Ինչու են որոշել չմասնակցել ընտրություններին՝ ըստ Սերժ Սարգսյանի

Ինչու են որոշել չմասնակցել ընտրություններին՝ ըստ Սերժ Սարգսյանի

Sat, 04 Apr 2026 13:17:05 +0400


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իրենց հիմնական նպատակը իշխանափոխությունն է, և իրենց համար առաջնային չէ խորհրդարանում մի քանի մանդատ ունենալու հեռանկարը։

Նրա խոսքով՝ թեև Հանրապետական կուսակցությունը չի մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին, այնուամենայնիվ կուսակցությունը շարունակելու է ակտիվ դեր ունենալ քաղաքական գործընթացներում և մնալ ընդդիմադիր պայքարի առաջնագծում։

Սարգսյանը պարզաբանեց, որ ընտրություններին չմասնակցելու որոշումը պայմանավորված է ընդդիմադիր դաշտում ավելորդ պառակտումից խուսափելու ցանկությամբ։ Նա ընդգծեց, որ այդ քայլով փորձում են հնարավորություն տալ մյուս քաղաքական ուժերին իրականացնել իրենց խոստումները՝ առանց նախկինների գործոնի վրա հղում անելու։

Նա նաև նշեց, որ Հանրապետական կուսակցության ընտրողների ձայները չեն կորելու, այլ տարբեր ձևերով կմիանան ընդդիմադիր ուժերին աջակցող քաղաքացիների քվեներին՝ նպաստելով գործող իշխանության վերարտադրման կանխմանը։

Եզրափակելով՝ Սերժ Սարգսյանը շեշտեց, որ այս որոշումը հեշտ չի կայացվել, սակայն վստահություն հայտնեց, որ այն ճիշտ քայլ է և հետագայում կդիտարկվի որպես պետական ու ազգային շահերից բխող որոշման օրինակ՝ կարևորելով գաղափարը, որ կուսակցական շահերը պետք է ստորադասվեն համազգային նպատակներին։

«Չենք մասնակցում այս ընտրություններին, որպեսզի էլ ավելի չպառակտենք ընդդիմադիր դաշտը, որ հնարավորություն տանք սեփական խոստումները կյանքի կոչելու բոլոր այն ուժերին, որոնց թվում է, թե իրենց նշած նախկինները խանգարում են իշխանափոխություն անել»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վերջապես առաջին անգամ կհանդիպեն

Վերջապես առաջին անգամ կհանդիպեն Wed, 18 Nov 2026 16:00:05 +0400 Նոյեմբերի 19-ին Չինաստանի Շենժեն քաղաքում՝…

8 րոպե ago

Պետական պարտքի տոկոսը կազմում է 410 մլրդ դրամ

Պետական պարտքի տոկոսը կազմում է 410 մլրդ դրամ Wed, 18 Nov 2026 15:57:31 +0400 Latest…

11 րոպե ago

Կատեգորիկ արգելված են բոլոր տեսակի շփումները. Խաչիկ Գալստյան

Կատեգորիկ արգելված են բոլոր տեսակի շփումները. Խաչիկ Գալստյան Wed, 18 Nov 2026 15:55:43 +0400 Latest…

12 րոպե ago

Ժողովրդագրությունն աղետալի վիճակում է, ամեն չորրորդ երեխան սոված է. Իրինա Յոլյան

Ժողովրդագրությունն աղետալի վիճակում է, ամեն չորրորդ երեխան սոված է. Իրինա Յոլյան Wed, 18 Nov 2026…

14 րոպե ago

Զիջել եք Սահմանադրությունը. Անդրանիկ Գևորգյանը՝ Ավանեսյանին

Զիջել եք Սահմանադրությունը. Անդրանիկ Գևորգյանը՝ Ավանեսյանին Wed, 18 Nov 2026 15:51:52 +0400 Latest news from…

16 րոպե ago

«Ուժեղ Հայաստանը» կողմ է խաղաղության պայմանագրին, բայց ոչ նոր զիջումներին. Աբրահամյան

«Ուժեղ Հայաստանը» կողմ է խաղաղության պայմանագրին, բայց ոչ նոր զիջումներին. Աբրահամյան Wed, 18 Nov 2026…

18 րոպե ago