Ինքներդ ձեզ հարց տվեք` ո՞ր երկրի շահերն են ներկայացնում այս իշխանությունները

Ինքներդ ձեզ հարց տվեք` ո՞ր երկրի շահերն են ներկայացնում այս իշխանությունները

Sat, 04 Apr 2026 20:15:39 +0400


Փաշինյանի և նրա թիմակիցների ելույթը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարում մեկնաբանել նորմալ հայ մարդու համար պարզապես անհնար է։ Եվ սա նույնիսկ զգացմունքային գնահատական չէ, այլ այն իրականությունը, որը ցավոք հանդիսանում է Հայաստանում իշխող քաղաքական ուժի շարժիչ լեյտմոտիվը։
Պետք է հստակ արձանագրել, որ մենք գործ ունենք մի քաղաքական միավորի հետ, որը համարում է, թե Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության մեջ ազգային հայկական բաղադրիչի ցանկացած դրսևորում հանդիսանում է ինչ-որ բացասական գործոն Հայաստանի Հանրապետության ապագայի համար։ Այսինքն՝ ըստ էության մեզ ասում են, որ հայ ժողովրդի ողջ պատմությունը, բոլոր հիշողությունները այն մասին, թե ինչպես են մեզ սպանել և կտոր-կտոր արել, գրավել մեր հայրենիքը, մեր հաղթանակները կամ Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ բոլոր արդարացի մեղադրանքները իբր «ծուղակներ» են հայկական պետականության համար ։ Իսկ Արցախը ընդհանրապես եղել է «պարան հայ ժողովրդի վզին»։

Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության զարգացման և բարգավաճման համար պետք է ջնջել հայ ժողովրդի հազարամյա ճանապարհը, սկսել «եղբայրացման» գործընթաց թուրքական մարդասպանների և ադրբեջանցի վիժվածքների հետ, թքել սեփական պատմության վրա, մոռանալ այն ամենը, ինչը մեզ դարձնում է հայ — և այդ ժամանակ մեզ չեն սպանի և Հայաստանը կսկսի բարգավաճել։
Հիմա հարց։

Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության բարգավաճմանը խանգարու՞մ էին հազարամյա Ղազանչեցոց և Դադիվանք տաճարները, մեր հին մայրաքաղաք Անի-ն և հայկական քաղաք Կարսը։
Միգուցե ներկայիս իշխանությունը շնորհակալություն հայտնե՞ն ադրբեջանցիներին Արցախի էթնիկ զտման համար և Հայաստանի Հանրապետությունը պատմական խնդրից «ազատելու» համար ։
Սա «կարմիր գծերի» հատել չի։ Սա …չգիտեմ նույնիսկ ինչ ասել։

Իսկ հիմա ինքներդ ձեզ հարց տվեք՝ ո՞ր երկրի և ո՞ր ժողովրդի շահերն են այսքան եռանդով պաշտպանում այս իշխանությունները։

Պատասխանեք այդ հարցին և ինքներդ հետևություններ արեք, եթե, իհարկե, ձեր ուղեղները վերջնականապես չի կերել խժռել թավշյա տեղեկատվական «ժանտախտը»:

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իսրայելը չի համաձայնել

Իսրայելը չի համաձայնել Tue, 04 Aug 2026 23:50:08 +0400 Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է,…

1 ժամ ago

Մահացել է Հարություն Քուշկյանի մայրը

Մահացել է Հարություն Քուշկյանի մայրը Tue, 04 Aug 2026 23:36:25 +0400 Խոր վշտով տեղեկացնում ենք,…

1 ժամ ago

Հայկ Դեմոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Հայկ Դեմոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Tue, 04 Aug 2026 23:30:30 +0400 Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի…

1 ժամ ago

Պետության անջատումը Եկեղեցուց չի նշանակում Եկեղեցու անջատում Հայրենիքից ու Ժողովրդից

Պետության անջատումը Եկեղեցուց չի նշանակում Եկեղեցու անջատում Հայրենիքից ու Ժողովրդից Tue, 04 Aug 2026 23:15:56…

2 ժամ ago

Գտնվել է Coca-Cola-ի նախնական բաղադրատոմսը

Գտնվել է Coca-Cola-ի նախնական բաղադրատոմսը Tue, 04 Aug 2026 23:00:58 +0400 Ֆլորենցիայի Սան-Մարկո վանքի վանահայր,…

2 ժամ ago

Օրվա գլխավոր հերոսները՝ Լևոն Քոչարյան, Սամվել Կարապետյան, Հայկ Կոնջորյան

Օրվա գլխավոր հերոսները՝ Լևոն Քոչարյան, Սամվել Կարապետյան, Հայկ Կոնջորյան Tue, 04 Aug 2026 22:45:53 +0400…

2 ժամ ago