Ինքներդ ձեզ հարց տվեք` ո՞ր երկրի շահերն են ներկայացնում այս իշխանությունները

Ինքներդ ձեզ հարց տվեք` ո՞ր երկրի շահերն են ներկայացնում այս իշխանությունները

Sat, 04 Apr 2026 20:15:39 +0400


Փաշինյանի և նրա թիմակիցների ելույթը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարում մեկնաբանել նորմալ հայ մարդու համար պարզապես անհնար է։ Եվ սա նույնիսկ զգացմունքային գնահատական չէ, այլ այն իրականությունը, որը ցավոք հանդիսանում է Հայաստանում իշխող քաղաքական ուժի շարժիչ լեյտմոտիվը։
Պետք է հստակ արձանագրել, որ մենք գործ ունենք մի քաղաքական միավորի հետ, որը համարում է, թե Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության մեջ ազգային հայկական բաղադրիչի ցանկացած դրսևորում հանդիսանում է ինչ-որ բացասական գործոն Հայաստանի Հանրապետության ապագայի համար։ Այսինքն՝ ըստ էության մեզ ասում են, որ հայ ժողովրդի ողջ պատմությունը, բոլոր հիշողությունները այն մասին, թե ինչպես են մեզ սպանել և կտոր-կտոր արել, գրավել մեր հայրենիքը, մեր հաղթանակները կամ Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ բոլոր արդարացի մեղադրանքները իբր «ծուղակներ» են հայկական պետականության համար ։ Իսկ Արցախը ընդհանրապես եղել է «պարան հայ ժողովրդի վզին»։

Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության զարգացման և բարգավաճման համար պետք է ջնջել հայ ժողովրդի հազարամյա ճանապարհը, սկսել «եղբայրացման» գործընթաց թուրքական մարդասպանների և ադրբեջանցի վիժվածքների հետ, թքել սեփական պատմության վրա, մոռանալ այն ամենը, ինչը մեզ դարձնում է հայ — և այդ ժամանակ մեզ չեն սպանի և Հայաստանը կսկսի բարգավաճել։
Հիմա հարց։

Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության բարգավաճմանը խանգարու՞մ էին հազարամյա Ղազանչեցոց և Դադիվանք տաճարները, մեր հին մայրաքաղաք Անի-ն և հայկական քաղաք Կարսը։
Միգուցե ներկայիս իշխանությունը շնորհակալություն հայտնե՞ն ադրբեջանցիներին Արցախի էթնիկ զտման համար և Հայաստանի Հանրապետությունը պատմական խնդրից «ազատելու» համար ։
Սա «կարմիր գծերի» հատել չի։ Սա …չգիտեմ նույնիսկ ինչ ասել։

Իսկ հիմա ինքներդ ձեզ հարց տվեք՝ ո՞ր երկրի և ո՞ր ժողովրդի շահերն են այսքան եռանդով պաշտպանում այս իշխանությունները։

Պատասխանեք այդ հարցին և ինքներդ հետևություններ արեք, եթե, իհարկե, ձեր ուղեղները վերջնականապես չի կերել խժռել թավշյա տեղեկատվական «ժանտախտը»:

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես է Էդմոն Մարուքյանը Գավառի քարոզարշավի ժամանակ պարում

Ինչպես է Էդմոն Մարուքյանը Գավառի քարոզարշավի ժամանակ պարում Wed, 13 May 2026 21:16:31 +0400 Latest…

6 րոպե ago

Թաղել տինք

Թաղել տինք Wed, 13 May 2026 21:15:25 +0400 Մայիսի 12-ին Նոյեմբերյան քաղաքի Ազատության հրապարակում «Ուժեղ…

7 րոպե ago

ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին

ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Wed, 13 May 2026 21:14:05 +0400…

9 րոպե ago

Երգչուհի Արմինկան նոր բրենդ է ստեղծել ու Սիրուշոյին նվեր ուղարկել (լուսանվար)

Երգչուհի Արմինկան նոր բրենդ է ստեղծել ու Սիրուշոյին նվեր ուղարկել (լուսանվար) Wed, 13 May 2026…

17 րոպե ago

«Օրեշնիկ» համակարգը միջուկային մարտագլխիկ կունենա․ Վ․ Պուտին

«Օրեշնիկ» համակարգը միջուկային մարտագլխիկ կունենա․ Վ․ Պուտին Wed, 13 May 2026 21:00:30 +0400 «Օրեշնիկ» հրթիռային…

22 րոպե ago

Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել

Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Wed, 13 May 2026 20:56:03…

27 րոպե ago