Նիկոլիզմի «ֆենոմենը»․ ուրացում, օրենքների ոտնահարում, արդարադատությանը միջամտություն եւ կոռուպցիա

Նիկոլիզմի «ֆենոմենը»․ ուրացում, օրենքների ոտնահարում, արդարադատությանը միջամտություն եւ կոռուպցիա

Sat, 04 Apr 2026 17:45:01 +0400


2020թ․ 44-օրյա պատերազմում Հայաստանը կանխորոշված պարտության տանելուց հետո նիկոլիզմը մեկ խնդիր է լուծում՝ ամեն գնով պահել իշխանությունը, ստորադասելով պետական ու ազգային շահերը, կատարելով թշնամու բոլոր պահանջները, մուրալով «խաղաղության պայմանագիր»՝ ստորացուցիչ պայմաններով, տանելով վերջնական կապիտուլյացիայի։

Մաս 4

2001թ․ ամռանը Փաշինյանն այցելեց Վաղարշ Վաղարշյան 12 հասցեում գտնվող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակ, այն գրասենյակը, որը Սերժ Սարգսյանը «դատարանի վճիռներով» 2009-12թթ․ ամբողջությամբ առգրավեց, որի մասին իրազեկված էր Ն․ Փաշինյանը, եւ մեր կողմից իրեն նվիրված «Հայկական ժամանակ» թերթում այդ մասին տասնյակ հոդվածներ են հրապարակվել։

2018թ․ վերջին կուսակցությունը դիմեց պատկան մարմիններին, այդ թվում՝ Գլխավոր դատախազություն՝ համոզված լինելով արդարությունն օրինական ճանապարհով վերականգնելու մեջ, եւ, ի զարմանս մեզ, ստացանք նախկին իշխանություններին հարիր նույնաբովանդակ պատասխան, որի մասին փորձեցինք իրազեկել վարչապետին։ Ապա 3 ամիս չստանալով պատասխան, երկրորդ դիմումը գրեցինք, կրկին ստացանք Սերժ Սարգսյանի ժամանակի պատճենահանված պատասխան։ Վերոշարադրյալը՝ որպես ի գիտություն։

Նիկոլ Փաշինյանը ժամանելով՝ ներկայացրեց իր այցի նպատակը, այն է՝ «Հայկական ժամանակ» թերթի նախորդ տարվա ֆինանսական գործունեությունը եւ մի ծրար ուղղեց ինձ, չգիտեմ, թե որքան գումար էր մեջը։ Ծրարն առանց բացելու վերադարձրի՝ իրեն ասելով․ «․․․սա թող լինի իմ ներդրումը գործող ռեժիմի դեմ պայքարում․ երբ ժողովրդի կամքով Հայաստանում իշխանություն կձեւավորվի, եւ թերթը կաշխատի նորմալ պայմաններում, այն ժամանակ կվերադառնանք այս թեմային»։ Հաջորդած 15 տարիներին ես ստորագրում էի իմ շահաբաժնի հասույթի փաստաթուղթը եւ գումարը թողնում իրեն, բացառությամբ 2009թ․, երբ գտնվում էի կալանավայրում, նախորդ տարվա շահաբաժնի մի մասը փոխանցել էին ընտանիքիս։ Միայն 2016-ին ինքս եմ դիմել Նիկոլին ու ստացել պահանջվող գումարը՝ որդուս վիրահատության համար։ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո ինձ չեն իրազեկել «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի գործունեության եւ իմ շահաբաժնի մասին։ 2021-ին դիմեցի «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի տնօրենին, որպեսզի ինձ տեղեկատվություն տրամադրեն 2016-2020թթ․ ընկերության գործունեության, այդ թվում՝ իմ շահաբաժնի մասին։ Չստանալով պահանջված բոլոր փաստաթղթերը՝ ստիպված դիմեցի պետական ռեգիստր, որտեղ պարզվեց, որ 2014-ին Աննա Հակոբյանն իր 70 տոկոս շահաբաժինը, օրենքները շրջանցելով, նվիրաբերել է Կիմա Մկրտչյանին, ավելի ուշ պարզ դարձավ, որ նվիրառուն Աննայի մայրն է։

