Պուտին – Փաշինյան․ երկու հակադիր մոդել

Պուտին – Փաշինյան․ երկու հակադիր մոդել

Sat, 04 Apr 2026 14:45:17 +0400


Քաղաքական առաջնորդների հայրենասիրությունը սովորական զգացմունք չէ։ Այն լեզու է՝ սիմվոլների, ժեստերի, պատմությունների։ Թեև համեմատության չափերը չեն համապատասխանում, եզրեր անգամ չկան, բայց փորձենք կողք կողքի դնել Վլադիմիր Պուտինին ու Նիկոլ Փաշինյանին, զգալու համար այն հակադրությունը, որը մեզ և մեր պետությունը վտանգի է ենթարկում։ Սա օգնում է հասկանալ, թե ինչու մեր երկիրը գահավիժում է սահող հողի պես։
Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը ներկայացնում են երկու տարբեր մոդելներ՝ ոչ միայն քաղաքականության, այլ հենց հայրենասիրության ընկալման մեջ։ Պուտինի հայրենասիրությունը՝ պետություն, ուժ, պատմական շարունակություն է։ ՌԴ նախագահի համար պատմությունը ոչ թե քննարկման թեմա է, այլ հիմք՝ անշարժ, անսակարկելի։ Նրա համար պետությունը հավասար է հայրենիքին, իսկ ուժը՝ գոյության երաշխիք։ Սա այն մոդելն է, որտեղ անցյալը, պատմությունը պահվում է որպես ուղեցույց, ոչ թե վերանայման առարկա։ Մի քանի տարի շարունակ Պուտինը մասնակցել է «Անմահ գունդ» քայլերթին՝ ձեռքին պահելով իր հոր՝ պատերազմի մասնակցի լուսանկարը։ Սա շատ անձնական ժեստ էր․ ոչ թե պետական արարողություն։ Սեփական ընտանիքի պատմության միջոցով հայրենիքի հետ կապի ցուցադրում։ Հենց ինքն էլ այդ մասին ասում է․ «Պատմության նկատմամբ հարգանքը հայրենասիրության կարևոր մաս է», Եթե դու հպարտ ես քո երկրով, ապա դու արդեն ուժեղ ես», «Մեր ապագան կախված է նրանից, թե որքան ենք մենք սիրում և պաշտպանում մեր հայրենիքը»։ Պուտինի համար պետությունը բարձրագույն արժեք է՝ առաջնորդը պետք է ծառայի պետությանը, պատասխանատվություն վերցնի իր վրա։ Նրա համար երիտասարդները պետության շարունակականության կրողներ են։

Փաշինյանը լրիվ հակառակ մոդել է։ Նրա «հայրենասիրությունը» սկսվում է զրո կետից։ Նա փոքրացրել է պետությունը և պարտադրում է՝ սա՛ է իրական Հայաստանը։ Մենք պատմություն, անցյալ չունենք, պետք է սկսենք այս կետից։ Մենք հայրենիք, անցյալի հիշողություն չունենք։ Մեր երկիրը դժբախտ է ու դժգույն։ Մեր ինչների՜ն է պետք ձյունոտ ու անմարդաբնակ տարածքները, հանձնենք թող գնան։

Պուտինի համար պետությունը նպատակ է, Փաշինյանի համար՝ միջոց։ Այն էլ՝ սեփական քաղաքացիներին պատժելու միջոց։ Երիտասարդները դառնում են ոչ թե պետության ապագայի կրողներ, այլ քաղաքականության «գործիք»․ եթե նրանց մոտեցումը իշխանության հետ չի համընկնում, նրանք ենթարկվում են ճնշման և սահմանափակման։
Այս հակադրությունը պարզապես քաղաքական տարբերություն չէ։ Սա ցույց է տալիս, թե ինչու պետությունն ու հասարակությունը հայտնվում են ճնշման և վտանգի տակ։ Պուտինի մոտ հայրենասիրությունը կառուցվում է պետության, ավանդույթների և անցյալի վրա, իսկ Փաշինյանի մոտ այն վերածվում է սահմանափակումների, վերահսկողության ու պատմության, անցյալի մերժման գործիքի։

Մի քանի տարրն էլ բավական են հասկանալու, թե ինչու պետք է հեռանա մեր պատմությունը հերքող, արժեքները խեղաթյուրող իշխանությունը, որպեսզի երիտասարդ սերնդի և պետության ապագան իրական, գիտակցված հայրենասիրության վրա կառուցվի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով

Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով Sat, 17 Oct 2026 23:30:52…

14 րոպե ago

«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Մալթա

«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Մալթա Sat, 17 Oct 2026 23:15:54 +0400 «Մանկական…

28 րոպե ago

Հորմուզի նեղուցում կործանված բեռնանավից թափված iPhone-ները հավաքում են տեղի բնակիչները

Հորմուզի նեղուցում կործանված բեռնանավից թափված iPhone-ները հավաքում են տեղի բնակիչները Sat, 17 Oct 2026 23:00:47…

44 րոպե ago

Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը

Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը Sat, 17 Oct 2026 22:45:25 +0400…

59 րոպե ago

Արքայազն Հարրիին մեղադրել են արքայադուստր Դիանայի մահից շահույթ ստանալու մեջ

Արքայազն Հարրիին մեղադրել են արքայադուստր Դիանայի մահից շահույթ ստանալու մեջ Sat, 17 Oct 2026 22:32:46…

1 ժամ ago

«Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար». Արցախի հանրային խորհուրդը` Գուտերեշին

«Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար». Արցախի հանրային խորհուրդը` Գուտերեշին Sat, 17 Oct 2026…

1 ժամ ago