Կինը կալանավայրում է, երեխան` մանկատանը. Սոսկալի սպանության հետքերով

Կինը կալանավայրում է, երեխան` մանկատանը. Սոսկալի սպանության հետքերով

Sat, 04 Apr 2026 12:45:03 +0400


Օրեր առաջ հանրությունը ցնցվեց ահասարսուռ լուրից` խորթ մայրն այնպես էր ծեծել մեկ տարեկան երեխային, որ նա հիվանդանոցում մահացավ:

Կինը, որը մեղադրվում է 1.2 տարեկան երեխային ծեծի ենթարկելու եւ մահվան հասցնելու մեջ, «Հրապարակ»-ի տեղեկություններով ինքն էլ երեխա ունի, որը ևս դեպքի օրը նույն բնակարանում է եղել։ Իր սեփական երեխան տղա է՝ 2 տարեկան, մահացած երեխան իր հետ ապրող տղամարդու երեխան` ուրիշ կնոջից: Մորը կալանավորել են, երկամյա տղային տեղափոխել մանկատուն, թեև երեխան հարազատներ ունի, տատիկներ, բայց որևէ մեկը չի ստանձնել երեխայի խնամակալությունը։

Մեզ հետ զրույցում հարազատները նշեցին, որ սպանության մեջ մեղադրվող կինը խոստովանել է, որ ինքն է երեխային ծեծի ենթարկել, սակայն իրենք հակված են մտածել, որ արարքի հեղինակը նրա հետ կենակցող տղամարդն է եղել` երեխայի հայրը։ Նրանք չբացառեցին, որ հնարավոր է տղամարդը թմրանյութ կամ ալկոհոլ օգտագործած լինի։ Վերջինս թեև տանը կին և երեխա, սակայն բազմաթիվ զուգընկերուհիներ էլ է ունեցել և նրանցից ոմանց հետ հենց այդ նույն հարկի տակ է հանդիպել, բնակվել։ Նախկինում այս ընտանիքը բնակվել է տղամարդու տատիկի հետ, սակայն տեսնելով այս անբարո կենսակերպը տատիկը նրանց իր տանից վտարել է։ Իսկ կինը ամուսնու այս դավաճանությունները հանդուրժելը շրջապատում արդարացրել է նրանով, որ սիրում է ու հանուն դրա ամեն ինչ հանդուրժում է։

Կինը 2 ամսով կալանավորվել է, նրա տեսակցություններն արգելված են, մինչ այս պահը չունի նաև փաստաբան։ Հարազատները դեպքի մասին միայն ենթադրություններ են անում, քանի որ դեպքի ու այդ ընտանիքում տիրող բարքերի մասին իմացել են կալանավորման օրը և քանի որ տեսակցության արգելք կա, չեն կարողացել նաև զրուցել նրա հետ։

Հիշեցնենք, որ 1.2 տարեկան երեխան «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մարտի 16-ին: Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված երեխան մահացել է մարտի 21-ին: 1.2 տարեկան երեխայի նկատմամբ 2026 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրված ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (սպանության փորձ): Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնված է քրեական վարույթ։ Կալանավորվել է երեխայի խորթ մայրը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ծնկած ապրում ենք հենց Նիկոլի օրոք

Ծնկած ապրում ենք հենց Նիկոլի օրոք Fri, 08 May 2026 00:15:16 +0400 Բախտի բերմամբ ԱԺ…

3 ժամ ago

ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ Fri, 08 May 2026 00:07:59 +0400…

3 ժամ ago

Այս տեսանյութով էլ համարենք քարոզարշավը սկսված

Այս տեսանյութով էլ համարենք քարոզարշավը սկսված Fri, 08 May 2026 00:02:57 +0400 Latest news from…

3 ժամ ago

Սկանդալային ծեծկռտուք. կրքերը չեն հանդարտվում

Սկանդալային ծեծկռտուք. կրքերը չեն հանդարտվում Fri, 08 May 2026 00:00:30 +0400 Մադրիդի «Ռեալում» լարված իրավիճակ…

3 ժամ ago

Գյումրիում Արման Թաթոյանը պատահաբար հանդիպել է մարդկանց, որոնց ժամանակին օգնել է՝ ՄԻՊ պաշտոնում աշխատելիս

Գյումրիում Արման Թաթոյանը պատահաբար հանդիպել է մարդկանց, որոնց ժամանակին օգնել է՝ ՄԻՊ պաշտոնում աշխատելիս Thu,…

3 ժամ ago

Լռության եւ քվեարկության օրը որոշել են ընտրողներին գինի խմեցնել եւ ուղարկել ընտրատեղամասեր

Լռության եւ քվեարկության օրը որոշել են ընտրողներին գինի խմեցնել եւ ուղարկել ընտրատեղամասեր Thu, 07 May…

3 ժամ ago