Հայաստանի փրկության աղոթք

Հայաստանի փրկության աղոթք

Sat, 04 Apr 2026 21:15:54 +0400


Այսօր աշխարհում նորից սկսել է տիրել խելագարությունը: Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո հաստատված և շուրջ 7 տասնամյակ գոյատևած աշխարհակարգը փլուզվում է: Օրենքի ուժին փոխարինելու է եկել զոռբայությունը՝ ուժի օրենքը: Գիշատիչներով շրջապատված փոքրիկ Հայաստանը, որը թշնամիների կողմից հուշած քաղաքականության պատճառով չունի իրական դաշնակից, հայտնվել է անելանելի թվացող վիճակում: Դրությունն ավելի է ծանրանում այն պատճառով, որ մեր Հայրենիքի ղեկավարները գիշատիչներին համոզում և ամեն ինչ անում են, որ մեր պետությունը դասվի խոտակերների ցանկում: Ժողովրդին էլ վստահեցնում են, որ եթե գիշատչին ապացուցես, որ դիմացինդ խոտակեր է, զոռբան կդառնա ջենթլմեն և չի վնասի այդ «գառնուկին»: Որոշեցի դիմել Աստծուն՝ հայցելով օգնություն և փրկություն: Հայցելով պարգևել հայ ժողովրդին ու նրա առաջնորդներին իմաստնություն, որ կարողանանք փրկվել այս անելանելի թվացող վիճակից: Որ կարողանանք քարտեզի վրա պահել Հայաստան անկախ պետությունը: Օրվա խորհուրդը հուշեց օգնությունը խնդրել ստորև ներկայացված աղոթքի ձևով.

ՀԱ՜ՅՐ ՄԵՐ, ՈՐ ԵՐԿՆՔՈՒՄ ԵՍ

Գիտեմ, որ հայերիս սիրում ես համարյա Քո որդու չափ: Ինչո՞ւ համարյա: Որովհետև թույլ տվեցիր, որ մենք էլ Քո որդու նման սեղան նստենք, ապա մատնվենք, ձերբակալվենք, դատվենք, անարգվենք և չարչարանքներով խաչ հանվենք: Բայց Քրիստոսի չարչարանքները կարճ տևեցին և նա Հարություն առավ: Իսկ մեզ, երևի, մոռացել ես: Եվ մեր չարչարանքները դարեր են տևում:

Բայց չէ, չես մոռացել: Ուղղակի մենք շատ դիմացկուն ենք և խաչվելուց հետո չենք մահանում: Մի կերպ գոյատևում ենք: Հետո նորից սեղան ենք նստում, դավաճանվում ենք, մատնվում, անարգվում ու չարչարանքներով նորից խաչ հանվում:

Այո, մենք շատ դիմացկուն ենք և խաչվելուց հետո չենք մեռնում: Բայց ի՞նչ է, մեր մահվա՞նն ես սպասում, որ նո՞ր միայն Հարություն պարգևես:

Շնորհակալ ենք, իհարկե, որ մեզ խաչողին, լինի դա կայսրություն, թե մեծ պետություն, Դու շատ արագ պատժում՝ կործանում ես: Բայց դա թույլ մխիթարանք է:
Խնդրու՜մ ենք կանգնեցրու այս շրջապտույտը: Մենք, միևնույն է, չենք մահանալու: Բայց հոգնել ենք տանջվելուց և սոսկ գոյատևելուց:

Փրկի՜ր մեզ և մեր երկիրը: Պարգևի՜ր մեզ իմաստնություն, որ Քո օգնությամբ փյունիկի պես ելնենք կրակից:
Ամեն:

Գրիգոր Էմին-Տերյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Սելին Դիոնի՝ 1998 թվականի «Օսկարի» կերպարով Բարբի տիկնիկ է թողարկվել

Սելին Դիոնի՝ 1998 թվականի «Օսկարի» կերպարով Բարբի տիկնիկ է թողարկվել Thu, 15 Oct 2026 21:45:56…

9 րոպե ago

Ռեփերին ձերբակալել են մաքսային անցակետում․ ինչ են հայտնաբերել նրա մոտ

Ռեփերին ձերբակալել են մաքսային անցակետում․ ինչ են հայտնաբերել նրա մոտ Thu, 15 Oct 2026 21:30:02…

25 րոպե ago

Նոյեմբերյանում Տրոյական ձի են խաղի մեջ մտցնելու

Նոյեմբերյանում Տրոյական ձի են խաղի մեջ մտցնելու Thu, 15 Oct 2026 21:15:28 +0400 Նոյեմբերի 29-ին…

40 րոպե ago

Արմենակ Շահմուրադյան․ Տարոնի սոխակի կյանքն ու գործը

Արմենակ Շահմուրադյան․ Տարոնի սոխակի կյանքն ու գործը Thu, 15 Oct 2026 21:00:08 +0400 Արմենակ Շահմուրադյանը…

55 րոպե ago

Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին

Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Thu, 15 Oct 2026 20:55:15 +0400 Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը հայտարարել…

1 ժամ ago

Նիկոլ Փաշինյանը «պատերազմ կհայտարարի» նաեւ ՍԴ այս կազմի՞ն

Նիկոլ Փաշինյանը «պատերազմ կհայտարարի» նաեւ ՍԴ այս կազմի՞ն Thu, 15 Oct 2026 20:45:22 +0400 Սահմանադրական…

1 ժամ ago