Արթուր Ավետիսյանը դարձավ արծաթե մեդալակիր
Sun, 05 Apr 2026 23:45:35 +0400
Հայաստանի մարմնամարզության հավաքականը երկրորդ մեդալն է նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առանձին գործիքների օղակների վարժության եզրափակչում Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը զբաղեցրեց երկրորդ տեղը 14.300 միավորով, իսկ Արթուր Դավթյանը 13.833 միավորով` 4-րդն է: