Թրամփը 24 ժամ է տվել Իրանին․ ի՞նչ է ակնկալում
Mon, 06 Apr 2026 11:00:03 +0400
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 24 ժամով երկարաձգել է Իրանի հետ հնարավոր գործարքի վերջնաժամկետը, X-ում հաղորդել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։
«Թրամփը Իրանի վերջնաժամկետը հետաձգել է ևս 24 ժամով», – գրել է Ռավիդը։
Սա նրա մեկնաբանությունն էր Truth Social-ում Թրամփի գրառման վերաբերյալ, որում առանց որևէ բացատրության գրված էր. «Երեքշաբթի, Արևելյան ափի ժամանակով ժամը 20:00 (ապրիլի 8 – խմբ․)»։
Կիրակի օրը Axios-ին տված հարցազրույցում ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ Իրանի հետ գործարք կնքելու մեծ հավանականություն կա մինչև ապրիլի 7-ը։
Ավելի վաղ Truth Social-ում նա սպառնացել էր հարվածել էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքներին, եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը մինչև ապրիլի 6-ը։
Մարտի 26-ին ամերիկյան վարչակազմի ղեկավարը հայտարարեց Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածները 10 օրով՝ մինչև ապրիլի 6-ի դադարեցնելու մասին։