Գյումրու Յոթ Վերքում` աննախադեպ հոսք․ Աջապահյանի ներկայությունը լցրել է եկեղեցին
Sun, 05 Apr 2026 15:45:35 +0400
Այսօր Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին կրկին լցված էր հավատացյալներով․ արդեն երրորդ կիրակին է՝ այստեղ աննախադեպ մեծ բազմություն է հավաքվում՝ կապված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ներկայության հետ։
Թեպետ դատարանի որոշմամբ Աջապահյանին արգելված է պատարագ մատուցելը, սակայն նրա եկեղեցում ներկա գտնվելն ու աղոթքին մասնակցելը չի սահմանափակվել։ Այդ հանգամանքն էլ, ըստ եկեղեցի այցելողների, դարձել է հավատացյալների մեծ հոսքի պատճառ՝ շատերը գալիս են ոչ միայն արարողությանը մասնակցելու, այլև սրբազանից օրհնություն ստանալու համար։
Այսօր Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագը մատուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, հայր աբեղա Հովհաննես Թորգոմյանը։ Պատարագի ընթացքում հիշատակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը։
Ուշագրավ է, որ այսօր Հայաստանի գրեթե բոլոր եկեղեցիներում մատուցված պատարագների ընթացքում հնչել է Վեհափառ Հայրապետի անունը՝ բացառությամբ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, որտեղ պատարագին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։