Ովքեր կարող են դառնալ սահմանամերձ եւ առանձին բնակավայրերում բնակարանային ապահովման ծրագրի շահառու

Ովքեր կարող են դառնալ սահմանամերձ եւ առանձին բնակավայրերում բնակարանային ապահովման ծրագրի շահառու

Mon, 06 Apr 2026 13:53:09 +0400


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը հրավիրված ասուլիսում անդրադարձել է սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակարանային ապահովման պետական ծրագրի վերաբացման նախագծին:

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակարանային ապահովման պետական ծրագիրը նախատեսված է որոշակի չափանիշների համապատասխանող ընտանիքների համար։ Ծրագրի նպատակն է աջակցել այն շահառուներին, ովքեր ունեն հողամաս և իրական հնարավորություն՝ սահմանամերձ համայնքներում բնակարանային շինարարություն իրականացնելու համար։

Ծրագրից կարող են օգտվել առաջին հերթին այն ընտանիքները, որոնք 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ արդեն ստացել են սահմանամերձ գյուղական բնակավայրերում շինարարություն իրականացնելու թույլտվություն, սակայն նախկին սահմանափակումների՝ մասնավորապես քվոտաների պատճառով չեն կարողացել օգտվել վարկային աջակցությունից։

Շահառու կարող են դառնալ նաև այն ընտանիքները, որոնք 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ձեռք են բերել հողամաս սահմանամերձ համայնքներում։ Հողամասի ձեռքբերումը կարող է լինել տարբեր ձևերով՝ առքուվաճառք, ժառանգություն, նվիրատվություն կամ սեփականության իրավունքի այլ օրինական փոխանցում, պայմանով, որ այն տվյալ ժամանակահատվածում գրանցված լինի ամուսիններից առնվազն մեկի անունով։

Ծրագիրը տարածվում է կառավարության կողմից սահմանված բոլոր 80 սահմանամերձ գյուղական բնակավայրերի վրա, և բնակավայրերի կամ շահառուների քանակային սահմանափակումներ չեն կիրառվում, եթե բավարարվում են հիմնական պահանջները։

Շահառու ճանաչվելու համար պարտադիր պայման է, որ դիմող ընտանիքի ամուսինները լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ունենան պաշտոնապես գրանցված ամուսնություն։ Բացի այդ, եթե ամուսինների տարիքային գումարը գերազանցում է 75 տարին, ապա ընտանիքը պետք է ունենա առնվազն մեկ անչափահաս երեխա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այսօր հրադադա՞ր կհաստատվի․ Պակիստանն առաջարկ ունի

Այսօր հրադադա՞ր կհաստատվի․ Պակիստանն առաջարկ ունի Mon, 06 Apr 2026 15:30:35 +0400 Իրանը և Միացյալ…

21 րոպե ago

Միասին մուտք ենք գործում անչափ պատասխանատու փուլ

Միասին մուտք ենք գործում անչափ պատասխանատու փուլ Mon, 06 Apr 2026 15:12:50 +0400 Սիրելի՛ հայրենակիցներ,…

38 րոպե ago

Անցած գիշեր ևս Ռուսաստանում խաղաղ չի եղել․ նոր մանրամասներ

Անցած գիշեր ևս Ռուսաստանում խաղաղ չի եղել․ նոր մանրամասներ Mon, 06 Apr 2026 15:00:50 +0400…

50 րոպե ago

Փաշինյանի արածի ինչը ձեզ դուր չի գալիս. Թաթոյանը Վարդենիկի բնակչին պատմեց Փաշինյանի լարած թակարդի մասին

Փաշինյանի արածի ինչը ձեզ դուր չի գալիս. Թաթոյանը Վարդենիկի բնակչին պատմեց Փաշինյանի լարած թակարդի մասին…

52 րոպե ago

Ինչ է սպասվում այսօր՝ ժամը 15:00-18:00-ը Հյուսիսային պողոտայում

Ինչ է սպասվում այսօր՝ ժամը 15:00-18:00-ը Հյուսիսային պողոտայում Mon, 06 Apr 2026 14:45:21 +0400 Այսօր…

1 ժամ ago

Ատելության խո՞սք, թե՞ համերաշխության մթնոլորտ

Ատելության խո՞սք, թե՞ համերաշխության մթնոլորտ Mon, 06 Apr 2026 14:45:17 +0400 Թեև քարոզարշավը պաշտոնապես դեռ…

1 ժամ ago