«Հրապարակ»․ Դպրոցի տնօրենի պաշտոնանկությունը քաղաքական է

«Հրապարակ»․ Դպրոցի տնօրենի պաշտոնանկությունը քաղաքական է

Sat, 04 Apr 2026 10:45:18 +0400


Մենք գրել էինք Սարդարապատի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանին պաշտոնանկ անելու մասին․ նրան հրահանգել են Արցախի դրոշը հանել, հրաժարվել է, ինչից հետո առաջարկել են դիմում գրել, հեռանալ: Բայց պարզվում է` սա դեռ ամբողջը չէ․ նրան հեռացնելը քաղաքական դրդապատճառ ունի։

Սմբատյանը, պարզվում է, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ է, պատգամավորի թեկնածու։ Այդ մասին իմացել են իշխանություններն ու, իրենց ոճին հավատարիմ, հետեւել Սմբատյանի ու նրա ընտանիքի գործունեությանը։ Ու քանի որ մասնագիտական գործունեության մեջ անօրինական բան, որեւէ թերացում չեն գտել, այլ պատճառներ են որոնել՝ պաշտոնից ազատելու համար: Պարզվում է` Սմբատյանը, երեխայի հիվանդության պատճառով, իր 8-օրյա արձակուրդի օրերին մեկնել է Գերմանիա` երեխայի բժշկի հետ հանդիպելու, հիվանդության պատմությունն ու դիսկերը փոխանցելու, եւ Հայաստան է վերադարձել մեկ օր ուշացումով, որովհետեւ զրույցը բժշկի հետ երկարել է` ուշացել է ինքնաթիռից։ Անմիջապես հետդարձի տոմս է գնել՝ Չեխական ավիաուղիներով, բայց 1 օրվա ուշացումը «քթից են բերել»` կանչել են մարզպետարան։ Նրան ընդունել են մարզպետի տեղակալ, ԱԱԾ-ական Արամ Գրիգորյանն ու կրթության վարչության պետ Սոնյա Բուդաղյանը։

Հաշվի չառնելով երեխայի առողջության հետ կապված մոր հոգեվիճակը, սկսել են վիրավորել, թե դպրոցը սեփական կլան է դարձրել, գերմանացիներ է տանում-բերում, նվերներ ստանում, որոնց մասին մարզպետարանին չի հայտնում։ Նկատենք, որ Սարդարապատի դպրոցը գյուղական եզակի ուսումնական հաստատություններից է, որտեղ կրթությունն իրականացվում է նաեւ միջազգային ծրագրերով։ Դպրոցը երկար տարիներ համագործակցում է Գերմանիայի կառավարության հետ․ կազմակերպվում են դպրոցականների փոխադարձ այցեր, կրթական միջոցառումներ, անցած տարի էլ գերմանական կողմը դպրոցին կոնֆերանսների սրահ է նվիրել։ Մարզպետարանում դա են «երեսով տվել»։ «Նվերներ եք ստանում, մենք տեղյակ չենք»,- ասել է կրթության վարչության պետը։ Մարզպետարանում տեղի ունեցած ծանր խոսակցությունից հետո Կարինե Սմբատյանը հասկացել է, որ հեռացնելու են պաշտոնից։ Հրամանը չի ուշացել․ այն դպրոց է հասել ժամեր անց՝ անվստահության հիմնավորմամբ։ Չի ուշացել նաեւ պաշտոնակատարի նշանակումը։ Շատ արագ տնօրենի թափուր պաշտոնի համար ուսուցչական կազմին է ներկայացվել ԱԻՆ-ի ինչ-որ պաշտոնյայի կին։

Հիշեցնենք նաեւ, որ Սարդարապատի դպրոցի հիմնական մասնաշենքն անցած տարվա օգոստոսից քանդել են, որ վերակառուցեն, bայց մինչ օրս որեւէ աշխատանք չի իրականացվել։ Դպրոցում կարծում են, որ միտումնավոր են ձգձգել՝ Սմբատյանից ազատվելը վաղուց է ծրագրված եղել, որից հետո շինարարությունը կսկսեն իրենց սրտի տնօրենի պաշտոնավարման շրջանում։

Արեգ Մարգարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՔՊ-ի կեղծիքները` փաստերով

ՔՊ-ի կեղծիքները` փաստերով Wed, 06 May 2026 11:47:45 +0400 Latest news from Secure News Portal…

5 րոպե ago

«Հրապարակ». 2024-ին տրված հարցին` ձեր օրակարգում հուշարձանի տեղափոխման հարց կա՞, գրավոր պատասխանել են` չկա

«Հրապարակ». 2024-ին տրված հարցին` ձեր օրակարգում հուշարձանի տեղափոխման հարց կա՞, գրավոր պատասխանել են` չկա Wed,…

7 րոպե ago

Պատերազմի մասին, փաստորեն, որևէ տվյալ չի եղել

Պատերազմի մասին, փաստորեն, որևէ տվյալ չի եղել Wed, 06 May 2026 11:44:56 +0400 Ազգային ժողովում…

8 րոպե ago

Փաշինյանը պիտի տուն գնա

Փաշինյանը պիտի տուն գնա Wed, 06 May 2026 11:42:31 +0400 Ազգային ժողովում հերթական լարված միջադեպն…

10 րոպե ago

Ավտոբուսի մեջ նստում եմ այնպես, որ կանգառի Ձեր գովազդները տեսնեմ․ քաղաքացին՝ Արման Թաթոյանին

Ավտոբուսի մեջ նստում եմ այնպես, որ կանգառի Ձեր գովազդները տեսնեմ․ քաղաքացին՝ Արման Թաթոյանին Wed, 06…

12 րոպե ago

Չեմ կարող ազգային ազատագրական պայքարը վերածել ուղղակի ընտրական քարոզարշավի․ Նաիրի Սարգսյան

Չեմ կարող ազգային ազատագրական պայքարը վերածել ուղղակի ընտրական քարոզարշավի․ Նաիրի Սարգսյան Wed, 06 May 2026…

14 րոպե ago