Պետությունը «խաղադրույք» դարձնելու քաղաքականությունը. Սուրենյանց

Պետությունը «խաղադրույք» դարձնելու քաղաքականությունը. Սուրենյանց

Sun, 05 Apr 2026 14:45:13 +0400


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ կապված հնարավոր տնտեսական ճնշումների դեպքում Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու «պատասխան քայլի» հետ, բացահայտում է շատ ավելի լուրջ խնդիր՝ պետական քաղաքական մտածողության ճգնաժամ։

Սա մտածողության մոդել է, որտեղ պետությունը դիտարկվում է որպես փորձադաշտ, իսկ արտաքին քաղաքականությունը՝ որպես ռիսկային խաղադրույքների շղթա։ Նախ ստեղծվում է լարվածություն կամ դրա ռիսկ, ապա նույն այդ իրավիճակում հնչեցվում են առավել կոշտ հայտարարություններ՝ ներկայացվելով որպես «պատասխան քայլ»։

Այս մոտեցումը վտանգավոր է հատկապես Հայաստանի նման անվտանգության և տնտեսության առումով խոցելի երկրի համար։ ՀԱՊԿ-ն, անկախ դրա արդյունավետության վերաբերյալ տարբեր գնահատականներից, շարունակում է լինել Հայաստանի անվտանգության համակարգի բաղադրիչ, իսկ ԵԱՏՄ-ը՝ տնտեսական կարևոր հարթակ։ Այս կառույցներից դուրս գալը ծանր հետևանքներով ռազմավարական որոշում է։

Խնդիրը նույնիսկ այդ սցենարի քննարկումը չէ, այլ դրա ներկայացման ձևը։ Երբ նման հարցերը դառնում են հրապարակային հոխորտանքի առարկա, պետությունը սկսում է ընկալվել որպես անկայուն և ոչ կանխատեսելի գործընկեր։ Դա անմիջապես ազդում է ինչպես արտաքին հարաբերությունների, այնպես էլ տնտեսական միջավայրի վրա՝ նվազեցնելով վստահությունը և մեծացնելով ռիսկերը։

Ավելին, այս մոտեցումը հակասում է նույն իշխանության հռչակած «խաղաղության օրակարգին»։ Մի կողմից խոսվում է լարվածության նվազեցման մասին, մյուս կողմից՝ արվում են հայտարարություններ, որոնք կարող են խորացնել հակասությունները և հրահրել տնտեսական հակազդեցություններ։ Սա ցույց է տալիս, որ հռչակված քաղաքական գիծն ու իրական վարքագիծը հաճախ չեն համընկնում։

Առավել մտահոգիչ է, որ նման հայտարարությունները չեն ուղեկցվում որևէ հաշվարկով կամ հստակ բացատրությամբ։ Ինչպե՞ս է Հայաստանը փոխարինելու ԵԱՏՄ շուկաները։ Ինչպե՞ս է ապահովվելու անվտանգությունը ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում։ Որո՞նք են այլընտրանքային մեխանիզմները։ Այս հարցերը մնում են բաց, ինչը նշանակում է՝ գործ ունենք արկածախնդրության հետ։

Սա նաև քաղաքական պատասխանատվության հարց է։ Երբ պետական բարձրաստիճան պաշտոնյան նման հայտարարություններ է անում՝ առանց դրանց հետևանքների ամբողջական գնահատման, դա ազդում է ոչ միայն արտաքին դերակատարների ընկալումների, այլև ներպետական հանրային դիսկուրսի որակի վրա։

Հասարակությանը փոխանցվում է վտանգավոր մի ուղերձ՝ որ բարդագույն ռազմավարական հարցերը կարելի է ներկայացնել պարզեցված, հուզական ձևակերպումներով։

Արդյունքում ձևավորվում է քաղաքական մշակույթ, որտեղ պատասխանատվությունը զիջում է հոխորտանքին, իսկ հաշվարկված քաղաքականությունը՝ իրավիճակային ռեակցիաներին։

Իշխանությունը չի կարող գործել «խաղադրույք» դնելով սեփական անվտանգության և տնտեսության վրա։ Արտաքին քաղաքականությունը պահանջում է սառնասիրտ հաշվարկ, հետևողականություն և հստակ ռազմավարություն։ Հակառակ դեպքում ցանկացած «կտրուկ քայլ» վերածվում է թուլության և անկայունության ցուցիչի։

Պատահական չէ, որ Փաշինյանի կառավարման տարիները անվտանգային ռիսկերի և միջազգային մեկուսացման իրական սպառնալիքի շրջան են»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեծաթիվ գյումրեցիներ անսպասելի դիմավորեցին ընդդիմադիր շարժման ներկայացուցիչներին

Մեծաթիվ գյումրեցիներ անսպասելի դիմավորեցին ընդդիմադիր շարժման ներկայացուցիչներին Sun, 03 May 2026 20:45:32 +0400 Գյումրիում քաղաքական…

12 րոպե ago

Մայիսի 9-ին Պուտինը շատ կարևոր ելույթ կունենա. Պեսկով

Մայիսի 9-ին Պուտինը շատ կարևոր ելույթ կունենա. Պեսկով Sun, 03 May 2026 20:30:02 +0400 «Ամբողջ…

27 րոպե ago

Եկեղեցու ընտանիքը համալրվեց յոթ նոր քահանաներով

Եկեղեցու ընտանիքը համալրվեց յոթ նոր քահանաներով Sun, 03 May 2026 20:15:37 +0400 Մայիսի 3-ին՝ Սուրբ…

42 րոպե ago

Վեդի քաղաքում անառակաբարո գործողություն կատարած 1 անձ ձերբակալվել է. ՆԳՆ

Վեդի քաղաքում անառակաբարո գործողություն կատարած 1 անձ ձերբակալվել է. ՆԳՆ Sun, 03 May 2026 20:00:44…

57 րոպե ago

Քիչ առաջ Մնացականյան Սոնայի պատմությունն էր կրկնվելու

Քիչ առաջ Մնացականյան Սոնայի պատմությունն էր կրկնվելու Sun, 03 May 2026 19:58:48 +0400 Քիչ առաջ…

59 րոպե ago

Տիրադավ չէ, բայց տիրադավների լեզվով է խոսում

Տիրադավ չէ, բայց տիրադավների լեզվով է խոսում Sun, 03 May 2026 19:45:35 +0400 Կիրանցի եկեղեցու…

1 ժամ ago