Երբ վերլուծում ենք Ն․ Փաշինյանի իշխանավարման տարիներին «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի գործունեությունը, որը հրատարակում է «Հայկական ժամանակ» թերթը, ապա հակիրճ կարելի է բնութագրել տարատեսակ կոռուպցիոն սխեմաների, փողերի լվացման ու հովանավորչության առկայություն, ինչի մասին 2022թ․ օգոստոսին իմ հաղորդման հիման վրա նախկին գլխավոր դատախազի հանձնարարությամբ քրեական վարույթ է հարուցվել։ 16 ամիս անց գործն առանց քննության` նոր գլխավոր դատախազի հրահանգով կարճվեց: Բողոքարկեցի եւ անցա բոլոր դատական ատյաններով, սակայն որոշումը թողեցին անփոփոխ։ Արձանագրենք հետեւյալ փաստը, որ 2019-ին «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն կորոնավիրուսի համաճարակի գագաթնակետի ժամանակ աշխատել է 22․6 միլիոն ՀՀ դրամ շահույթով, իսկ 2020-ին աշխատել է 8․3 միլիոն դրամ վնասով։ Հավելեմ, որ, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ 2021թ. պատգամավորի թեկնածու գրանցման հայտարարագրի, «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից 2020 թվականին Աննա Հակոբյանը եւ Մարիամ Փաշինյանը շուրջ 10 միլիոն դրամ աշխատավարձ են ստացել, ինչը հիմնավորում է փողերի լվացման փաստը։ Նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2019-20թթ․ ՍՊԸ աշխատավարձի ֆոնդը կրկնապատկվել է նախորդ տարիների համեմատ, սակայն էական փոփոխություն չի եղել թերթի տպաքանակում եւ տպագրական ծախսերում, ապա կարելի է ենթադրել, որ լրագրողների քողի տակ ֆեյքերի խումբ է աշխատել, եւ պատահական չէ, որ երբ դիմեցի ՍՊԸ տնօրենին՝ տրամադրելու հաստիքացուցակը՝ աշխատողների անուն-ազգանունով եւ աշխատավարձի չափով, մնացի անպատասխան, ինչն օրենքի պահանջով պարտավոր էին անել։

Եթե ձեռքը սովոր է թռցնելուն, ապա որեւէ ձեւով չես կարող դա կանխել, առավել եւս, երբ այդ ձեռքերն իրենք են որոշողը՝ որտեղից ինչքան թալանել, ինչի ականատեսն ենք լինում պետական բյուջեի շարունակական փոշիացման եւ յուրացման հարցում։ Նիկոլիզմն իսպառ մերժում է բարոյական արժեքները, եւ գործընկերներին քցելը, ուրանալը նրա արժեհամակարգն են, իսկ առերեւույթ կոռուպցիայի եւ հովանավորչության դեմ պայքարելը կեղծ է ու մանիպուլյատիվ բնույթ է կրում։

ՀԳ․ Իմանալով, որ Նիկոլը փորձում է ամեն ինչ անձամբ կառավարել, վերոշարադրյալը բացահայտում է երկրի վարչապետի իրական դեմքը եւ նիկոլիզմն ամբողջությամբ։

Պետրոս ՄԱԿԵՅԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բիզնեսի աճը միայն վաճառքի մասին չէ․ Արմավիրում կայացած քննարկման հիմնական եզրակացությունները

Բիզնեսի աճը միայն վաճառքի մասին չէ․ Արմավիրում կայացած քննարկման հիմնական եզրակացությունները Wed, 06 May 2026…

15 րոպե ago

«Վիզաները հանելու» մասին ողջ ճշմարտությունը

«Վիզաները հանելու» մասին ողջ ճշմարտությունը Wed, 06 May 2026 14:26:22 +0400 Latest news from Secure…

24 րոպե ago

#Ուղիղ․ Ռոբերտ Ամստերդամը պատասխանում է լրագրողների հարցերին

#Ուղիղ․ Ռոբերտ Ամստերդամը պատասխանում է լրագրողների հարցերին Wed, 06 May 2026 14:15:54 +0400 Latest news…

35 րոպե ago

Դպրոցականները տխրեցին, քաղաքի հյուրերն ուրախացան, Մակրոնը զարմացավ

Դպրոցականները տխրեցին, քաղաքի հյուրերն ուրախացան, Մակրոնը զարմացավ Wed, 06 May 2026 14:15:14 +0400 Երեկ Գյումրիում…

36 րոպե ago

Մենք կոչ ենք անում Եվրոպական հանձնաժողովին դուրս ձեռնարկել կոնկրետ քայլեր․ հայտարարություն

Մենք կոչ ենք անում Եվրոպական հանձնաժողովին դուրս ձեռնարկել կոնկրետ քայլեր․ հայտարարություն Wed, 06 May 2026…

45 րոպե ago

Ուժգին երկրաշարժ՝ Իրանում

Ուժգին երկրաշարժ՝ Իրանում Wed, 06 May 2026 14:00:25 +0400 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի…

50 րոպե ago