ, ենթարկվելով արտաքին ճնշումների և ներքին ապակողմնորոշումների: Գործող իշխանությունների սխալ քաղաքականության արդյունքում կորցրեցինք Արցախի հանրապետությունը, էթնիկ զտման ենթարկվեց Արցախը, Հայաստանի Հանրապետությունն հայտնվեց քաղաքական և հոգեբանական փակուղում։ Իշխանությունները որդեգրել են արտաքին ճնշումներին չդիմակայելու, քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու, ազգային եկեղեցին կազմաքանդելու, պատմական անցյալից հրաժարվելու, պարտության հետ համակերպվելու վտանգավոր քաղաքականություն:

Այն թեզը, որ հրամցնում են իշխանությունները, թե Հայաստանը պետք է պարզապես հաշտվի ստեղծված իրավիճակի հետ, իջեցնի իր նշաձողը և սովորի ապրել մշտական նահանջի պայմաններում անընդունելի և մերժելի դիրքորոշում է:

ՀԺԱՄ կուսակցությունը մշտապես գործել է կոլեկտիվ մտածողությամբ, ընդունել է համագործակցությունը որպես ապրելակերպ, եղել և մնում է պետությանը սատարող դիրքում։

Պետություն, որն իր քաղաքացիների համար պարտավոր է ապահովել բարեկեցիկ, անվտանգ և արժանապատիվ գոյություն: Հետևաբար ընդունելի է այն պետական քաղաքականությունը, որը հիմնված է ազգային շահի, իրատեսության, ուժի և կոլեկտիվ պատասխանատվության վրա։

Մենք վստահ ենք, որ ուժեղ Հայաստան ունենալու համար ապագան պետք է կառուցվի հետևյալ սկզբունքների վրա՝

• ուժեղ և կազմակերպված պետություն,

• խաղաղություն միայն արժանապատիվ և անվտանգ պայմաններով,

• բազմավեկտոր, բայց ինքնիշխան արտաքին քաղաքականություն,

• ուժեղ բանակ և անվտանգության նոր համակարգ,

• ազգային արժանապատվության վերականգնում,

• քրիստոնեական արժեհամակարգի գերակայություն,

• պատասխանատու և մասնագիտական կառավարում։

Այս ընտրական փուլում մենք առաջնորդվում ենք ոչ թե անձնական համակրանքներով, ոչ թե զգացմունքներով և երազանքներով, այլ՝ սթափ բանականությամբ և հարց ենք բարձրացնում․

ո՞վ է առավել ունակ կանգնեցնելու Հայաստանի պարտությունների շղթան, վերականգնելու ազգային ոգին, ուժեղացնելու պետությունը՝ ապահովվելով հանրության բարեկեցիկ, անվտանգ ու արժանապատիվ գոյությունը։

Դատապարտելով իշխանությունների պարտվողական քաղաքականությունը և նրանց քաղաքական բռնաճնշումները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, ազգային բարերար Սամվել Կարապետյանի և բազմաթիվ արժանապատիվ հայորդիների նկատմամբ՝ ՀԺԱՄ կուսակցությունն արձանագրում է, որ Հայաստանը կանգնած է պատմական շրջադարձի առաջ, կամ Հայաստանը վերջնականապես կգլորվի բռնապետական ռեժիմ, կամ մեր հանրությունը իր մեջ ուժ կգտնի ոտքի կանգնելու, պարտությունների շղթան կանգնեցնելու և Հայաստանը դուրս բերելու որակապես նոր հարթություն:

Այս իրավիճակից դուրս գալու համար մեկ առանձին քաղաքական ուժի կարողությունները բավարար չեն, այն հնարավոր է իրականացնել միայն հանրության և քաղաքական միավորների լայն համագործակցությամբ։

Այդ իսկ պատճառով ՀԺԱՄ-ն իր աջակցությունն է հայտնում Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետանի հետ» դաշինքին և հույս հայտնում, որ նրանք առաջնորդվելով վերը նշված սկզբունքներով կկարողանան իրականացնել լայն համախմբում և առաջներդել դեպի հաղթանակ:

Մենք կոչ ենք անում մեր համախոհներին, ընկերներին և հայրենակիցներին ակտիվ մասնակցել ընտրություններին, դրան մոտենալ պատասխանատվությամբ և հավատով, որ Հայաստանը դեռ ունի հզորանալու հնարավորություն։

Այսպիսով՝ ի գործ դեպի ուժեղ Հայաստան:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Սպորտի գործիչները չեն խոսում

«Հրապարակ». Սպորտի գործիչները չեն խոսում Wed, 08 Jul 2026 09:30:06 +0400 Նիկոլ Փաշինյանը դեռ նախընտրական…

5 րոպե ago

«Հրապարակ». Քննչական կոմիտեի ի՞նչ գործն է, թե Ծառուկյանը աֆրիկյան ջունգլիներում ինչ որս է արել

«Հրապարակ». Քննչական կոմիտեի ի՞նչ գործն է, թե Ծառուկյանը աֆրիկյան ջունգլիներում ինչ որս է արել Wed,…

19 րոպե ago

Հուլիսի 9-ից անցնում ենք բուն ամառային ռեժիմի

Հուլիսի 9-ից անցնում ենք բուն ամառային ռեժիմի Wed, 08 Jul 2026 09:10:36 +0400 Latest news…

24 րոպե ago

Կարեկցանքի արժանի

Կարեկցանքի արժանի Wed, 08 Jul 2026 09:00:17 +0400 Հասարակության մի մասի համար դիտարժան շոու է…

34 րոպե ago

«Հրապարակ». Ծառուկյանի օբյեկտներին վնասներ են պատճառել, անվտանգային խնդիրներ առաջացրել

«Հրապարակ». Ծառուկյանի օբյեկտներին վնասներ են պատճառել, անվտանգային խնդիրներ առաջացրել Wed, 08 Jul 2026 08:45:51 +0400…

49 րոպե ago

«Հրապարակ»․ Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին

«Հրապարակ»․ Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Wed, 08 Jul 2026 08:20:33 +0400 Չնայած Նիկոլ Փաշինյանը…

1 ժամ ago