Խաթարվում է մեր ժողովրդի հոգևոր անվտանգությունը. բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին. Սրբազան

Խաթարվում է մեր ժողովրդի հոգևոր անվտանգությունը. բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին. Սրբազան

Sun, 05 Apr 2026 12:45:39 +0400


Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանն ուղերձ է հղել Սուրբ Հարության տոնի առթիվ։

««Զի՞ խնդրէք զկենդանին ընդ մեռեալս,

չէ՛ աստ, քանզի յարեաւ»

Ղուկաս ԻԴ 5-6

Իմ շատ սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր,

Ամենայն սիրով և ուրախությամբ` մեր ջերմ օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում Ձեզ` մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության սքանչելախորհուրդ և հոգեզվարթ տոնի առթիվ ու ցնծությամբ ողջունում բաղձալի ավետիսով` «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:

Քրիստոս Հարության լուսապայծառ շնորհը պարգևեց մարդկանց, Իր աստվածային անսահման սիրով ցրելով անհուսության խավարը՝ որպեսզի մեզ ազատի մեղքի ու մահվան իշխանությունից, աշխարհն ավերող աղետներից: Եվ մենք սիրելինե՛ր, այս սքանչելի տոնին պիտի կարողանանք արժևորել մեզ տրված կյանքը, Հարության հույսով ու սպասումով, աստվածային պատգամների գործադրմամբ ապրելով երկրային մեր ժամանակը:

Արդարև, աշխարհը ցնցող մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում, երբ Հայաստան աշխարհը ապրում է ծանրագույն ժամանակներ և դիմակայում է արժանապատիվ, անվտանգ ու խաղաղ կյանքի ապահովման ամենօրյա փորձությունների, երբ խաթարվում է մեր ժողովրդի ազգային-հոգևոր անվտանգությունը, ներքին միասնությունը, համերաշխությունը և խարխլվում են մեր ինքնության հիմնասյուները՝ առ Աստված ապավինությամբ, աղոթքով, ապաշխարելով ու զղջալով բոլոր մեղքերի ու սխալների համար, որ մարդկությունը գործեց Աստծուն հակառակ և միմյանց դեմ ՝ զորացնենք մեր հոգիները Սուրբ Հարության կենսառաք և հրեշտակավանդ ավետիսով:

Սիրելի՛ հավատացյալներ,

Քրիստոսի Սբ Հարության հավատքին ապավինած դարեր շարունակ հաղթահարել ենք բազմաթիվ ծանր փորձություններ, և այսօր էլ բոլոր մեր մեղքերի ու սխալների, թերացումների հետ առերեսվելով, միմյանց ներելով հանդերձ՝ նորոգվենք գոտեպնդվենք Աստծո հանդեպ զորավոր հավատքով ու միաբանությամբ բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին:

Գոհունակ սրտով աղոթք բարձրացնենք առ Աստված, որ Տերն իր ամենաառատ ողորմությամբ զորացնի ու ամրություն շնորհի մեր ժողովրդին, համայն մարդկությանը, անսասան պահի Հայոց աշխարհը, խաղաղություն լինի հայրենյաց սահմանում և համայն աշխարհում:

Սուրբ Հարության հոգենորոգ խորհրդով եւ կենդանարար շնորհներով ամուր մնաք լույս հավատքի, առ Աստված ապավինության մեջ: Աղոթքով զորացե՛ք, սիրով ընթացե՛ք, հուսով ապրեցե՛ք:

Թող Տերը Իր օրհնության և Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո պահպանի մեր երկիրը, պայծառ պահի մեր Սուրբ Եկեղեցին և հավատքի ու հավատո գործոց շավիղներում առաջնորդի մեր կյանքը՝ փառաբանելու Իր Սուրբ Անունը այսօր և միշտ և հավիտյանս. ամեն:

Քրիստոս յարեաւ ի մեռելոց

Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»,- ասվում է Հովնան Սրբազանի ուղերձում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նախկին պատգամավորին խեղդամահ են արել Բեյրութում․ առեղծվածային սպանություն

Նախկին պատգամավորին խեղդամահ են արել Բեյրութում․ առեղծվածային սպանություն Thu, 12 Nov 2026 15:00:04 +0400 Իրաքի…

7 րոպե ago

Ես ամենաշատ թիրախավորված քաղաքական գործիչներից մեկն եմ. Անդրանիկ Քոչարյան

Ես ամենաշատ թիրախավորված քաղաքական գործիչներից մեկն եմ. Անդրանիկ Քոչարյան Thu, 12 Nov 2026 14:52:26 +0400…

15 րոպե ago

Փոխարժեքները Հայաստանում․ ինչ արժեն դոլարը, եվրոն և ռուբլին

Փոխարժեքները Հայաստանում․ ինչ արժեն դոլարը, եվրոն և ռուբլին Thu, 12 Nov 2026 14:45:43 +0400 Նոյեմբերի…

22 րոպե ago

Շիբիններով տեղ հիշեցի. Լարված ու խառը օր էր. Գևորգ Հարությունյանի պատասխանները

Շիբիններով տեղ հիշեցի. Լարված ու խառը օր էր. Գևորգ Հարությունյանի պատասխանները Thu, 12 Nov 2026…

33 րոպե ago

Վախի մթնոլորտ է ձևավորվում

Վախի մթնոլորտ է ձևավորվում Thu, 12 Nov 2026 14:32:25 +0400 Արսեն Գևորգյանի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը…

35 րոպե ago

ԵՔՀ 9-րդ գագաթնաժողովը՝ Դուբլինում․ օրվա թոփ իրադարձությունը

ԵՔՀ 9-րդ գագաթնաժողովը՝ Դուբլինում․ օրվա թոփ իրադարձությունը Thu, 12 Nov 2026 14:30:24 +0400 Euronews-ը հաղորդում…

37 րոպե ago