Քարը գլորված է ոչ միայն Քրիստոսի համար, այլ մարդու համար, ով հավատաում է, որ մահը վերջին խոսք չունի

Քարը գլորված է ոչ միայն Քրիստոսի համար, այլ մարդու համար, ով հավատաում է, որ մահը վերջին խոսք չունի

Sun, 05 Apr 2026 14:15:58 +0400


Այսօր Մեծ Պահքի 48-րդ օրն է՝ Կիրակի, Սուրբ Հարության փառավոր տոնը, այն լույսը, որ ճեղքում է գերեզմանի լռությունը և հաղթահարում մահվան սահմանը։

Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը նշում է՝ այսօր մեր խորհրդածության նյութը Մատթեոսի Ավետարանի 27.57-66 հատվածն է, որտեղ նկարագրվում է Քրիստոսի թաղումը և գերեզմանի պահպանումը։

«Այս հատվածը առաջին հայացքից լռության, ավարտի և պարտության պատմություն է։ Հովսեփ Արիմաթացին՝ համարձակ մի մարդ, գալիս է և խնդրում Տիրոջ մարմինը։ Քրիստոս, որ քիչ առաջ խաչի վրա էր՝ որպես աշխարհների Տեր, այժմ դրվում է մի նոր գերեզմանի մեջ։ Քարը գլորվում է, մուտքը փակվում է, և ամեն ինչ կարծես վերջանում է։

Բայց այստեղ է Ավետարանի խորագույն պարադոքսը։

Այն, ինչ մարդկանց աչքին թվում է վերջ, Աստծո ծրագրում դառնում է սկիզբ։ Գերեզմանը, որը մարդկային փորձառության մեջ վերջնականության խորհրդանիշն է, այստեղ դառնում է կյանքի դուռ։ Քարը, որ փակվում է, իրականում բացում է մի իրականություն, որը չի ենթարկվում ոչ ժամանակին, ոչ մահվանը։

Փիլիսոփայական առումով այս հատվածը մեզ կանգնեցնում է մի կարևոր հարցի առաջ. արդյո՞ք իրականությունն այն է, ինչ տեսնում ենք, թե՞ այն, ինչ դեռ չի երևում։

Մարդիկ տեսան փակ գերեզման, բայց չտեսան հարության ընթացքը։ Նրանք տեսան պահապաններ, բայց չհասկացան, որ պահպանում են ոչ թե մահը, այլ կյանքի գաղտնիքը։ Նրանք կնքեցին քարը՝ կարծելով, թե վերահսկում են իրավիճակը, մինչդեռ իրականում Աստծո գործողությունը արդեն սկսված էր՝ լուռ, անտեսանելի, բայց անշրջելի։

Սա է նաև մեր կյանքի խորհրդանիշը։

Մենք հաճախ կանգնում ենք մեր «գերեզմանների» առաջ՝ ցավերի, կորուստների, փակուղիների։ Մենք տեսնում ենք փակ դռներ և ծանր քարեր, և մտածում ենք, թե ամեն ինչ ավարտվել է։ Բայց Ավետարանը մեզ սովորեցնում է, որ Աստված գործում է հենց այնտեղ, որտեղ մարդը տեսնում է ավարտ։

Քրիստոսի թաղումը մեզ սովորեցնում է վստահել լռությանը։

Հարությունը մեզ սովորեցնում է հավատալ անտեսանելիին։

Եվ այսօր, Սուրբ Հարության օրը, մենք այլևս չենք նայում գերեզմանին որպես վերջնակետ, այլ որպես անցում։ Քարը գլորված է ոչ միայն Քրիստոսի համար, այլ յուրաքանչյուր մարդու համար, ով համարձակվում է հավատալ, որ մահը վերջին խոսքը չունի։

Թող այս օրվա լույսը մեզ սովորեցնի տեսնել ոչ միայն այն, ինչ կա, այլ նաև այն, ինչ Աստված է պատրաստում։

Որովհետև այնտեղ, որտեղ մարդը տեսնում է լռություն, Աստված արդեն խոսում է։

Եվ այնտեղ, որտեղ թվում է ամեն ինչ ավարտվել է, սկսվում է Հարությունը»,- նշել է Տեր Հեթումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան Thu, 29 Oct 2026 23:51:51…

6 ժամ ago

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա Thu, 29 Oct 2026 23:48:51 +0400 Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում…

6 ժամ ago

Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին

Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին Thu, 29 Oct 2026 23:45:13…

6 ժամ ago

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար Thu, 29 Oct 2026 23:34:52 +0400 Ախր անհարմար…

7 ժամ ago

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի Thu, 29 Oct 2026 23:30:53 +0400 Acura NSX եզակի ռոդստեր…

7 ժամ ago

Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին

Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին Thu, 29 Oct 2026 23:23:35 +0400 ԱՄՆ նախկին նախագահ Բարաք…

7 ժամ ago