Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք

Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք

Sun, 05 Apr 2026 17:15:46 +0400


Ավագ շաբաթ օրը երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Պատարագիչն էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Մինչ Սուրբ Պատարագը կատարվեց Ճաշու երրորդ ժամերգությունը, ապա կարդացվեցին սուրբգրային ընթերցվածքներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիել մարգարեի թուղթը:

Սրբազան արարողությանը ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, քաղաքական-հասարակական գործիչներ և բազում ուխտավոր հայորդիներ:

Նաթան արքեպիսկոպոսը, իր քարոզում անդրադառնալով Տիրոջ Հարության խորհրդին, ընդգծեց․ «Հարությունը վկայեց, որ մահը վերջը չէ, այլապես ինչպե՞ս պիտի արժևորվեր կյանքը։ Քրիստոնեությունը հաստատեց, որ մարդուն կյանքի տարիները տրվում են ոչ թե վատնելու, այլ որպեսզի մարդը իր հավիտենական կյանքի ճանապարհը կերտի։ ․․․Աստված իր միածին որդուն ուղարկեց աշխարհ ոչ թե դատելո՛ւ, այլ փրկելո՛ւ, ոչ թե պատժելու, այլ ճանապարհը ցույց տալու փրկության»։

Վերջում, Պատարագիչ Սրբազանը դիմելով ներկաներին, մաղթեց, որ Տիրոջ Հարության լույսը մշտապես հովանի լինի մեր ազգի աշխարհասփյուռ զավակներին և մեր հայրենիքին, որպեսզի Հարության շնչով ընթանանք հավիտենության ճանապարհով։

«Հիսուս Քրիստոսի Հարության ավետիսով մենք մեր աղոթքն ենք վերառաքում Հարուցյալ Փրկչին, որպեսզի մեզ բոլորիս տա հավատք և զորություն և կարողանանք այս երկրի վրա կերտել այն դրախտը, որը կդառնա յուրաքանչյուրիս հավիտենական կյանքի ճանապարհը», – նշեց Նաթան արքեպիսկոպոսը։

Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացավ Սուրբ Խորան և Սուրբ Սեղանի կանթեղից վառեց Տեր Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու մոմը, որը բաշխվեց հավատացյալներին:

Պատարագի սրբազան արարողությունից հետո Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվեց Վեհարանում, ուր, նախագահությամբ Հայոց Հովվապետի, կատարվեց Սուրբ Հարության Տնօրհնեք:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պեսկովը մանրամասներ է հայտնել Փաշինյանի և Պուտինի փակ հանդիպումից

Պեսկովը մանրամասներ է հայտնել Փաշինյանի և Պուտինի փակ հանդիպումից Sun, 05 Apr 2026 20:30:27 +0400…

14 րոպե ago

Բալայանը Արցախյան շարժման գաղափարախոսներից էր, դա արտացոլված է իր թողած գրական ժառանգության մեջ

Բալայանը Արցախյան շարժման գաղափարախոսներից էր, դա արտացոլված է իր թողած գրական ժառանգության մեջ Sun, 05…

29 րոպե ago

Մեծ քանակությամբ հրթիռներ են համակենտրոնացնում՝ պատերազմը շարունակելու համար

Մեծ քանակությամբ հրթիռներ են համակենտրոնացնում՝ պատերազմը շարունակելու համար Sun, 05 Apr 2026 20:00:38 +0400 Միացյալ…

44 րոպե ago

Հայաստանի ամենամեծ երաշխավորը

Հայաստանի ամենամեծ երաշխավորը Sun, 05 Apr 2026 19:45:58 +0400 Սուրբ Զատիկի տոնի նախօրեին ՔՊ-ն արտահերթ…

58 րոպե ago

Կարինե Սմբատյանը միանում է Սամվել Կարապետյանի թիմին

Կարինե Սմբատյանը միանում է Սամվել Կարապետյանի թիմին Sun, 05 Apr 2026 19:39:25 +0400 Նոր առաջնորդ,…

1 ժամ ago

Հայաստանը կկորցնի Ռուսաստանի հետ օդային կապը, եթե ընտրի ԵՄ ուղին

Հայաստանը կկորցնի Ռուսաստանի հետ օդային կապը, եթե ընտրի ԵՄ ուղին Sun, 05 Apr 2026 19:30:16…

1 ժամ ago