Խաթարվում է մեր ժողովրդի հոգևոր անվտանգությունը. բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին. Սրբազան

Խաթարվում է մեր ժողովրդի հոգևոր անվտանգությունը. բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին. Սրբազան

Sun, 05 Apr 2026 12:45:39 +0400


Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանն ուղերձ է հղել Սուրբ Հարության տոնի առթիվ։

««Զի՞ խնդրէք զկենդանին ընդ մեռեալս,

չէ՛ աստ, քանզի յարեաւ»

Ղուկաս ԻԴ 5-6

Իմ շատ սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր,

Ամենայն սիրով և ուրախությամբ` մեր ջերմ օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում Ձեզ` մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության սքանչելախորհուրդ և հոգեզվարթ տոնի առթիվ ու ցնծությամբ ողջունում բաղձալի ավետիսով` «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:

Քրիստոս Հարության լուսապայծառ շնորհը պարգևեց մարդկանց, Իր աստվածային անսահման սիրով ցրելով անհուսության խավարը՝ որպեսզի մեզ ազատի մեղքի ու մահվան իշխանությունից, աշխարհն ավերող աղետներից: Եվ մենք սիրելինե՛ր, այս սքանչելի տոնին պիտի կարողանանք արժևորել մեզ տրված կյանքը, Հարության հույսով ու սպասումով, աստվածային պատգամների գործադրմամբ ապրելով երկրային մեր ժամանակը:

Արդարև, աշխարհը ցնցող մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում, երբ Հայաստան աշխարհը ապրում է ծանրագույն ժամանակներ և դիմակայում է արժանապատիվ, անվտանգ ու խաղաղ կյանքի ապահովման ամենօրյա փորձությունների, երբ խաթարվում է մեր ժողովրդի ազգային-հոգևոր անվտանգությունը, ներքին միասնությունը, համերաշխությունը և խարխլվում են մեր ինքնության հիմնասյուները՝ առ Աստված ապավինությամբ, աղոթքով, ապաշխարելով ու զղջալով բոլոր մեղքերի ու սխալների համար, որ մարդկությունը գործեց Աստծուն հակառակ և միմյանց դեմ ՝ զորացնենք մեր հոգիները Սուրբ Հարության կենսառաք և հրեշտակավանդ ավետիսով:

Սիրելի՛ հավատացյալներ,

Քրիստոսի Սբ Հարության հավատքին ապավինած դարեր շարունակ հաղթահարել ենք բազմաթիվ ծանր փորձություններ, և այսօր էլ բոլոր մեր մեղքերի ու սխալների, թերացումների հետ առերեսվելով, միմյանց ներելով հանդերձ՝ նորոգվենք գոտեպնդվենք Աստծո հանդեպ զորավոր հավատքով ու միաբանությամբ բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին:

Գոհունակ սրտով աղոթք բարձրացնենք առ Աստված, որ Տերն իր ամենաառատ ողորմությամբ զորացնի ու ամրություն շնորհի մեր ժողովրդին, համայն մարդկությանը, անսասան պահի Հայոց աշխարհը, խաղաղություն լինի հայրենյաց սահմանում և համայն աշխարհում:

Սուրբ Հարության հոգենորոգ խորհրդով եւ կենդանարար շնորհներով ամուր մնաք լույս հավատքի, առ Աստված ապավինության մեջ: Աղոթքով զորացե՛ք, սիրով ընթացե՛ք, հուսով ապրեցե՛ք:

Թող Տերը Իր օրհնության և Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո պահպանի մեր երկիրը, պայծառ պահի մեր Սուրբ Եկեղեցին և հավատքի ու հավատո գործոց շավիղներում առաջնորդի մեր կյանքը՝ փառաբանելու Իր Սուրբ Անունը այսօր և միշտ և հավիտյանս. ամեն:

Քրիստոս յարեաւ ի մեռելոց

Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»,- ասվում է Հովնան Սրբազանի ուղերձում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի ճնշման շնորհիվ․ ժամկետ են հայտնել

Իրանի ճնշման շնորհիվ․ ժամկետ են հայտնել Wed, 15 Apr 2026 22:30:11 +0400 Լիբանանում մեկշաբաթյա հրադադարը…

18 րոպե ago

Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում

Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Wed, 15 Apr 2026 22:15:22 +0400 «Գեղարդ» հիմնադրամը…

33 րոպե ago

Ալեք Բոլդուինն ավարտում է կարիերան

Ալեք Բոլդուինն ավարտում է կարիերան Wed, 15 Apr 2026 22:00:36 +0400 Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ալեք…

48 րոպե ago

Տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ

Տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ Wed, 15 Apr 2026 21:57:45 +0400 Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի…

51 րոպե ago

Զգուշացում․ ՀՀ օդային տարածքում արգելվում է

Զգուշացում․ ՀՀ օդային տարածքում արգելվում է Wed, 15 Apr 2026 21:45:59 +0400 Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից…

1 ժամ ago

Баланс работы и жизни․ Սիրուշոն նոր հրապարակում է արել

Баланс работы и жизни․ Սիրուշոն նոր հրապարակում է արել Wed, 15 Apr 2026 21:41:09 +0400…

1 ժամ ago