«Այո» ասել ՔՊ ծրագրին, նշանակում է «այո» ասել Ալիևի ծրագրերին

«Այո» ասել ՔՊ ծրագրին, նշանակում է «այո» ասել Ալիևի ծրագրերին

Sat, 04 Apr 2026 16:45:05 +0400


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի գրառումը․

«Վարչախումբը հրապարակել է իր հերթական նախընտրական «ծրագիրը»։ Իրականում դրան կարելի էր ընդհանրապես չանդրադառնալ, եթե չլիներ մեկ կարևոր հանգամանք. առաջին անգամ ՀՀ պատմության մեջ Ադրբեջանի պահանջները ներկայացվում են որպես նախընտրական ծրագիր։
Ինչո՞ւ է իրականում անիմաստ քննարկել ՔՊ-ի խոստումները։

Հիշե՛ք, թե ինչ էին խոստանում նրանք 2021 թվականի արտահերթ ընտրություններին։ Խոստանում էին Արցախի կարգավիճակ, «անջատում հանուն փրկության», «Հադրութի և Շուշիի դեօկուպացիա», խոստանում էին խաղաղություն և անվտանգություն ու ձեզնից խնդրում էին «պողպատե մանդատ» դա իրականացնելու համար։
Իսկ ի՞նչ արեցին իրականում. իրականացրին այն ամենը, ինչ պահանջում էր Ալիևը։ Հանձնեցին Արցախը, հանձնեցին մեր սուվերեն տարածքները, թշնամուն բերեցին մեր տներին մոտ։

Եթե նախորդ անգամ նրանք կեղծեցին, քողարկեցին իրենց իրական նպատակներն ու հետո կատարեցին Ադրբեջանի պահանջները, ապա այս անգամ նույնիսկ չեն էլ թաքցնում։ Այն ամենը, ինչ գրված է այս ծրագրում՝ սկսած Սահմանադրության փոփոխությունից մինչև Եկեղեցու դեմ հարձակում և այսպես կոչված «միջանցքների» բացում, Ալիևի ու Էրդողանի երազանքն է, որն այսօր դրված է ձեր սեղանին՝ որպես «իշխանության ծրագիր»։ Իսկ աշխարհիկ պետության մեջ կուսակցական ծրագրով Կաթողիկոսին «հեռացնելու» կամ «տեղապահ ընտրելու» դրույթ գրելը ոչ միայն հակասահմանադրական է, այլև բնորոշ է բոլշևիկյան բռնապետություններին։
Ուստի, այո ասել ՔՊ ծրագրին, նշանակում է այո ասել Ալիևի ծրագրերին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Քաղաքացին «ներում» է 18-ամյա դպրոցականին, ով «հարվածել» է Փաշինյանին

Քաղաքացին «ներում» է 18-ամյա դպրոցականին, ով «հարվածել» է Փաշինյանին Sat, 04 Apr 2026 20:06:48 +0400…

7 րոպե ago

Զգուշացե՛ք, «ժողովրդավար» Փաշինյանն է տարածքում

Զգուշացե՛ք, «ժողովրդավար» Փաշինյանն է տարածքում Sat, 04 Apr 2026 20:02:30 +0400 Latest news from Secure…

12 րոպե ago

Կինոնկարներ, որոնք արժե դիտել այս օրերին

Կինոնկարներ, որոնք արժե դիտել այս օրերին Sat, 04 Apr 2026 20:00:49 +0400 Ավագ շաբաթվա այս…

13 րոպե ago

Նվագելու գործընթացը շատ բարդ է, բայց նա կարողանում է

Նվագելու գործընթացը շատ բարդ է, բայց նա կարողանում է Sat, 04 Apr 2026 20:00:39 +0400…

13 րոպե ago

Քաղաքացին ցանկանում է երգել վարչապետի հետ

Քաղաքացին ցանկանում է երգել վարչապետի հետ Sat, 04 Apr 2026 19:59:19 +0400 Latest news from…

15 րոպե ago

Հայտնի դարձած կանայք այսօր կրկին մասնակցում են «Վարչաբենդի» համերգին

Հայտնի դարձած կանայք այսօր կրկին մասնակցում են «Վարչաբենդի» համերգին Sat, 04 Apr 2026 19:56:17 +0400…

18 րոպե ago