Երթը կազմակերպում էին երիտասարդաց միությունները, որոնց լուծարել են

Երթը կազմակերպում էին երիտասարդաց միությունները, որոնց լուծարել են

Sat, 04 Apr 2026 12:22:47 +0400


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը հայտարարություն է տարածել․

«Հրավիրում ենք «Հարության Ավետիս» կանթեղներով ավանդական երթին
Ապրիլի 4-ին` ժամը 19։30-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի ավանդական դարձած կանթեղներով երթը՝ «Հարության Ավետիս» խորագրով:

Երթն իրականացվում է թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ:

«Հարության Ավետիս» քայլերթին կարող են միանալ բոլոր ցանկացողները:
Սիրով սպասո՛ւմ ենք ձեզ»։

Ավանդական դարձած կանթեղներով երթը տարիներ շարունակ կազմակերպում էին ու դրան մասնակցում Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունները, որոնք ամիսներ առաջ լուծարվեցին։ Հիշեցնենք, որ հենց երիտասարդաց միության մի շարք երիտասարդների մասնակցությամբ էր միջադեպ եղել 2025֊ի դեկտեմբերին առաջնորդանիստ սուրբ Սարգիս եկեղեցում, մասնավորապես՝ վարչապետ Փաշինյանի՝ եկեղեցի այցով պայմանավորված՝ պատարագ մատուցող քահանան զեղչել էր վեհափառի անունը, ինչին ընդդիմացել էին պատարագի մասնակից երիտասարդներն ու ծրագրերի համակարգող, «Արարատ» միության ատենապետ Անուշ Վարդանյանը, որոնք պատարագի համապատասխան հատվածում նկատելով վեհափառի զեղչվող անունը, հնչեցրել էին այն, միջադեպը տարածվել ու լայն արձագանք էր գտել սոցցանցերում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Բոլորն այս խնդրի մասին են խոսում, բացի առողջապահության նախարարությունից

«Հրապարակ»․ Բոլորն այս խնդրի մասին են խոսում, բացի առողջապահության նախարարությունից Sat, 07 Nov 2026 09:15:46…

13 րոպե ago

Ձախողում` բոլոր ոլորտներում

Ձախողում` բոլոր ոլորտներում Sat, 07 Nov 2026 09:00:40 +0400 Երբ խոսում ենք իշխանափոխությունից, դրա անհրաժեշտությունը…

29 րոպե ago

«Հրապարակ»․ Ընդդիմությունը թող մանդատները դնի` Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը

«Հրապարակ»․ Ընդդիմությունը թող մանդատները դնի` Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը Sat, 07 Nov 2026…

44 րոպե ago

«Հրապարակ»․ Տեղեկանքի համար դիմել է դատարան

«Հրապարակ»․ Տեղեկանքի համար դիմել է դատարան Sat, 07 Nov 2026 08:15:28 +0400 Աբովյանի առաջիկա ՏԻՄ…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում Sat, 07 Nov 2026 08:10:06 +0400 Նախկին ՔՊ-ական պատգամավոր, ՄԱՍ…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում

«Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Sat, 07 Nov 2026 08:05:17 +0400 Եթե իշխող թիմում սկզբում…

1 ժամ ago