Զոհերի մարմինները դուրս են բերվել փլատակներից․ իսրայելական ԶԼՄ
Mon, 06 Apr 2026 12:30:29 +0400
Իսրայելի Հայֆա քաղաքում հրթիռակոծությունից հետո բնակելի շենքի փլատակներից երկու մարդու մարմին է դուրս բերվել։ Այս մասին գրում է Times of Israel-ը՝ հղում անելով փրկարարական ծառայություններին։
Ավելի վաղ գրել ենք, որ փլատակների տակ 4 մարդ էր մնացել՝ ենթադրաբար տարեց զույգ, խնամակալն ու նրան 40-ամյա որդին։
«Հայֆայում իրանական բալիստիկ հրթիռի ընկնելու վայրում փլատակներից 2 մարդու մարմին է դուրս բերվել», – ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր մինչև վաղ առավոտ։
Ապրիլի 5-ին իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ Հայֆայում յոթհարկանի բնակելի շենք է վնասվել Իրանից հրթիռի արձակումից հետո, դեպքի վայրում հրդեհ է բռնկվել։
Իսրայելի շտապօգնության ծառայությունը (MDA) հաղորդել էր, որ գնդակոծության հետևանքով առնվազն 9 մարդ է վիրավորվել։